Chińsko-ormiańska dwujęzyczna książka
“那么,它们就是我的,因为是我第一个想到了这件事情的。”
— Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:
“这就行了吗?”
— Եվ դա բավական է:
“那当然。如果你发现了一颗没有主人的钻石,那么这颗钻石就是属于你的。当你发现一个岛是没有主的,那么这个岛就是你的。当你首先想出了一个办法,你就去领一个专利证,这个办法就是属于你的。既然在我之前不曾有任何人想到要占有这些星星,那我就占有这些星星。”
— Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:
“这倒也是。可是你用它们来干什么?”小王子说。
— Ա՛յ դա ճիշտ է, — ասաց Փոքրիկ իշխանը: — Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:
“我经营管理这些星星。我一遍又一遍地计算它们的数目。这是一件困难的事。但我是一个严肃认真的人!”
— Ինչ ուզենամ՝ կանեմ, — պատասպանեց գործարարը, — հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:
小王子仍然还不满足,他说:
Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:
“对我来说,如果我有一条围巾,我可以用它来围着我的脖子,并且能带走它。我有一朵花的话,我就可以摘下我的花,并且把它带走。可你却不能摘下这些星星呀!”
— Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, — ասաց նա: — Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:
“我不能摘,但我可以把它们存在银行里。”
— Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:
“这是什么意思呢?”
— Այդ ինչպե՞ս:
“这就是说,我把星星的数目写在一片小纸头上,然后把这片纸头锁在一个抽屉里。”
— Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:
“这就算完事了吗?”
— Այդքա՞նը:
“这样就行了。”
— Դա բավական է:
小王子想道:“真好玩。这倒蛮有诗意,可是,并不算是了不起的正经事。”
«Հետաքրքիր է, — մտածեղ Փոքրիկ իշխանը: — Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:
关于什么是正经事,小王子的看法与大人们的看法非常不同。
Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:
他接着又说:“我有一朵花,我每天都给她浇水。我还有三座火山,我每星期把它们全都打扫一遍。连死火山也打扫。谁知道它会不会再复活。我拥有火山和花,这对我的火山有益处,对我的花也有益处。但是你对星星并没有用处……”
— Ես մի ծաղիկ ունեմ, — ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում…
实业家张口结舌无言以对。于是小王子就走了。
Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:
在旅途中,小王子只是自言自语地说了一句:“这些大人们真是奇怪极了。”
«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», — ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն:
XIV
XIV
第五颗行星非常奇怪,是这些星星中最小的一颗。行星上刚好能容得下一盏路灯和一个点路灯的人。
Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում:
小王子怎么也解释不通:这个坐落在天空某一角落,既没有房屋又没有居民的行星上,要一盏路灯和一个点灯的人做什么用。
但他自己猜想:
Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.
“可能这个人思想不正常。但他比起国王,比起那个爱虚荣的人,那个实业家和酒鬼,却要好些。至少他的工作还有点意义。当他点着了他的路灯时,就象他增添了一颗星星,或是一朵花。当他熄灭了路灯时,就象让星星或花朵睡着了似的。这差事真美妙,就是真正有用的了。”
«Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:
小王子一到了这个行星上,就很尊敬地向点路灯的人打招呼:
Եվ երբ հավասարվեց այդ մոլորակին, նա հարգանքով տվեց լապտերավառին:
“早上好。——你刚才为什么把路灯灭了呢?”
— Բարի օր, — ասաց նա: — Ինչո՞ւ դու հիմա հանգցրիր քո լապտերը:
“早上好。——这是命令。”点灯的回答道。
— Պայմանն այդպես է, — պատասխանեց լապտերավառը: — Բարի օր:
“命令是什么?”
— Այդ ի՞նչ պայման է:
“就是熄掉我的路灯。——晚上好。”
— Լապտերն հանգցնելու պայմանը: Բարի երեկո:
于是他又点燃了路灯。
Եվ նա նորից լապտերը վառեց:
“那么为什么你又把它点着了呢?”
— Իսկ ինչո՞ւ դու նորից վառեցիր այն:
“这是命令。”点灯的人回答道。
— Պայմանն այդպես է, — կրկնեց լապտերավառը:
“我不明白。”小王子说。
— Չեմ հասկանում, — խոստովանեց Փոքրիկ իշխանը:
“没什么要明白的。命令就是命令。”点灯的回答说。“早上好。”
— Հասկանալու բան չկա, — ասաց լապտերավառը: — Պայմանը պայման է: Բարի օր:
于是他又熄灭了路灯。
Եվ լապտերը հանգցրեց:
然后他拿一块有红方格子的手绢擦着额头。
Հետո կարմիր վանդակավոր թաշկինակով ճակատի քրտինքը սրբեց ու ասաց.
“我干的是一种可怕的职业。以前还说得过去,早上熄灯,晚上点灯,剩下时间,白天我就休息,夜晚我就睡觉……”
— Ծանր է իմ արհեստը: Մի ժամանակ իմաստ ուներ այն: Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները՝ վառում: Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու և մի ամբողջ գիշեր՝ քունս առնելու համար…
“那么,后来命令改变了,是吗?”
— Իսկ հետո պայմանը փոխվե՞ց…
点灯的人说:“命令没有改,惨就惨在这里了!这颗行星一年比一年转得更快,而命令却没有改。”
— Պայմանը չի փոխվել, — ասաց լապտերավառը: — Դժբախտությունն էլ հենց այդ է: Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը:
“结果呢?”小王子问。
— Իսկ ինչպե՞ս պիտի անենք, — հարցրեց Փոքրիկ իշխանը:
“结果现在每分钟转一圈,我连一秒钟的休息时间都没有了。每分钟我就要点一次灯,熄一次灯!”
— Այսպես էլ պիտի անեմ: Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, և ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ: Ամեն րոպե ես լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում:
“真有趣,你这里每天只有一分钟长?”
— Այ քեզ հետաքրքիր բան… Ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե՞…
“一点趣味也没有,”点灯的说,“我们俩在一块说话就已经有一个月的时间了。”
— Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ, — առարկեց լապտերավառը:
“一个月?”
— Արդեն մի ամբողջ ամիս է, ինչ ես ու դու խոսում ենք:
“对。三十分钟。三十天!——晚上好。”
— Մի ամբողջ ամի՛ս: — Իհարկե: Երեսուն րոպե: Երեսուն օր: Բարի երեկո:
于是他又点着了了他的路灯。
Եվ նա նարից լապտերը վառեց:
小王子瞅着他,他喜欢这个点灯人如此忠守命令。
Փոքրիկ իշխանը նայում էր լապտերավառին, որն այդքան հավատարիմ էր իր տված խոսքին: Եվ նա ավելի էր դուր գալիս Փոքրիկ իշխանին:
这时,他想起了他自己从前挪动椅子寻找日落的事。他很想帮助他的这位朋友。
Փոքրիկ իշխանը հիշեց, թե ինչպես էր մի ժամանակ աթոռը տեղից տեղ շարժում վերջալույսը դիտելու համար: Եվ նա ուզեց օգնել բարեկամին:
“告诉你,我知道一种能使你休息的办法,你要什么时候休息都可以。”
— Լսի՛ր, — ասաց նա լապտերավառին: — Ես մի միջոց գիտեմ, դու կարող ես հանգստանալ որքան ուզես…
“我老是想休息。”点灯人说。
— Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, — ասաց լապտերավառը:
因为,一个人可以同时是忠实的,又是懒惰的。
— Չէ՞ որ կարելի է հավատարիմ մնալ տված խոսքին և միաժամանակ ծույլ լինել:
小王子接着说:
“你的这颗行星这样小,你三步就可以绕它一圈。你只要慢慢地走,就可以一直在太阳的照耀下,你想休息的时候,你就这样走……那么,你要白天又多长它就有多长。”
— Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու երեք քայլով կարող ես պտտվել նրա շուրջը, — շարունակեց իշխանը: — Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ: Երբ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս ու գնաս…, և օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես:
“这办法帮不了我多打忙,生活中我喜欢的就是睡觉。”点灯人说。
— Բայց դրանից ես օգուտ չեմ ստանա, — ասաց լապտերավառը: — Աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քնել:
“真不走运。”小王子说。
— Որ այդպես է, վատ են քո գործերը, — ցավակցեց Փոքրիկ իշխանը:
“真不走运。”点灯人说。“早上好。”
— Վատ են գործերս, — հաստատեց լապտերավառը: — Բարի օր:
于是他又熄灭了路灯。
Եվ լապտերը հանգցրեց:
小王子在他继续往前旅行的途中,自言自语地说道:
“这个人一定会被其他那些人,国王呀,爱虚荣的呀,酒鬼呀,实业家呀,所瞧不起。可是唯有他不使我感到荒唐可笑。这可能是因为他所关心的是别的事,而不是他自己。”
«Ահա մի մարդ, — ճանապարհը շարունակելով՝ ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, — ահա մի մարդ, որին բոլորը՝ և՛ թագավորը, և՛ հարբեցողը, և՛ գործարարը, և՛ սնապարծը, կատեին: Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:»
他惋惜地叹了口气,
Փոքրիկ իշխանը հառաչեց:
并且又对自己说道:“本来这是我唯一可以和他交成朋友的人。可是他的星球确实太小了,住不下两个人……”
«Ահա թե ում հետ ես կարող էի բարեկամանալ, — մտածեց նա, — բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է: Երկու հոգու տեղ չի անի»:
小王子没有勇气承认的是:他留恋这颗令人赞美的星星,特别是因为在那里每二十四小时就有一千四百四十次日落!
Նա չէր ուզում խոստովանել, որ այդ հիանալի մոլորակի համար ափսոսում է մի ուրիշ պատճառով ևս. Քսանչորս ժամում նա կարող էր վերջալույսը դիտել հազար չորս հարյուր քառասուն անգամ:
XV
XV
第六颗行星则要大十倍。上面住着一位老先生,他在写作大部头的书。
Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:
“瞧!来了一位探险家。”老先生看到小王子时,叫了起来。
— Նայեցե՛ք… ահա և ճանապարհորդը, — Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:
小王子在桌旁坐下,有点气喘吁吁。他跑了多少路啊!
Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի: Նա արդեն բավական շատ էր թափառել:
“你从哪里来的呀?”老先生问小王子。
— Որտեղի՞ց ես գալիս, — հարցրեց ծերունին:
“这一大本是什么书?你在这里干什么?”小王子问道。
— Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, — հարցրեց Փոքրիկ իշխանը: — Ի՞նչ եք անում այստեղ:
“我是地理学家。”老先生答道。
— Ես աշխարհագրագետ եմ, — պատասխանեց ծերունին:
“什么是地理学家?”
— Ի՞նչ բան է աշխարհագրագետը:
“地理学家,就是一种学者,他知道哪里有海洋,哪里有江河、城市、山脉、沙漠。”
— Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:
“这倒挺有意思。”小王子说。“这才是一种真正的行当。”
— Ի՜նչ հետաքրքիր է, — ասաց Փոքրիկ իշխանը: — Ա՛յ, դա իսկական գործ է:
他朝四周围看了看这位地理学家的星球。他还从来没有见过一颗如此壮观的行星。
Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել:
“您的星球真美呀。上面有海洋吗?”
— Ձեր մոլորակը շատ գեղեցիկ է, — ասաց նա: — Իսկ օվկիանոս դուք ունե՞ք…
“这我没法知道。”地理学家说。
— Դա ես չգիտեմ, — ասաց աշխարհագրագետը:
“啊!”小王子大失所望。“那么,山脉呢?”
— Օհո՜,— ասաց Փոքրիկ իշխանը հիասթափված: — Իսկ լեռներ կա՞ն…
“这,我没法知道。”地理学家说。
— Չգիտեմ, — կրկնեց աշխարհագրագետը:
“那么,有城市、河流、沙漠吗?”
— Իսկ քաղաքնե՞ր, գետե՞ր, անտառնե՞ր…
“这,我也没法知道。”地理学家说。
— Դա էլ չգիտեմ:
“可您还是地理学家呢!”
— Բայց չէ՞ որ դուք աշխարհագրագետ եք:
“一点不错,”地理学家说,“但是我不是探察家。我手下一个探察家都没有。地理学家是不去计算城市、河流、山脉、海洋、沙漠的。
— Հենց բանն էլ այդ է, — ասաց ծերուկը: — ես աշխարհագրագետ եմ և ոչ թե ճանապարհորդ: Ես ճանապարհորդների խիստ կարիք եմ զգում: Չէ՞ որ աշխարհագրագետները չեն, որ պահում են քաղաքների, գետերի, լեռների, ծովերի, օվկիանոսների և անապատների հաշիվը:
地理学家很重要,不能到处跑。他不能离开他的办公室。但他可以在办公室里接见探察家。他询问探察家,把他们的回忆记录下来。如果他认为其中有个探察家的回忆是有意思的,那么地理学家就对这个探察家的品德做一番调查。”
Աշխարհագրագետը շատ կարևոր դեմ է, նա թափառելու ժամանակ չունի: Նա իր առանձնասենյակից դուրս չի գալիս, բայց ընդունում է ճանապարհորդներին և նրանց պատմությունները գրի է առնում: Եվ եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ հետաքրքիր բան է պատմում, աշխարհագրագետը ստուգում է, թե կարգին մարդ է այդ ճանապարհորդը:
“这是为什么呢?”
— Իսկ ինչո՞ւ:
“因为一个说假话的探察家会给地理书带来灾难性的后果。同样,一个太爱喝酒的探察家也是如此。”
— Ախր եթե ճանապարհորդը սկսի փչել, այն ժամանակ աշխարհագրության դասագրքերում ամեն ինչ իրար կխառնվի: Եվ եթե մի երկու բաժակ ավելի է խմել, էլի վատ է:
“这又是为什么?”小王子说。
— Ինչո՞ւ…
“因为喝醉了酒的人把一个看成两个,那么,地理学家就会把只有一座山的地方写成两座山。”
— Որովհետև հարբեցողների աչքին ամեն բան զույգ է երևում: Եվ այնտեղ, ուր իրականում մի սար կա, աշխարհագրագետը երկուսը կնշի:
“我认识一个人,他要是搞探察的话,就很可能是个不好的探察员。”小王子说。
— Ես ճանաչում եմ մի մարդու, որից շատ վատ ճանապարհորդ դուրս կգար, — նկատեց Փոքրիկ իշխանը:
“这是可能的。因此,如果探察家的品德不错,就对他的发现进行调查。”
— Շատ հավանական է: Ուրեմն այսպես, եթե պարզվում է, որ ճանապարհորդը կարգին մարդ է, այն ժամանակ ստուգում են նրա հայտնագործությունը:
“去看一看吗?”
— Ինչպե՞ս են ստուգում: Գնում և նայո՞ւմ են…
“不。那太复杂了。但是要求探察家提出证据来。例如,假使他发现了一座大山,就要求他带来一些大石头。”
— Չէ՛, ի՜նչ ես ասում: Դա շատ բարդ է: Ուղղակի պահանջում են, որ ճանապարհորդը ապացույցներ ներկայացնի: Օրինակ, եթե նա մեծ սար է հայտնագործել, թող այնտեղից մեծ-մեծ քարեր բերի:
地理学家忽然忙乱起来。
Աշխարհագրագետը հանկարծ հուզվեց.
“正好,你是从老远来的么!你是个探察家!你来给我介绍一下你的星球吧!”
— Բայց չէ՞ որ դու էլ ես ճանապարհորդ: Հեռվից ես եկել: Պատմի՛ր ինձ քո մոլորակի մասին:
于是,已经打开登记簿的地理学家,削起他的铅笔来。他首先是用铅笔记下探察家的叙述,等到探察家提出了证据以后再用墨水笔记下来。
Եվ աշխարհագրագետը բաց արեց իր հաստափոր գիրքն ու մատիտը սրեց: Ճանապարհորդների պատմությունները նախ մատիտով են գրում և միայն հետո, երբ ճանապարհորդը ապացույցներ է բերում, կարելի է նրա պատմածը գրանցել թանաքով:
“怎么样?”地理学家询问道。
— Ես քեզ լսում եմ, — ասաց աշխարհագրագետը:
“啊!我那里,”小王子说道,“没有多大意思,那儿很小。我有三座火山,两座是活的,一座是熄灭了的。但是也很难说。”
— Դե իմ մոլորակի վրա այնքան էլ հետաքրքիր բաներ չկան, — շշնջաց Փոքրիկ իշխանը: — Իմ մոլորակի վրա ամեն ինչ փոքր է: Երեք հրաբուխ կա: Երկուսը գործում են, իսկ մեկը վաղուց հանգած է: Բայց դե ո՞վ գիտե, մեկ էլ տեսար…
“很难说。”地理学家说道。
— Այո՛, ամեն ինչ կարող է պատահել, — հաստատեց աշխարհագրագետը:
“我还有一朵花。”
— Հետո ես մի ծաղիկ ունեմ:
“我们是不记载花卉的。”地理学家说。
— Ծաղիկները մենք չենք նշում:
“这是为什么?花是最美丽的东西。”
— Ինչո՞ւ… չէ՞ որ ծաղիկը ամենագեղեցիկ բանն է:
“因为花卉是短暂的。”
— Որովհետև ծաղիկները վաղանցիկ են:
“什么叫短暂?”
— Ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
“地理学书籍是所有书中最严肃的书。”地理学家说道,“这类书是从不会过时的。很少会发生一座山变换了位置,很少会出现一个海洋干涸的现象。我们要写永恒的东西。”
— Աշխարհագրության գրքերը աշխարհում ամենաթանկ գրքերն են, — բացատրեց աշխարհագրագետը: — Նրանք երբեք չեն հնանում: Չէ՞ որ քիչ է պատահում, որ սարը տեղից շարժվի, կամ, ասենք, օվկիանոսը ցամաքի: Մենք գրում ենք հավերժական և անփոփոխ առարկաների մասին:
“但是熄灭的火山也可能会再复苏的。”小王子打断了地理学家。“什么叫短暂?”
— Բայց հանգած հրաբուխը կարող է նորից արթնանալ, — ընդհատեց Փոքրիկ իշխանը: — Իսկ ի՞նչ է նշանակում վաղանցիկ:
Reklama