어린 왕자 / Փոքրիկ իշխանը — w językach koreańskim i ormiańskim. Strona 4

Koreańsko-ormiańska dwujęzyczna książka

앙투안 드 생텍쥐페리

어린 왕자

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

“짐이 어떤 장군에게 나비처럼 이 꽃에서 저 꽃으로 날아 다니라든지, 비극을 한 편 쓰라든지, 바닷새로 변하라고 명 령했는데 그 장군이 명령을 수행하지 않는다면 그의 잘못일 까, 짐의 잘못일까?”

— Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ, որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ գեներալը հրամանը չկատարի, ո՞վ կլինի մեղավորը՝ նա՞, թե՞ ես:

“폐하의 잘못이죠.” 어린 왕자가 단호하게 말했다.

— Դուք, ձերդ մեծություն, — առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:

“옳으니라. 누구에게나 그가 할 수 있는 것을 요구해야 하 는 법이니라. 권위는 무엇보다도 이성에 근거해야 하느니라. 만일 네가 너의 백성에게 바다에 몸을 던지라고 명령한다면 그들은 혁명을 일으킬 것이다. 짐이 복종을 요구할 권한이 있음은 짐의 명령이 지당하기 때문이니라.”

— Միանգամայն ճիշտ է, — հաստատեց թագավորը: — Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի: Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետև իմ հրամանները խելացի են:

“그럼 제가 부탁한 석양은요?” 하고 일단 질문을 던지면 절대로 잊어버리는 법이 없는 어린 왕자가 그걸 다시 상기 시켰다.

— Իսկ վերջալո՞ւյսը… — հիշեցրեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ նա հարցներ, այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

“석양을 보게 해 주겠노라. 짐이 명령하겠노라. 허나 짐의 통치 원칙에 따라 조건이 맞을 때까지 기다리겠노라.”

— Վերջալույս էլ կլինի, մի՛ վախենա: Ես կպահանջեմ, որ արևը մայր մտնի: Բայց նախ կսպասեմ, որ դրա համար բարենպաստ պայմաններ լինեն, քանի որ դրանից է երևում, թե որքանով է իշխողը իմաստուն:

어린 왕자가 물었다. “그게 언젠데요?”

— Իսկ ե՞րբ բարենպաստ պայմաններ կլինեն, — ուզեց տեղեկանալ Փոքրիկ իշխանը:

왕이 대답했다. “흠, 흠! 오늘 저녁…오늘 저녁…일곱 시 사십 분경이 될 것이다! 짐의 명령이 얼마나 잘 이행되는지 네가 알게 될 것 이니라.”

— Հը՜մ… հը՜մ… — հաստափոր օրացույցը թերթելով՝ պատասխանեց արքան: — Դա կլինի… հըմ… հըմ… այսօր, դա կլինի ժամը յոթն անց քառասուն րոպեին: Այդ ժամանակ դու կտեսնես, թե որքան ճշգրիտ են կատարում իմ հրամանները:

어린 왕자는 하품을 했다. 석양을 못 보게 된 것이 아쉬웠 다. 그리고 벌써 약간은 지루해하고 있었다.

Փոքրիկ իշխանը հորանջեց: Ափսոս, որ այստեղ վերջալույսը չեն կարող տեսնել երբ որ ցանկանաս: Եվ, ճիշտն ասած, նա արդեն սկսեց մի քիչ ձանձրանալ:

어린 왕자가 왕에게 말했다. “여기서 제가 할 일은 없군요. 다시 떠나겠어요!”

— Իմ գնալու ժամանակն է, — ասաց նա թագավորին: — Այլևս անելիք չունեմ ես այստեղ:

신하가 한 사람 생긴 것을 자랑스러워하던 왕이 답했다. “떠나지 마라. 떠나지 마라. 짐은 너를 장관에 임명하겠 노라!”

— Մնա, — ասաց թագավորը. նա շատ հպարտ էր, որ հպատակ է ձեռք գցել և չէր ուզում նրանից բաժանվել: — Մնա, ես քեզ նախարար կնշանակեմ:

“무슨 장관요?”

— Ինչի՞ նախարար:

“음…법무부 장관!”

— Ասենք… արդարադատության:

“하지만 재판할 사람이 없잖아요!”

— Չէ՞ որ այստեղ մարդ չկա, որ դատեմ:

왕이 어린 왕자에게 말했다. “그건 모를 일이다. 짐은 아직 짐의 왕국을 돌아보지 않았 노라. 짐은 매우 늙었고, 사륜마차를 둘 장소도 없고, 걷자니 피곤해서.”

— Ո՞վ գիտե, — առարկեց թագավորը: — Ես դեռ իմ ամբողջ թագավորությունը լավ չեմ ստուգել: Ես շատ ծեր եմ, տեղս էլ փոքր է կառք պահելու համար, իսկ ոտքով քայլելը շատ է հոգնեցուցիչ:

“아! 제가 벌써 다 보았어요.” 허리를 굽혀 그 행성 저 편을 다시 한 번 바라보고 어린 왕 자가 말했다.

Փոքրիկ իշխանը կռացավ և նայեց մոլորակի մյուս կողմը:
— Բայց ես արդեն նայեցի, — բացականչեց նա, — այնտեղ նույնպես ոչ ոք չկա:

“저쪽에도 아무도 없어요…” 왕이 대답했다. “그럼 너 자신을 재판하라. 그건 제일 어려운 일이지만. 남을 판단하는 것보다 자기 자신을 판단하는 게 훨씬 더 어 려운 법이로다. 네가 너 자신을 제대로 판단할 수 있게 된다 면 그건 네가 진정 현명한 사람이기 때문이다.”

— Այդ դեպքում ինքդ քեզ դատիր, — ասաց թագավորը: — Դա ամենադժվար բանն է: Իրեն դատելը ուրիշներին դատելուց դժվար է: Եթե դու կարողանաս ինքդ քեզ ճիշտ դատել, նշանակում է, հիրավի, իմաստուն ես:

어린 왕자가 말했다. “저는 어디서든 저를 재판할 수 있어요. 여기서 살 필요가 없어요.”

— Ես ինձ որտեղ ասես կարող եմ դատել: Դրա համար չարժե, որ ապրեմ այստեղ, — ասաց Փոքրիկ իշխանը:

왕이 대답했다. “흠! 흠! 내 별 어딘가에 늙은 쥐 한 마리가 살고 있는 걸 로 사료된다. 밤이면 소리가 들리노라. 그 늙은 쥐를 재판하 도록 하라. 때때로 그에게 사형을 선고하라. 그러면 그의 목 숨은 너의 재판에 좌우될 것이로다. 그러나 매번 그에게 특 사를 내려 그를 아끼도록 하라. 단 한 마리밖에 없으니.…”

— Հը՜մ… հը՜մ… — ասաց թագավորը: — Ինձ թվում է, թե իմ մոլորակի վրա ինչ-որ մի տեղ պառավ առնետ է ապրում: Գիշերները ես լսում եմ, թե նա ինչպես է ճանկռոտում: Դու կարող էիր այդ պառավ առնետին դատել: Մեկմեկ դու նրան մահվան դատապարտիր: Նրա կյանքը քեզանից կլինի կախված: Իսկ հետո պետք է նրան ամեն անգամ ներում շնորհել: Պետք է խնայել պառավ առնետին, չէ՞ որ նա միակն է մեզ մոտ:

어린 왕자가 대답했다. “저는 사형선고를 내리기 싫어요. 아무래도 떠나야겠 네요.”

— Ես չեմ սիրում մահվան դատավճիռ արձակել, — ասաց Փոքրիկ իշխանը: — Եվ ընդհանրապես… իմ գնալու ժամանակն է:

“그건 안 돼.” 왕이 말했다.

— Չէ՛, ժամանակը չէ, — առարկեց արքան:

어린 왕자는 떠날 채비를 마쳤으나 늙은 왕을 괴롭히고 싶 지는 않았다.

Փոքրիկ իշխանն արդեն ճամփա էր ընկնում, բայց չէր ուզում ծեր միապետին վշտացնել:

“폐하의 명령이 준수되길 원하신다면 제게 지당한 명령을 내리시면 되잖아요. 이를테면 일 분 내로 떠나라고 제게 명 령하실 수 있잖아요. 지금 조건이 맞는 것 같은데요…”

— Եթե ձերդ մեծությունն ուզում է, որ իր հրամանները կատարվեն, — ասաց նա, — պետք է ողջամիտ հրամաններ տա: Օրինակ՝ դուք կարող եք ինձ հրամայել անհապաղ ճանապարհ ընկնել: Ինձ թվում է՝ դրա համար հիմա շատ բարենպաստ պայմաններ կան…

왕이 아무 대답도 하지 않아 어린 왕자는 머뭇거리다가 한 숨을 한 번 내쉬고는 길을 떠났다…

Թագավորը չէր պատասխանում, և Փոքրիկ իշխանը անվճռականորեն մի քիչ էլ կանգ առավ, հետո հառաչեց ու ճանապարհ ընկավ:

그때 왕이 “짐은 너를 대 사로 임명하노라.” 하고 왕이 급히 소리질렀다.

— Քեզ դեսպան եմ նշանակում, — նրա հետևից շտապ ձայն տվեց թագավորը:

그는 매우 근엄한 표정을 짓고 있었다.

Եվ նրա տեսքն այդ րոպեին այնպիսին էր, կարծես նա ոչ մի առարկություն հանդուրժել չէր կարող:

‘어른들은 참 이상해.’ 어린 왕자는 여행을 하면서 혼자 이렇게 생각했다.

«Տարօրինակ մարդիկ են այս մեծահասակները», — ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը՝ ճանապարհը շարունակելով:

ⅩⅠ

XI

두 번째 별에는 허영쟁이가 살았다.

Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:

어린 왕자를 보자마자 허영쟁이는 멀리서부터 외쳤다. “아! 아! 숭배자가 납시는군!”

— Օ՜, ահա և երկրպագու հայտնվեց, — հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց նա:

허영쟁이에게 다른 모든 사람은 숭배자에 지나지 않는다.

Չէ՞ որ սնապարծ մարդկանց միշտ թվում է, թե բոլորը հիացած են իրենցով:

어린 왕자가 말했다. “안녕하세요. 희한한 모자를 쓰고 계시네요.”

— Բարի օր, ասաց Փոքրիկ իշխանը: — Ինչ հետաքրքիր գլխարկ ունեք:

“답례용이지. 사람들이 내게 환호를 보낼 때 답례하려고 쓰 고 있지. 그런데 불행히도 이리로는 아무도 지나가지 않아.”

— Սա նրա համար է, որ տամ, — բացատրեց փառասերը, — տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար այստեղ ոչ ոք չի գալիս:

허영쟁이가 답했다. “아, 그래요?” 알아듣지 못한 어린 왕자가 말했다.

— Ահա թե ի՜նչ, — շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:

“양손을 서로 마주 쳐봐.” 허영쟁이가 가르쳐 주었다.

— Հապա մի ծափ տուր, — ասաց փառասերը:

어린 왕자는 두 손을 마주쳤다. 허영쟁이가 모자를 들어 올리며 공손히 답례했다.

Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն տալ:

어린 왕자는 생각했다. “왕을 방문할 때보다 재미있는데.” 그래서 그는 다시 두 손을 마주쳤다. 허영쟁이는 모자를 들어 올리며 다시 답례했다.

«Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ», — մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը, նորից գլխարկը հանելով, խոնարհվեց:

한 오 분쯤 연습하다 보니 어린 왕자는 단조로운 놀이에 흥미를 잃고 말았다.

Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:

어린 왕자가 물었다. “어떻게 해야 모자가 떨어지나요?”

— Իսկ ի՞նչ է պետք անել, որ գլխարկը ընկնի, — հարցրեց նա:

그러나 허영쟁이는 그 말을 못 들은 척했다. 뻥쟁이 아저씨에 게는 오로지 칭찬만 들리는 법이다.

Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, մնացած ամեն ինչի նկատմամբ խուլ են:

그가 어린 왕자에게 물었다. “그런데 정말로 나를 숭배하니?”

— Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես, — Փոքրիկ իշխանին հարցրեց նա:

“숭배한다는 게 뭐예요?”

— Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:

“숭배한다는 건 내가 이 별에서 가장 잘 생겼고, 가장 옷을 잘 입고, 가장 돈이 많고, 가장 똑똑하다는 걸 인정하는 거지.”

— Երկրպագել, այդ նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստը և ամենից խելոքը:

“하지만 이 별엔 아저씨 혼자잖아!”

— Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:

“나를 즐겁게 해다오. 그래도 나를 숭배해다오.”

— Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար միևնույն է, հիացիր ինձանով:

“아저씨를 숭배해. 그런데 그게 아저씨하고 무슨 상관이야?” 어깨를 조금 들썩하면서 어린 왕자가 말했다.

— Ես հիանում եմ, — ուսերը թոթվելով՝ ասած Փոքրիկ իշխանը, — բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:

그리고 그는 그 별을 떠났다.

Եվ նա փառասերի մոտից փախավ:

‘어른들은 정말 참 이상해.’ 여행하는 동안 어린 왕자는 이렇게만 생각했다.

«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են», — պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:

ⅩⅡ

XII

다음 별에는 술 아저씨가 살고 있었다. 이번 방문은 매우 짧았지만 우울함은 엄청났다.

Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում: Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց:

“거기서 뭐 해?” 빈 병 한 무더기와 가득한 병 무더기 앞에 말없이 앉아 있 는 술 아저씨에게 어린 왕자가 물었다.

Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:
— Այդ ի՞նչ ես անում, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

“술 마시지.” 침울한 표정으로 술 아저씨가 대꾸했다.

— Խմում եմ, — մռայլ պատասխանեց հարբեցողը:

“왜 마시는데?” 어린 왕자가 물었다.

— Ինչո՞ւ:

“잊어버리려고.” 술 아저씨가 답했다.

— Որպեսզի մոռանամ:

“뭘 잊어?” 측은지심에서 어린 왕자가 물었다.

— Ի՞նչը մոռանաս, — հարցրեց Փոքրիկ իշխանը: Նա սկսել էր խղճալ հարբեցողին:

“부끄럽다는 걸 잊으려고.” 고개를 숙이며 술 아저씨가 답했다.

— Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, — խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:

“뭐가 부끄러운데?” 술에서 그를 꺼내 주고 싶은 마음에서 어린 왕자가 캐물었다.

— Իսկ ինչո՞ւ է ամոթ, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

“마신다는 게 부끄러워!” 이렇게 말하고 술 아저씨는 그만 입을 다물었다.

— Ամոթ է, որ խմում եմ, — բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:

당황한 어린 왕자는 곧바로 그 별을 떠났다.

Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:

‘어른들은 정말 아주, 아주 이상해.’ 여행하는 동안 어린 왕자는 이렇게만 생각했다.

«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», — մտածեց նա:

ⅩⅢ

XIII

네 번째 별은 사업가의 별이었다. 이 사람은 하도 바빠 어 린 왕자가 왔는데도 고개조차 들지 않았다. 어린 왕자가 그 에게 말했다.

Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:

“안녕하세요. 아저씨 담뱃불이 꺼졌네요.”

— Բարի օր, — ասաց Փոքրիկ իշխանը, — ձեր ծխախոտը հանգել է:

“셋 더하기 둘은 다섯. 다섯 더하기 일곱은 열둘. 열둘 더 하기 셋은 열다섯. 안녕. 열다섯 하고 일곱은 스물둘. 스물둘 하고 여섯은 스물여덟. 담뱃불 다시 붙일 시간도 없네. 스물 여섯에 다섯은 서른하나! 휴우! 그러니까 오억 일백육십이만 이천칠백삼십 일이네.”

— Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ… այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:

“뭐가 오억이야?”

— Հինգ հարյուր միլիոն ի՞նչ…

“어라? 너 여태 거기 있어? 오억 일백만…뭐더라 하도 바 빠서 말이지. 나는 착실한 사람이야. 쓰잘 데 없는 소리 할 시간이 없어! 둘 더하기 다섯은 일곱…”

— Ի՞նչ… Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն… արդեն չեմ հիշում, թե ինչ… Ես այնքան գործ ունեմ… ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ… երկուս, հինգ էլ՝ յոթ…

“뭐가 오억인데?” 일단 던진 질문은 결코 포기한 적 없는 어린 왕자가 다시 물었다.

— Հինգ հարյուր միլիոն ի՞նչ… — կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար:

사업가가 고개를 들었다.

Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.

“이 별에서 오십사 년 동안 살았는데, 방해를 받은 건 딱 세 번뿐이야. 첫 번째는 이십이 년 전 일인데, 어디서 날아왔 는지 웬 풍뎅이 녀석이 한 마리 떨어졌었지. 하도 윙윙거리 는 통에 덧셈을 네 군데나 틀렸지.

— Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի:

두 번째는 십일 년 전인데 신경통 발작 때문이었어. 난 운동 부족이거든. 산책할 시간 도 없어. 착실한 사람이라 그렇단다. 세 번째가…바로 지금 이야! 가만있자. 오억 일백만이던가…?”

Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ… ահա սա… Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն…

“뭐가 일백만이라는 거야?”

— Միլիոն ի՞նչ…

사업가는 조용히 계산하기는 글렀다는 걸 깨달았다.

Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:

“때때로 하늘에 보이는 그 작은 것들 말이다.”

— Հինգ հարյուր միլիոն էն բաներից… որ օդում մեկ-մեկ երևում են…

“파리요?”

— Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր…

“천만에. 반짝거리는 작은 것들 말이다.”

— Դե չէ… փոքրիկ, փայլուն բաներ են…

“벌이요?”

— Մեղունե՞ր…

“천만에. 금빛으로 반짝거리며 게으름뱅이들을 꿈꾸게 하 는 그 작은 것들 말이다. 헌데 난 착실한 사람이거든! 꿈이나 꾸고 있을 시간 없어.”

— Չէ՛, չէ՛… Այսպիսի փոքրիկ բաներ են… ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:

“아! 별이요?”

— Աա՜, աստղեր:

“그래 별.”

— Ա՛յ, ա՛յ, աստղեր:

“오억 개나 되는 별 가지고 뭐 해?”

— Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ… իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը…

“오억 일백육십이만 이천칠백서른하나야. 나는 착실한 사 람이야. 아주 정확하지.”

— Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:

“그 별들 가지고 뭐 하는데?”

— Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:

“뭘 하느냐고?”

— Ինչ եմ անո՞ւմ…

“응.”

— Այո՛:

“아무것도 안 해. 그저 소유할 뿐이지.”

— Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:

“별을 소유해?”

— Տիրում ես աստղերի՞ն:

“그래.”

— Այո՛:

“하지만 전에 만난 왕은…”

— Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը…

“왕은 소유하지 않아. 그들은 ‘지배’하지. 그건 아주 다른 얘기야.”

— Թագավորները ոչնչի չեն տիրում… նրանք միայն կառավարում են… դա բոլորովին այլ բան է:

“그럼 그 별들을 소유해서 뭐해?”

— Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:

“나를 부자로 만들지.”

— Որպեսզի հարուստ լինեմ:

“부자 되면 뭐해?”

— Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:

“다른 별들이 발견되면 그걸 사는 데 쓰지.”

— Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:

‘이 아저씨 생각하는 게 술 아저씨 수준이네.’ 어린 왕자는 속으로 생각했다.

«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», — մտածեց Փոքրիկ իշխանը:

그래도 그는 질문을 계속했다.

Եվ շարունակեց հարցնել.

“별들을 어떻게 소유해?”

— Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:

“별들이 누구 거지?” 투덜대며 사업가가 되물었다.

— Աստղերն ո՞ւմն են, — տհաճությամբ հարցրեց գործարարը:

“몰라. 그 누구 것도 아니지.”

— Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն: