어린 왕자 / Փոքրիկ իշխանը — w językach koreańskim i ormiańskim

Koreańsko-ormiańska dwujęzyczna książka

앙투안 드 생텍쥐페리

어린 왕자

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

송태효 옮김.

레옹 베르트에게

ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ

이 책을 어떤 어른에게 바친 데 대해 아이 들에게 용서를 빈다. 내게는 그럴만 한 각별한 사정이 있다. 이 어른이야말로 세상에서 나와 가장 친한 친구이기 때문이다. 또 다른 사정이 있다. 이 어른은 모든 것을, 심지어 아동 도서 도 이해할 수 있다. 세 번째 사정은 이렇다. 이 어른이 지금 프랑스에서 굶주린 채 추위에 떨며 살고 있다는 것이다. 이 어른을 위로해 주어야 한다.

Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիա յում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում:

이 모든 사정도 성에 차지 않는 다면 어린 시절의 그에게 이 책을 바치겠노라. 어른들도 한때는 모두 어린아이였으니까. (하 기야 이 사실을 기억하는 어른은 거의 없지만 말이 다.) 그래서 헌사를 이렇게 수정하노라.

Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝

어린아이 시절의 레옹 베르트에게

ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ, երբ նա փոքրիկ տղա էր

I

여섯 살 시절 나는 『모험기』라는 제목의 원시림 이야기책 에서 멋진 그림 하나를 본 적이 있다. 맹수를 삼키는 보아 뱀 그림이었다. 위의 그림은 그걸 옮겨 그려 본 것이다.

Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:

그 책에는 이렇게 쓰여 있었다. “보아 뱀은 먹이를 씹지도 않고 통째로 삼킨다. 그러고는 꼼짝달싹 못 한 채 먹이가 소 화될 때까지 여섯 달 동안 잠만 잔다.”

Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջ-ողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:

그래서 정글 속 모험에 대해 곰곰이 생각해 보았다. 그러 고는 혼자서 색연필로 내 생애 첫 번째 그림을 그려 내는 쾌 거를 이루었다. 내 그림 1호는 이러했다.

Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:

이 걸작을 어른들에게 보여 주고 그림이 무섭지 않은지 물 었다.

Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:

어른들은 “모자가 뭐가 무서운데?”라고 답했다.

— Մի՞թե գլխարկը սարսափելի է,— առարկեցին նրանք:

내 그림은 모자를 그린 게 아니었다. 코끼리를 소화하는 보아 뱀 그림이었다. 그래서 나는 어른들이 알아볼 수 있도 록 보아 뱀 속을 그렸다. 어른들에게는 언제나 설명이 필요 한 법이다. 나의 그림 2호는 이러했다.

Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը:

어른들은 속이 보이거나 보이지 않거나 보아 뱀 그림 따위 는 집어치우고 차라리 지리와 역사와 산수와 문법에 관심을 가지라고 충고했다. 이런 연유로 그만 나는 나이 여섯에 화 가라는 멋진 직업을 포기해 버렸다.

Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից:

내 그림 1호와 그림 2호 의 실패로 그만 기가 꺾인 탓이다. 어른들 스스로는 아무것 도 이해할 수 없다. 그럴 때마다 설명을 해 주어야 하니 어린 아이들로서는 피곤한 일이다.

№ 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:

그렇게 나는 다른 직업을 택해야 했기에 비행기 모는 법을 배웠다. 거의 안 가 본 데 없이 세계 곳곳을 날아다녔다. 지 리 공부는 진정 내게 큰 도움이 되었다.

Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ:

한눈에 중국과 애리 조나를 구별할 줄 알았다. 야간 비행에서 길을 잃고 헤맬 때 지리는 정말 쓸모 있는 법이다.

Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:

이렇게 일생을 살아오는 동안 나는 수많은 진지한 사람들 과 수많은 만남을 가졌다. 어른들 세계에서 많이 살았다는 얘기다. 나는 그들을 매우 가까이서 살펴볼 수 있었다. 그렇 다고 어른들에 대한 견해가 그다지 나아진 것도 아니다.

Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:

어른들 가운데 어느 정도 명석해 보이는 사람을 만나면 늘 지니고 다니던 내 그림 1호로 시험해 보았다. 그가 정말 혜 안을 지녔는지 알고 싶었다.

Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է:

하지만 언제나 돌아온 답은 ‘어, 모자잖아’였다.

Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:

그러면 나는 보아 뱀 이야기도, 원시림 이야 기도, 별 이야기도 꺼내지 않았다. 그 수준에 맞게 말을 꺼냈 다. 트럼프, 골프, 정치, 넥타이 이야기 말이다. 그러면 어른 들은 상당히 괜찮은 사람을 알게 되었다고 무척 만족스러워 했다…

Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանցհետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:

II

나는 이렇게 진심어린 대화를 나눌 사람 하나 없이 고독하 게 살았다. 육 년 전 사하라 사막에서 비행기가 고장을 일으 킬 때까지도.

Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում:

엔진 내부 어딘가가 파손되어 기사도 승객도 없 이 혼자서 어려운 수리에 나선 참이었다.

Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչ-որ բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր:

나로서는 사활이 걸 린 문제였다. 물도 겨우 일주일 치밖에 남아 있지 않았다.

Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:

첫날밤은 사람 사는 마을에서 수천 마일 떨어진 모래 위에 서 수면을 취했다. 대양 한가운데 난파당해 표류하는 뗏목 위의 표류자보다 훨씬 더 외로웠다.

Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես:

그러니 동틀 무렵 이상 야릇한 꼬마목소리에 깨어난 내가 얼마나 놀랐을지 상상해 보라. 그 목소리는 이렇게 말했다.

Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչ-որ մեկի բարակ ձայնը:

“저…양 한 마리만 그려 줘!”

— Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ…

“뭐라고?”

— Ի՜նչ…

“양 한 마리 그려 달라니까…”

— Ինձ համար մի գառնուկ նկարիր…

벼락이라도 맞은 듯 나는 소스라쳐 일어났다. 열심히 눈을 비비고 주위를 조심스럽게 둘러보았다. 그랬더니 정말 범상 치 않은 모습의 어떤 어린 녀석이 나를 뚫어지게 바라보고 있는 것이 아닌가.

Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:

이 그림은 내가 나중에 그려낸 그의 초상 화 가운데 가장 잘된 초상화다.

Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել:

그러나 당연히 내 그림은 모 델보다 훨씬 덜 매력적이다. 그것은 내 잘못이 아니다. 여섯 살 때 어른들 때문에 기가 꺾여 화가로서의 내 직업에서 멀 어져 속이 보이거나 보이지 않는 보아 뱀 말고는 그림 공부 를 해본 적이 없으니까.

Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:

그래서 나는 깜짝 놀라 두 눈을 부릅뜨고 유령처럼 출현한 그 모습을 바라보았다. 사람 사는 마을에서 수천 마일 떨어 진 곳에 내가 있었다는 사실을 상기하시라. 그런데 녀석은 길을 잃었다거나, 피곤함에 시달리거나, 굶주림에 시달리거 나, 목마름에 시달리거나, 두려움에 시달린 것 같지도 않았 다.

Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու ծարավից մեռնում է:

사람 사는 마을에서 수천 마일 떨어진 사막 한가운데에 서 길을 잃은 기색이라곤 전혀 없었으니까. 마침내 겨우 입 을 열어 그에게 말을 건넸다.

Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.

“그런데…여기서 뭐 하니?”

— Բայց… Ի՞նչ ես անում դու այստեղ:

그러자 그는 매우 진지한 이야기라도 하듯이 아주 천천히 같은 말을 되풀이했다.

Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.

“아저씨…양 한 마리만 그려 줘…”

— Խնդրում եմ… գառնուկ նկարիր…

신비로움이 너무 강렬하면 순순히 따르게 마련이다. 사람 사는 마을에서 수천 마일 떨어진 곳에서 죽음과 대면한 처지 치고는 영 터무니없는 일처럼 여겨졌지만 나는 주머니에서 종이 한 장과 만년필을 꺼냈다.

Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ ես հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս:

그러나 내가 특별히 공부한 것이라곤 지리, 역사, 산수, 문법이라는 생각이 들자 (조금은 기분이 언짢아져) 그림을 그릴 줄 모른다고 녀석에게 털어놨 다. 그는 대답했다.

Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.

“상관없어. 양 한 마리만 그려 줘.”

— Միևնույն է, մի գառնուկ նկարիր…

한 번도 양을 그려 본 적이 없었으므로 나는 그를 위해 내 가 그릴 수 있는 유일한 두 그림 가운데 하나를 다시 그려 주 었다. 속이 보이지 않는 보아 뱀 그림을 말이다.

Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.

그러자 녀석은, “아니, 아니, 보아 뱀 속 코끼리는 싫어. 보아 뱀은 무지 위험해. 그리고 코끼리는 아주 거추장스럽 고. 내 사는 곳은 아주 좁아. 난 양이 필요해. 양을 그려 줘!” 라고 답하는 것이었다.

— Ոչ, ոչ… ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր…

그래서 나는 그렸다.

Եվ ես նկարեցի:

조심스럽게 살피더니 녀석은 이렇게 말했다.

Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.

“안 돼! 이건 벌써 병 이 심한데. 다시 하나 그려 줘.”

— Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր…

나는 또 그렸다.

Եվ ես նկարեցի:

내 친구는 너그럽고 상 냥하게 미소 지었다.

Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:

“봐… 이건 양이 아니라 숫양인 걸. 뿔이 달렸잖 아…”

— Չէ՞ որ դու էլ ես տեսնում, — ասաց նա, — որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի…

그래서 또다시 그렸다.

Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց:

그러나 그것도 앞의 그림들 처럼 퇴짜를 놓는 것이 아닌가.

— Սա էլ արդեն պառավ ոչխար է:

“이건 너무 늙었어. 난 오래 살 수 있는 양이 필요해.”

Ինձ այնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:

나는 서둘러 엔진을 분해해 야 했기에 그만 참지 못하고 여기 있는 이 그림을 대충 끼적 거려 주고는 한마디 툭 던졌다.

Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի:


Եվ ասացի տղային.

“이건 상자야. 네가 원하는 양은 상자 안에 있어.”

— Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես:

그 러 자 내 어린 심사위원 의 얼굴이 환 히 밝 아 지 는 걸 보고 새삼 놀 라 지 않 을 수 없었다.

Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.

“이게 바로 내가 원하던 거야! 이 양에게 풀을 많이 챙겨 줘야 하나?”

— Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:

“왜?”

— Ինչո՞ւ ես հարցնում…

“우리 집은 아주 작거든…”

— Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է…

“틀림없이 충분할 거다. 네게 준 건 아주 작은 양이니까.”

— Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:

그는 그림을 향해 고개를 숙였다.
“그다지 작지도 않은걸… 어라! 잠들었네…”

— Այնքան էլ փոքր չէ…— գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:— Տե՛ս, տե՛ս, քնել է…

이렇게 어린왕자를 알게 되었다.

Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:

III

한참이 지나서야 그가 어디서 왔는지 알게 되었다. 어린 왕자는 내게 많은 질문을 던졌지만 정작 내 질문에는 귀 기 울이지 않는 것 같았다.

Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում:

우연히 그의 입에서 나온 말들 덕분 에 점차 모든 것이 밝혀졌다. 가령, 내 비행기를 처음으로 본 그는(내 비행기는 그리지 않으련다. 그것은 나에게는 너무도 복잡한 그림이니까) 내게 이렇게 물어 왔다.

Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ: Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.

“이 물건은 뭐야?”

— Սա ի՞նչ բան է:

“이건 예사 물건이 아니야. 날아다니거든. 비행기지. 내 비행기란다.”

— Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:

그리고 내가 날아다닌다는 것을 그에게 가르쳐 주자 우쭐 해졌다. 그러자 그가 소리쳤다.

Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.

“뭐, 하늘에서 떨어졌단 말이지?”

— Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:

“그럼.” 하고 나는 겸손하게 답했다.

— Այո՛,— համեստորեն պատասխանեցի ես:

“아! 거참 재미있네…”

— Այ թե հետաքրքի՜ր է…

그러면서 어린 왕자는 매우 멋지게 웃음을 터뜨렸는데 내 기분은 몹시 언짢았다. 다른 사람들이 내 불행을 심각하게 받 아주기를 기대하기 때문이다. 그러면서 그는 말을 계속했다.

Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

“그럼 아저씨도 하늘에서 온 거네! 어느 별인데?”

— Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:

나는 곧바로 수수께끼 같은 그 존재 속에 한 줄기 서광처 럼 무언가 실마리가 잡히는 것 같아 불쑥 물어보았다.

«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,— մտածեցի ես և ուղղակի հարցրի.

“그러니까 다른 별에서 왔다 이거지?”

— Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել…

그러나 그는 대답하지 않았다. 내 비행기만 바라보며 살며 시 고개를 끄덕였다.

Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.

“하기야 이걸로는 그렇게 멀리서 올 수도 없었겠네…”

— Դու սրանով հեռվից գալ չէիր կարող…

그러고는 한참 동안 깊이 몽상에 잠겼다. 그러고는 주머니 에서 내가 그려 준 양을 꺼내서는 그 보물을 들여다보며 생 각에 잠겼다.

Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:

‘다른 별들’에 관한 알 듯 말 듯 한 이야기에 얼마나 호기심이 발동했을지 상상해 보라. 그래서 애써 좀 더 알아보고자 했다.

Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից: Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:

“꼬마야, 넌 어디서 왔니? ‘네 집’이라니 그게 어딘데? 내 양은 어디로 데려간단 말이니?”

— Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:

그는 말없이 생각에 잠기더니 내게 대답했다.

Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.

“아저씨가 준 상자가 밤에는 집이 될 테니 잘 됐지 뭐야.”

— Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:

“그렇고말고, 그리고 얌전하게 굴면, 낮 동안 양을 묶어 놓게 줄을 주마. 그리고 말뚝도.”

— Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:

그 제안에 어린 왕자는 황당해했다.

Փոքրիկ իշխանը մռայլվեց:

“양을 묶어 놔? 참 희한한 생각이네.”

— Կապե՞մ… ինչի՞ համար…

“하지만 묶어 놓지 않으면 아무 데로나 가서 길을 잃을지 도 몰라.”

— Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:

그러자 내 친구는 다시 웃음을 터뜨렸다.

Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:

“어디로 간다는 거야?”

— Ո՞ւր կարող է նա գնալ:

“어디든지 곧장 앞으로…”

— Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:

그랬더니 어린 왕자는 진지한 빛으로 말했다.

Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.

“상관없어. 우리 집은 아주 작으니까!”

— Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:

그러고는 약간은 우수를 머금은 채 말을 이었다.

Եվ թախծոտ ավելացրեց.

“곧장 가 봐야 그렇게 멀리 가지도 못해…”

— Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…