Malý princ / Փոքրիկ իշխանը — w językach słowackim i ormiańskim. Strona 7

Słowacko-ormiańska dwujęzyczna książka

Antoine de Saint-Exupéry

Malý princ

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

Ale po krátkej úvahe dodal:

Հետո մի փոքր մտածելով՝ հարցրեց.

— Čo znamená skrotiť?

— Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

— Ty nie si odtiaľto, — povedala líška, — čo tu hľadáš?

— Դու տեղացի չես երևում, — նկատեց աղվեսը: — Ի՞նչ ես փնտրում այստեղ:

— Hľadám ľudí, — odpovedal Malý princ. — Čo znamená skrotiť?

— Մարդկանց եմ փնտրում, — պատասխանեց Փոքրիկ իշխանը: — Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

— Ľudia, — povedala líška, — majú pušky a poľujú. Je to veľmi nepríjemné! Chovajú aj sliepky. Je to ich jediná prednosť. Hľadáš sliepky?

— Մարդիկ հրացան ունեն և որսի են դուրս գալիս: Դա շատ անհարմար բան է: Հետո՝ նրանք հավ են պահում: Նրանց լավն էլ միայն այդ է: Դու հա՞վ ես փնտրում:

— Nie, — odpovedal Malý princ. — Hľadám priateľov. Čo znamená skrotiť?

— Ո՛չ, — ասաց Փոքրիկ իշխանը: — Ես բարեկամ եմ փնտրում: Իսկ ինչպե՞ս են ընտելացնում:

— Je to už takmer zabudnutá vec, — povedala líška. — Znamená to vytvoriť putá.

— Դա վաղուց մոռացված հասկացողություն է, — բացատրեց աղվեսը: — Դա նշանակում է՝ կապվել մեկի հետ…

— Vytvoriť putá?

— Կապվե՞լ…

— Pravdaže, — povedala líška. — Ty si pre mňa zatiaľ len malý chlapec podobný stotisícom malých chlapcov. A nepotrebujem ťa. A ani ty ma nepotrebuješ. Ja som pre teba líška podobná stotisícom líšok. No ak si ma skrotíš, budeme jeden druhého potrebovať. Budeš pre mňa jediný na svete. Ja budem pre teba jediná na svete…

— Հենց բանն էլ այդ է, — ասաց աղվեսը: — Դու ինձ համար առայժմ միայն մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր տղաները: Եվ դու ինձ պետք չես: Ես էլ քեզ պետք չեմ: Ես քեզ համար ընդամենը մի սովորական աղվես եմ, այնպես, ինչպես մյուս հարյուրհազարավոր աղվեսները: Բայց եթե դու ինձ ընտելացնես, մենք անհրաժեշտ կդառնանք մեկս մյուսի համար: Դու ինձ համար ամբողջ աշխարհում միակը կդառնաս, ես էլ քեզ համար ամբողջ աշխարհում կդառնամ միակը…

— Začínam rozumieť, — povedal Malý princ. — Jestvuje jedna kvetina… myslím, že si ma skrotila…

— Ես սկսում եմ հասկանալ, — ասաց Փոքրիկ իշխանը: — Մի վարդ կար… որը երևի ինձ ընտելացրել էր…

— To je možné, — poznamenala líška. — Na Zemi sa dá všeličo zažiť…

— Շատ հավանական է, — համաձայնեց աղվեսը: — Երկրի վրա ինչեր ասես, որ չեն լինում:

— Och, to nie je na Zemi! — povedal Malý princ.

— Դա երկրի վրա չէր. — ասաց Փոքրիկ իշխանը:

Zdalo sa, že to v líške vzbudilo veľký záujem.

Աղվեսը շատ զարմացավ:

— Na nejakej inej planéte?

— Ուրիշ մոլորակի վրա…

— Áno.

— Այո՛:

— Sú na tej planéte poľovníci?

— Իսկ այդ մոլորակի վրա որսորդներ կա՞ն:

— Nie.

— Ո՛չ:

— To je zaujímavé! A sliepky?

— Ինչ հետաքրքիր է: Իսկ հավ կա՞:

— Nie.

— Ո՛չ:

— Nič nie je dokonalé, — vzdychla si líška.

— Աշխարհում կատարյալ ոչինչ չի լինում, — հառաչեց աղվեսը:

Ale vrátila sa k svojej myšlienke:

Բայց հետո նա նորից խոսեց նույն բանի մասին.

Môj život je jednotvárny. Poľujem na sliepky a ľudia poľujú na mňa. Všetky sliepky sú si podobné a všetci ľudia sa navzájom podobajú. Tak sa trochu nudím. No ak si ma skrotíš, môj život bude akoby ožiarený slnkom. Spoznám zvuk krokov, ktorý bude iný ako všetky ostatné. Tie ostatné kroky ma zaháňajú pod zem. Tie tvoje ma privolajú z nory ako nejaká hudba.

— Իմ կյանքը ձանձրալի է անցնում: Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ: Բոլոր հավերը մեկ են, և մարդիկ էլ մեկ են: Եվ իմ կյանքը ձանձրալի է: Բայց եթե դու ինձ ընտելացնես, իմ կյանքը, ոնց որ արևից, կլուսավորվի: Քո ոտնաձայները ես հազարավոր ոտնաձայներից կտարբերեմ: Մարդկանց ոտնաձայները լսելով՝ ես միշտ փախչում եմ և թաքնվում գետնի տակ: Բայց քո քայլվածքը երգի պես ինձ կկանչի, և ես դուրս կգամ իմ թաքստոցից:

A potom, pozri! Vidíš tamtie obilné polia? Ja chlieb nejem. Obilie je pre mňa zbytočné. Obilné polia mi nič nepripomínajú. A to je smutné! Ale ty máš zlaté vlasy. Bude to teda skvelé, keď si ma skrotíš! Zlaté obilie mi ťa bude pripomínať. A ja budem mať rada šumenie vetra v obilí…

Եվ հետո նայիր… Տեսնո՞ւմ ես, այնտեղ՝ արտերի մեջ, հասնում է ցորենը: Ես հաց չեմ ուտում: Հասկերն ինձ պետք չեն: Ցորենի արտերը ինձ ոչինչ չեն հիշեցնում: Եվ դա շատ տխուր բան է: Բայց դու ոսկե մազեր ունես: Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես: Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին: Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…

Líška zmĺkla a nadlho sa zahľadela na Malého princa.

Աղվեսը լռեց ու երկար ժամանակ նայում էր Փոքրիկ իշխանին: Հետո ասաց.

— Prosím ťa… skroť si ma! — povedala.

— Խնդրում եմ, ընտելացրու ինձ:

— Veľmi rád, — odpovedal Malý princ, — ale nemám veľa času. Musím si nájsť priateľov a spoznať veľa vecí.

— Ես ուրախությամբ այդ կանեի, — պատասխանեց Փոքրիկ իշխանը, — բայց ես այնքան քիչ ժամանակ ունեմ… Ես դեռ բարեկամներ պիտի փնտրեմ և նրանցից դեռ ուրիշ շատ բաներ պիտի իմանամ:

— Spoznáme len tie veci, ktoré si skrotíme, — poveda— la líška. — Ľudia už nemajú čas, aby niečo spoznávali. Kupujú si u obchodníkov celkom nové veci. Ale pretože nejestvujú obchodníci, čo by predávali priateľov, ľudia už priateľov nemajú. Ak chceš mať priateľa, skroť si ma!

— Իմանալ կարելի է միայն այն բաները, որոնց հնարավոր է ընտելացնել, — ասաց աղվեսը: — Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար: Նրանք հիմա իրերն էլ պատրաստի են գնում խանութներում: Բայց չէ՞ որ չկան այնպիսի խանութներ, որտեղ հնարավոր լինի բարեկամներ վաճառել, և հենց դրա համար էլ մարդիկ այլևս բարեկամներ չունեն: Եթե ուզում ես բարեկամ ունենալ, ընտելացրու ինձ:

— Čo mám urobiť? — spýtal sa Malý princ.

— Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— Musíš byť veľmi trpezlivý, — odpovedala líška. — Najprv si sadneš do trávy trochu ďalej odo mňa, asi tak to. Ja sa budem na teba pozerať kútikmi očí, a ty nebudeš nič vravieť. Reč je prameňom nedorozumení. Ale každý deň si budeš môcť sadnúť trochu bližšie.

— Հարկավոր է համբերություն ունենալ, — պատասխանեց աղվեսը: — Նախ՝ նստիր այնտեղ՝ խոտի վրա, այ, այդպես: Ես քեզ վրա ծուռ-ծուռ կնայեմ, բայց դու սուս մնա: Խոսքերը միայն խանգարում են իրար լավ հասկանալուն: Նստիր այնտեղ, բայց օր օրի վրա մի փոքր մոտեցիր…

Na druhý deň prišiel Malý princ zasa.

Հաջորդ օրը Փոքրիկ իշխանը նորից եկավ նույն տեղը:

— Bolo by lepšie, keby si prichádzal v tú istú hodinu, — povedala líška. — Ak napríklad prídeš o štvrtej popoludní, už od tretej začnem byť šťastná. Čím väčšmi čas pokročí, tým budem šťastnejšia. O štvrtej už budem vzrušená a nepokojná; Ak chceš mať priateľa, skroť si ma! objavím cenu šťastia! No ak budeš chodiť hocikedy, nebudem nikdy vedieť, na ktorú hodinu si mám pristrojiť srdce… Je potrebné zachovávať isté zvyky.

— Ավելի լավ է միշտ նույն ժամին արի, — խնդրեց աղվեսը: — Ա՜յ, օրինակ, եթե դու գաս ժամը չորսին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ: Եվ որքան ավելի մոտենա նշանակված ժամը, այնքան ավելի երջանիկ կզգամ: Ժամը չորսին ես արդեն կսկսեմ հուզվել և անհանգստանալ: Ես կսկսեմ զգալ երջանկության գինը: Իսկ եթե դու ամեն անգամ տարբեր ժամի գաս, ես չեմ իմանա, թե որ ժամի համար նախապատրաստեմ իմ սիրտը… Անհրաժեշտ է պահպանել ծիսակատարությունը:

— Čo je to zvyk? — spýtal sa Malý princ.

— Իսկ ի՞նչ բան է ծիսակատարություն, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— Aj to je čosi, na čo sa veľmi zabúda, — povedala líška. — Je to niečo, čo odlišuje jeden deň od ostatných dní, jednu hodinu od ostatných hodín. Napríklad aj moji poľovníci majú jeden zvyk. Vo štvrtok tancujú s dedinskými dievčencami. A tak je štvrtok nádherný deň! Chodím sa vtedy prechádzať až do vinice. Keby poľovníci tancovali hocikedy, všetky dni by sa navzájom podobali a ja by som nemala prázdniny.

— Դա էլ վաղուց մոռացված բան է, — բացատրեց աղվեսը: — Դա մի բան է, որի շնորհիվ մի օրը այլևս նման չի լինում մյուս օրերին, ժամը՝ մյուս ժամերին: Այ, օրինակ, իմ որսորդները այսպիսի ծիսակատարություն ունեն. հինգշաբթի օրերը նրանք պարում են գյուղի աղջիկների հետ: Եվ ի՛նչ հիանալի օր է հինգշաբթին: Ես զբոսանքի եմ գնում և հասնում մինչև խաղողի այգիները: Իսկ եթե որսորդները պարեին երբ խելքները փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա:

Tak si Malý princ skrotil líšku. A keď sa priblížila hodina odchodu, líška povedala:

Այսպես Փոքրիկ իշխանը աղվեսին ընտելացրեց: Եվ ահա հասավ հրաժեշտի ժամը:

— Ach! Budem plakať…

— Ես լաց կլինեմ քեզ համար, — հառաչեց աղվեսը:

— Je to tvoja vina, — povedal Malý princ, — neželal som ti nič zlé, ale ty si chcela, aby som si ťa skrotil…

— Դու ես մեղավոր, — ասաց Փոքրիկ իշխանը: — Ես չէի ուզում, որ քեզ համար դժվար լինի, դու ինքդ խնդրեցիր, որ քեզ ընտելացնեմ:

— Pravdaže, — povedala líška.

— Այո, իհարկե, — ասաց աղվեսը:

— Ale ty budeš plakať! — povedal Malý princ.

— Բայց դու լավ կլինես:

— Pravdaže, — povedala líška.

— Այո՛, իհարկե:

— Teda z toho nebudeš mať nič!

— Նշանակում է, որ դու վատ ես զգում քեզ:

— Budem, — povedala líška, — vďaka farbe obilia.

— Ո՛չ, — առարկեց աղվեսը: — Ես ինձ լավ եմ զգում: Հիշիր, թե քեզ ինչ էի ասում ոսկե հասկերի մասին:

Potom dodala:

Նա լռեց: Հետո ավելացրեց.

— Choď sa ešte raz pozrieť na ruže. Pochopíš, že tá tvoja je jediná na svete. Vrátiš sa ku mne, aby si mi dal zbohom, a ja ti darujem tajomstvo.

— Գնա, մի անգամ էլ նայիր վարդերին: Դու կհասկանաս, որ քո վարդը աշխարհում միակն է: Իսկ երբ վերադառնաս ինձ հրաժեշտ տալու, ես քեզ մի գաղտնիք կասեմ: Դա կլինի իմ նվերը քեզ:

Malý princ sa šiel znova pozrieť na ruže.

Փոքրիկ իշխանը գնաց վարդերին նայելու:

— Vy sa na moju ružu vôbec nepodobáte, vy ešte nie ste nič, — povedal im. — Nikto si vás neskrotil a vy ste si neskrotili nikoho. Ste také, ako bola moja líška. Bola iba líškou, čo sa podobala stotisícom ostatných líšok. Ale ja som si z nej urobil priateľku a teraz je jediná na svete.

— Դուք բոլորովին նման չեք իմ վարդին, — ասաց նա: — Դուք դեռ ոչինչ եք: Ոչ ոք ձեզ չի ընտելացրել, և դուք ոչ ոքի չեք ընտելացրել: Առաջ իմ աղվեսն էլ ձեզ նման էր: Նա ոչնչով չէր տարբերվում մյուս հարյուրհազարավոր աղվեսներից: Բայց ես նրա հետ բարեկամացա, և հիմա նա միակն է ամբողջ աշխարհում:

A ruže boli veľmi zarazené.

Վարդերը շատ շփոթվեցին:

— Ste krásne, ale ste prázdne, — povedal im ešte. — Nemožno pre vás zomrieť. Prirodzene, obyčajný okoloidúci by si myslel, že moja ruža sa vám podobá. Ale ona jediná je dôležitejšia ako vy všetky, pretože práve ju som polieval. Pretože ju som dával pod sklený zvon. Pretože ju som chránil zástenou. Pretože jej som pozabíjal húsenice (okrem dvoch alebo troch, z ktorých majú byť motýle). Pretože ju som počúval, ako sa žaluje alebo vystatuje, alebo dokonca ako niekedy mlčí. Pretože je to moja ruža.

— Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ, — շարունակեց Փոքրիկ իշխանը: — Ձեզ համար ոչ ոք չի ուզենա մեռնել: Իհարկե, պատահական անցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ: Չէ՞ որ նրա՛ն և ոչ թե ձեզ էի ես ամեն օր ջրում: Նրա՛ն և ոչ թե ձեզ էի ամեն օր ապակիով ծածկում: Քամուց պաշտպանվելու համար նրան էի շիրմայով առանձնացնում: Նրա համար ես սպանեցի թրթուրներին և միայն երկու-երեք հատ թողեցի, որ թիթեռներ դուրս գան: Ես լսում էի, թե ինչպես է նա տրտնջում և ինչպես է պարծենում, ես լսում էի նրան նույնիսկ այն ժամանակ, երբ նա լռում էր: Նա իմն է:

A vrátil sa k líške.

Եվ Փոքրիկ իշխանը վերադարձավ աղվեսի մոտ:

— Zbohom, — povedal.

— Մնաս բարով, — ասաց նա:

— Zbohom, — povedala líška. — Tu je moje tajomstvo. Je veľmi jednoduché: dobre vidíme iba srdcom. To hlavné je očiam neviditeľné.

— Գնաս բարով, — ասաց աղվեսը: — Ահա իմ գաղտնիքը, որը շատ հասարակ է. միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորը աչքով չես տեսնի:

— To hlavné je očiam neviditeľné, — opakoval Malý princ, aby si to zapamätal.

— Ամենագլխավորը աչքով չես տեսնի, — կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

— Čas, ktorý si strácal pre svoju ružu, robí tvoju ružu takou dôležitou.

— Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետև դու նրան տվել ես քո ամբողջ հոգին:

— Čas, ktorý som strácal pre svoju ružu… — opakoval Malý princ, aby si to zapamätal.

— Որովհետև ես նրան տվել եմ իմ ամբողջ հոգին… — կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

— Ľudia zabudli na túto pravdu, — povedala líška. — Ale ty na ňu nesmieš zabudnúť. Ty budeš navždy zodpovedný za všetko, čo si skrotíš. Si zodpovedný za svoju ružu…

— Մարդիկ մոռացել են այս ճշմարտությունը, — ասաց աղվեսը: — Բայց դու մի՛ մոռացիր, որ հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար:

— Som zodpovedný za svoju ružu… — opakoval Malý princ, aby si to zapamätal.

— Ես իմ վարդի համար պատասխանատու եմ… — կրկնեց Փոքրիկ իշխանը, որպեսզի լավ հիշի:

XXII

XXII

— Dobrý deň, — povedal Malý princ.

— Բարի օր, — ասաց Փոքրիկ իշխանը:

— Dobrý deň, — povedal výhybkár.

— Բարի օր, — արձագանքեց սլաքավարը:

— Čo tu robíš? — spýtal sa Malý princ.

— Այդ ի՞նչ ես անում այստեղ, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— Rozdeľujem cestujúcich po tisícových skupinách, — povedal výhybkár. — Vypravujem vlaky, čo ich odvážajú raz napravo, raz naľavo.

— Ուղևորներին եմ տեսակավորում, — պատասխանեց սլաքավարը: — Ամեն մի գնացքում հազար հոգի նստեցրած ուղարկում եմ մեկը՝ դեպի աջ, մեկը՝ ձախ:

A vysvietený rýchlik, duniac ako hrom, otriasol výhybkárovou búdkou.

Եվ այդ ժամանակ սլացավ-անցավ ճեպընթաց գնացքը՝ շողացնելով պատուհանների լույսերը: Սլաքավարի փոքրիկ տնակը ամբողջովին սկսեց ցնցվել:

— Veľmi sa ponáhľajú, — povedal Malý princ. — Čo hľadajú?

— Ինչքա՜ն են շտապում, — զարմացավ Փոքրիկ իշխանը: — Ի՞նչ են փնտրում նրանք:

— Ani človek na rušni to nevie, — odpovedal výhybkár.

— Նույնիսկ ինքը՝ մեքենավարը, դա չգիտի, — ասաց սլաքավարը:

A v opačnom smere zadunel druhý vysvietený rýchlik.

Այս անգամ էլ լույսերը շողացնելով՝ հակառակ կողմը սլացավ մի ուրիշ ճեպընթաց:

— Už sa vracajú? — spýtal sa Malý princ.

— Նրանք արդեն վերադառնո՞ւմ են, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— To nie sú tí istí, — povedal výhybkár. — Vymieňajú sa.

— Ո՛չ, սա ուրիշ է, — ասաց սլաքավարը: — Սա հանդիպակացն է:

— Neboli spokojní tam, kde boli?

— Նրանց համար վատ էր այնտեղ, որտեղ առաջ էին:

— Človek nikdy nie je spokojný tam, kde je, — povedal výhybkár.

— Այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք, — ասաց սլաքավարը:

Vtom ako hrom zadunel tretí vysvietený rýchlik.

Եվ շողալով ու դղրդալով անցավ երրորդ ճեպընթացը:

— Idú za tými prvými cestujúcimi? — spýtal sa Malý princ.

— Սրանք ուզում են հասնել այն առաջինների՞ն, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— Nejdú vôbec za ničím, — povedal výhybkár. — Spia tam vnútri, alebo poriadne zívajú. Len deti si pritískajú nos na okenné tabuľky.

— Նրանք ոչինչ էլ չեն ուզում, — ասաց սլաքավարը: — Նրանք վագոններում կամ քնած են, կամ նստած հորանջում են: Միայն երեխաներն են քթները հպել պատուհանների ապակիներին:

— Len deti vedia, čo hľadajú, — povedal Malý princ. — Strácajú čas pre handrovú bábiku, ona sa stáva pre ne veľmi dôležitá, a keď im ju niekto vezme, plačú…

— Միայն երեխաները գիտեն, թե ինչ են փնտրում, — շշնջաց Փոքրիկ իշխանը: — Նրանք իրենց ամբողջ հոգին տալիս են լաթե տիկնիկին, և այդ տիկնիկը նրանց համար շատ թանկ է դառնոմ, և եթե նրանցից տիկնիկը խլեն, երեխաները կսկեն լալ…

— Majú šťastie, — povedal výhybkár.

— Երջանիկ են նրանք, — ասաց սլաքավարը:

XXIII

XXIII

— Dobrý deň, — povedal Malý princ.

— Բարի օր, — ասաց Փոքրիկ իշխանը:

— Dobrý deň, — povedal obchodník.

— Բարի օր, — պատասխանեց առևտրականը:

Bol to obchodník, čo predával vylepšené pilulky proti smädu. Stačilo raz za týždeň jednu zhltnúť, a človek nepociťoval potrebu napiť sa.

Նա ծարավը հագեցնող հաբեր էր վաճառում: Ով որ մի այդպիսի հաբ լուլ տար, հետո ամբողջ մի շաբաթ ջուր չէր խմի:

— Prečo to predávaš? — spýtal sa Malý princ.

— Ինչի՞ համար ես դրանք վաճառում, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

— Je to veľká úspora času, — odpovedal obchodník. — Vypočítali to odborníci. Ušetrí sa päťdesiattri minút za týždeň.

— Սրանք ահագին ժամանակ են խնայում, — պատասխանեց առևտրականը: — Մասնագետների հաշվարկներով՝ կարելի է շաբաթական հիսուներեք րոպե խնայել:

— A čo sa urobí s tými päťdesiatimi tromi minútami?

— Իսկ ի՞նչ պիտի անեն այդ հիսուներեք րոպեում:

— Každý si s nimi urobí, čo chce…

— Ինչ ուզես:

— Keby som ja mal premárniť päťdesiattri minút, šiel by som celkom pomaličky k studničke…

«Ես որ հիսուներեք րոպե ազատ ժամանակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու…»:

XXIV

XXIV

Bolo to ôsmeho dňa po mojej nehode na púšti, a keď som počúval príbeh o obchodníkovi, pil som poslednú kvapku zo svojej zásoby vody.

Այն օրից, ինչ ես վթարի էի ենթարկվել, անցել էր ուղիղ մեկ շաբաթ և լսելով հաբ վաճառողի պատմությունը՝ ես խմեցի իմ վերջին կում ջուրը:

— Ach, — povedal som Malému princovi, — tvoje spomienky sú veľmi pekné, ale ja som ešte neopravil lietadlo, nemám už čo piť, a takisto by som bol šťastný, keby som mohol celkom pomaličky kráčať k nejakej studničke!

— Այո՛,— ասացի Փոքրիկ իշխանին, — այն, ինչ դու պատմում ես, շատ հետաքրքիր է, բայց ես դեռ չեմ նորոգել իմ օդանավը, ոչ մի կաթիլ ջուր չունեմ այլևս, և ես նույնպես երջանիկ կլինեի, եթե ուղղակի աղբյուր գնալու ժամանակ ունենայի:

— Moja priateľka líška… — povedal mi.

— Այն աղվեսը, որի հետ ես բարեկամացա…

— Chlapček môj, už nejde viac o líšku!

— Սիրելի՛ս, ես հիմա քո աղվեսի մասին լսելու ժամանակ չունեմ:

— Prečo?

— Ինչո՞ւ:

— Pretože čoskoro umrieme od smädu…

— Որովհետև ստիպված պիտի ծարավից մեռնեմ…

Nepochopil moju námietku a povedal mi:

Նա չհասկացավ, թե ինչ կապ կա աղվեսի և ծարավից մեռնելու մեջ, և առարկեց.

— Je dobre, že sme mali priateľa, aj keď máme zomrieť. Ja som veľmi rád, že som mal priateľku líšku…

— Նույնիսկ երբ պետք է մեռնել, լավ է, երբ բարեկամ կա: Ա՛յ, ես շատ ուրախ եմ, որ բարեկամացել եմ աղվեսի հետ…

„Nevie odhadnúť nebezpečenstvo,“ vravel som si. „Nikdy necíti ani hlad, ani smäd. Stačí mu trochu slnka…“

«Նա չի հասկանում, թե վտանգն ինչքան մեծ է: Նա երբեք քաղց ու ծարավ չի զգացել: Նրան բավականացնում է անգամ արևի մի ճառագայթը»:

Ale on na mňa pozrel a odpovedal na moju myšlienku:

Ես սա բարձրաձայն չասեցի, այլ միայն մտածեցի: Բայց Փոքրիկ իշխանը նայեց ինձ ու շշնջաց.

— Aj ja som smädný… pohľadajme studňu…

— Ես էլ եմ ուզում խմել… գնանք ջրհոր փնտրենք…

Hodil som unavene rukou: je nezmyselné hľadať naslepo studňu v nekonečnej púšti. A predsa sme sa vydali na cestu.

Ես ձեռքով մի հոգնած շարժում արեցի… Ի՞նչ օգուտ անծայր անապատում ենթադրաբար ջրհոր փնտրելուց: Բայց, այնուամենայնիվ, մենք ճամփա ընկանք:

Ako sme tak celé hodiny tíško kráčali, nastala noc a začali sa zažíhať hviezdy. Zazrel som ich ako vo sne, lebo som mal od smädu slabú horúčku. Slová Malého princa mi vírili v mysli.

Երկար ժամանակ մենք քայլում էինք լուռ: Վերջապես մթնեց, և աստղերն սկսեցին երկնքում մեկիկ-մեկիկ վառվել: Ծարավից ես տենդի մեջ էի ընկել, և ինձ թվում էր, թե երազիս մեջ եմ աստղերը տեսնում: Անընդհատ հիշում էի Փոքրիկ իշխանի խոսքերը, և ես նրան հարցրի.

— Tak aj ty si smädný? — spýtal som sa ho.

— Ուրեմն դո՞ւ էլ գիտես, թե ինչ բան է ծարավը:

Reklama