Ormiańsko-polska dwujęzyczna książka
Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:
Mały Książę był blady ze złości.
— Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը:
— Od milionów lat kwiaty mają kolce. Mimo to od milionów lat baranki jedzą kwiaty. A czy nie wydaje ci się godne wyjaśnienia, dlaczego kwiaty zadają sobie tyle trudu dla wytworzenia kolców, które nie służą do niczego? Czy wojna między kwiatami a barankami nie jest rzeczą poważną? Czy to nie jest ważniejsze niż rachunki grubego, czerwonego pana?
Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:
Jeżeli ja znam jedyny kwiat, który nigdzie poza moją planetą nie istnieje, i jeżeli mały baranek może go któregoś ranka zniszczyć za jednym zamachem, nie zdając sobie sprawy z tego, co czyni, czyż nie ma to żadnego znaczenia?
Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.
Poczerwieniał. Po chwili mówił dalej:
— Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը…»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛…
— Jeśli ktoś kocha kwiat, który jest jedyny na milionach i milionach planet, tomu wystarcza do szczęścia patrzenie na gwiazdy i mówi sobie: „Gdzieś tam jest mój kwiat:. Lecz jeśli baranek zje kwiat, to tak jakby wszystkie gwiazdy zgasły. I to nie jest ważne?
Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի.
Nie mógł mówić dłużej. Wybuchnął płaczem. Noc zapadła. Porzuciłem moje narzędzia. Kpiłem sobie z młotka, ze sworznia, z wody i ze śmierci. Na jednej gwieździe, na planecie, na mojej Ziemi był Mały Książę, którego musiałem pocieszyć. Wziąłem go na ręce i ukołysałem. Powiedziałem:
«Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում… Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ… Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ… Ես…»:
— Kwiatowi, który kochasz, nie grozi niebezpieczeństwo. Narysuję ci kaganiec dla twego baranka, narysuję osłonę dla twego kwiatu… Ja…
Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից… Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
Nie wiedziałem, co powiedzieć. Czułem się nieswojo. Nie wiedziałem, jak do niego przemówić, czym go pocieszyć. Świat łez jest taki tajemniczy.
VIII
ROZDZIAŁ 8
Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում:
Wkrótce poznałem lepiej ten kwiat. Na planecie Małego Księcia kwiaty były zawsze bardzo skromne, o pojedynczej koronie płatków, nie zajmujące miejsca i nie przeszkadzające nikomu. Pojawiały się któregoś ranka wśród traw i więdły wieczorem.
Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ:
Krzak róży wykiełkował w ciągu dnia z ziarna przyniesionego nie wiadomo skąd i Mały Książę z uwagą śledził ten pęd, zupełnie niepodobny do innych pędów. Mógł to być nowy gatunek baobabu.
Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում:
Lecz krzak szybko przestał rosnąć i zaczął się formować kwiat. Mały Książę, który śledził pojawienie olbrzymiego pąka, wyczuwał, iż wykwitnie z niego jakieś cudowne zjawisko, lecz róża schowana w swoim zielonym domku przygotowywała się powoli.
Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պչրամոլ էր:
Starannie dobierała barw. Ubierała się wolno, dopasowywała płatki jeden do drugiego. Nie chciała rozkwitnąć pognieciona jak maki. Pragnęła zjawić się w pełnym blasku swojej piękności. O, tak! Była wielką zalotnicą.
Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:
Jej tajemnicze strojenie trwało wiele dni. Aż pewnego poranka — dokładnie o wschodzie słońca — ukazała się.
Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.
I oto ona — która tyle trudu włożyła w swój staranny wygląd— powiedziała ziewając:
— Ա՜խ, հազիվ արթնացա… Խնդրում եմ՝ ներեք ինձ… Ես դեռ բոլորովին գզգզված եմ…
— Ach, dopiero się obudziłam… Przepraszam bardzo… Jestem jeszcze nie uczesana.
Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.
Mały Książę nie mógł powstrzymać słów z zachwytu:
— Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:
— Jakaż pani jest piękna!
— Ի՞նչ եք ասում… — եղավ մեղմ պատասխանը: — Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:
— Prawda — odpowiedziała róża cichutko. — Urodziłam się równocześnie ze słońcem.
Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում:
Mały Książę domyślił się, że róża nie jest zbyt skromna, lecz jakżeż była wzruszająca!
Իսկ ծաղիկը շուտով ասաց.
— Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով…
— Sądzę, że czas na śniadanie — dorzuciła po chwili — czy byłby pan łaskaw pomyśleć o mnie?
Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց, հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա:
Mały Książę, bardzo zawstydzony, poszedł po konewkę i podał jej świeżą wodę.
Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.
Wkrótce swą trochę płochliwą próżnością zaczęła go torturować. Pewnego dnia na przykład, mówiąc o swych czterech kolcach, powiedziała:
— Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:
— Mogą zjawić się tygrysy uzbrojone w pazury…
— Իմ մոլորակի վրա վագրեր չկան, — առարկեց Փոքրիկ իշխանը: — Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:
— Nie ma tygrysów na mojej planecie — sprzeciwił się Mały Książę — a poza tym tygrysy nie jedzą trawy.
— Ես խոտ չեմ, — վիրավորվեց ծաղիկը:
— Nie jestem trawą — odparła słodko róża.
— Ներեցեք ինձ…
— Proszę mi wybaczyć…
— Չէ՛, վագրը ինձ համար սարսափելի չէ, բայց ես շատ եմ վախենում միջանցիկ քամուց: Դուք շիրմա չունե՞ք…
— Nie obawiam się tygrysów, natomiast czuję wstręt do przeciągów. Czy nie ma pan parawanu?
«Բույս է և դեռ միջանցիկ քամուց վախենում է… շատ զարմանալի է…, — մտածեց Փոքրիկ իշխանը: — Ի՜նչ ծանր բնավորություն ունի այս ծաղիկը»:
„Wstręt do przeciągów to nie jest dobre dla rośliny — pomyślał Mały Książę. — Ten kwiat jest bardzo skomplikowany.”
— Իրիկնամուտին խնդրում եմ ինձ ծածկեց: Շատ ցուրտ է ձեզ մոտ: Ձեր մոլորակը բոլորովին հարմարավետ չէ: Ա՛յ, որտեղից ես եկել եմ…
— Wieczorem proszę mnie przykryć kloszem. U pana jest bardzo zimno. Złe są tu urządzenia. Tam, skąd przybyłam…
Նա խոսքը չավարտեց: Չէ՞ որ նա այստեղ էր ընկել, երբ ընդամենը սերմի հատիկ էր և ուրիշ մոլորակների մասին ոչինչ չէր կարող գիտենալ: Հիմարություն է սուտ ասելը, մանավանդ որ հեշտությամբ կարող ես բռնվել: Գեղեցկուհին շփոթվեց, հետո մեկ-երկու անգամ հազաց, որպեսզի Փոքրիկ իշխանն զգար, որ շատ մեղավոր է նրա առաջ:
Urwała. Przybyła w postaci nasienia. Nie mogła znać innych planet. Naiwne kłamstwo, na którym dała się przyłapać zawstydziło ją. Zakaszlała dwa lub trzy razy, aby pokryć zażenowanie.
— Ի՞նչ եղավ շիրման…
— A ten parawan?
— Ես ուզում էի գնալ շիրման բերելու, բայց հո չէի՞ կարող մինչև վերջ ձեզ չլսել:
— Ja bym przyniósł, ale pani mówiła…
Ծաղիկն ավելի ուժեղ սկսեց հազալ. թող, այնուամենայնիվ, տղայի խիղճը տանջի:
Wtedy róża znów zaczęła kaszleć, aby Mały Książę miał wyrzuty sumienia.
Թեև Փոքրիկ իշխանը սիրեց սքանչելի ծաղիկը և շատ ուրախ էր նրան ծառայելու համար, բայց շուտով նրա սիրտը կասկած ընկավ: Դատարկ խոսքերին սկսեց նշանակություն տալ և իրեն շատ դժբախտ զգալ:
W ten sposób mimo dobrej woli płynącej z jego uczucia Mały Książę przestał wierzyć róży. Wziął poważnie słowa bez znaczenia i stał się bardzo nieszczęśliwy.
— Ես իզուր էի նրան լսում, — մի անգամ սիրտը բացեց նա: — Երբեք չպետք է լսել, թե ինչ են ասում ծաղիկները: Հարկավոր է ուղղակի նայել նրանց ու շնչել նրանց բույրը: Իմ ծաղիկն իր բուրմունքով լցրել է ամբողջ մոլորակը, իսկ ես չէի կարողանում դրա համար ուրախանալ: Վագրերի ու մագիլների մասին նրա խոսակցությունները… դրանք պետք է ինձ վրա ազդեին, ինձ հուզեին, իսկ ես ջղայնանում էի…
— Nie powinienem jej słuchać — zwierzył mi się któregoś dnia — nigdy nie trzeba słuchać kwiatów. Trzeba je oglądać i wąchać. Mój kwiat napełniał całą planetę swoją wonią, lecz nie umiałem się nim cieszyć. Historia kolców, która tak mnie rozdrażniła, powinna rozczulić…
Եվ հետո նա խոստովանեց.
Zwierzył się jeszcze:
— Ես այն ժամանակ ոչինչ չէի հասկանում: Հարկավոր էր ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Նա ինձ էր նվիրում իր բուրմունքը, լուսավորում էր իմ կյանքը: Ես չպետք է փախչեի: Նրա խղճուկ խորամանկությունների տակ ես պետք է քնքշություն տեսնեի: Այնքան անհետևողական են ծաղիկները… Բայց ես շատ ջահել էի այն ժամանակ և դեռ սիրել չգիտեի:
— Nie potrafiłem jej zrozumieć. Powinienem sądzić ją według czynów, a nie słów. Czarowała mnie pięknem i zapachem. Nie powinienem nigdy od niej uciec. Powinienem odnaleźć w niej czułość pod pokrywką małych przebiegłostek. Kwiaty mają w sobie tyle sprzeczności. Lecz byłem za młody, aby umieć ją kochać.
IX
ROZDZIAŁ 9
Որքան ես հասկացա, նա որոշել էր ճանապարհորդել չվող թռչունների հետ: Վերջին առավոտը նա սովորականից ավելի եռանդով սկսեց մաքրել ու հավաքել իր մոլորակը: Խնամքով մաքրեց գործող հրաբուխները: Նա երկու գործող հրաբուխ ուներ: Առավոտները շատ հարմար է նրանց վրա նախաճաշ տաքացնել:
Sądzę, że dla swej ucieczki Mały Książę wykorzystał odlot wędrownych ptaków. Rano przed odjazdem uporządkował dokładnie planetę. Pieczołowicie przeczyścił wszystkie wulkany. Miał dwa czynne wulkany. To się bardzo przydaje do podgrzewania śniadań.
Բացի այդ, կար նաև մի հանգած հրաբուխ: Բայց նա մտածեց, որ ինչ ասես կարող է պատահել, դրա համար էլ մաքրեց նաև հանգած հրաբուխը: Երբ հրաբուխները լավ ես մաքրում, նրանք հանգիստ ու անաղմուկ են վառվում, առանց ժայթքումների: Հրաբուխի ժայթքումը նույնն է, ինչ որ վառարանի խողովակի հրդեհը, երբ կպչում է նրա միջի մուրը:
Miał też jeden wulkan wygasły. Ponieważ powtarzał zwykle: — Nic nigdy nie wiadomo — więc przeczyścił także wygasły wulkan. Jeśli wulkany są dobrze przeczyszczone, palą się powoli i równo, bez wybuchów. Wybuchy wulkanów są tym, czym zapalenie sadzy w kominie.
Ինչ խոսք, մենք՝ երկրի վրայի մարդիկս, շատ փոքրիկ ենք և չենք կարող մաքրել մեր հրաբուխները: Ահա թե ինչու են նրանք այդքան տհաճություն պատճառում մեզ:
Oczywiście my, na naszej Ziemi, jesteśmy za mali, aby przeczyszczać wulkany. Dlatego też sprawiają nam tyle przykrości.
Փոքրիկ իշխանը տխրությամբ պոկեց նաև բաոբաբի վերջին ծիլերը: Նա կարծում էր, թե երբեք այլևս չի բերադառնա, բայց այդ առավոտյան սովորական աշխատանքը նրան չտեսնած հաճույք էր պատճառում:
Mały Książę z odrobiną smutku wyrwał także ostatnie pędy baobabów. Nie wierzył w swój powrót. Wszystkie te codzienne prace wydawały mu się tego ranka szczególnie miłe.
Իսկ երբ վերջին անգամ ջրեց սքանչելի ծաղիկն ու պատրաստվում էր ապակիով ծածկել այն, նա նույնիսկ ուզեց լաց լինել:
Kiedy po raz ostatni podlał różę i już miał ją przykryć kloszem, poczuł, że chce mu się płakać.
— Մնաք բարով, — ասաց:
— Do widzenia — powiedział róży.
Գեղեցկուհին չպատասպանեց:
Lecz ona nie odpowiadała.
— Մնաք բարով, — կրկնեց Փոքրիկ իշխանը:
— Do widzenia — powtórzył.
Ծաղիկը հազաց, բայց դա մրսելուց չէր:
Róża zakaszlała. Lecz nie z powodu kataru.
— Ես հիմար էի, — ասաց նա վերջապես:
— Byłam niemądra — powiedziała mu. — Przepraszam cię. Spróbuj być szczęśliwy.
— Ներիր ինձ: Եվ աշխատիր երջանիկ լինել: Եվ ոչ մի հանդիմանություն: Փոքրիկ իշխանը շատ էր զարմացել: Նա, ապակին ձեռքին, սառել, մնացել էր կանգնած: Որտեղի՞ց էր այդ մեղմ քնքշությունը:
Zdziwił się brakiem wymówek. Stał, całkowicie zbity z tropu, trzymając klosz w powietrzu. Nie rozumiał tej spokojnej słodyczy.
— Այո՛, այո՛, ես սիրում եմ քեզ, — լսեց նա: — Ես մեղավոր եմ, որ դու չգիտեիր այդ: Բայդ դա կարևոր էլ չէ: Ասենք, դու էլ էիր ինձ նման հիմար: Աշխատիր երջանիկ լինել… թող այդ ապակին, այն ինձ այլևս պետք չէ:
— Ależ tak, ja cię kocham — mówiła róża. — Nie wiedziałeś o tym z mojej winy. To nie ma żadnego znaczenia. Ale ty byłeś równie niemądry jak ja. Spróbuj być szczęśliwy. Pozostaw spokojnie tę planetę. Nie chcę ciebie więcej.
— Բայց քամին…
— Ależ… przeciągi…
— Ես այնքան էլ մրսած չեմ… գիշերային զովը ինձ նույնիսկ օգուտ կտա… չէ՞ որ ես ծաղիկ եմ…
— Nie jestem już tak bardzo zakatarzona. Chłodne powietrze nocy dobrze mi zrobi. Jestem kwiatem..
— Բայց գազանները, միջատները…
— Ale dzikie bestie…
— Դե պետք է մի երկու թրթուր հանդուրժեմ, եթե ուզում եմ թիթեռների հետ ծանոթանալ… Նրանք պետք է որ շատ լավիկը լինեն: Թե չէ, ո՞վ պիտի ինձ այցելի: Չէ՞ որ դու հեռվում կլինես: Իսկ մեծ գազաններից ես չեմ վախենում: Ես մագիլներ ունեմ:
— Muszę poznać dwie lub trzy gąsienice, jeśli chcę zawrzeć znajomość z motylem. To podobno takie rozkoszne. Bo któż by mnie potem odwiedzał, gdy będziesz daleko… A jeśli chodzi o dzikie bestie, nie boję się nikogo. Mam kolce.
Եվ նա պարզամտորեն ցույց տվեց իր չորս փշերը: Հետո ավելացրեց.
I naiwnie pokazała cztery kolce. Po chwili dorzuciła:
— Էլ մի ձգձգիր… դա անտանելի է… Եթե որոշել ես գնալ՝ գնա:
— Nie zwlekaj, to tak drażni. Zdecydowałeś się odjechać. Idź już!
Նա չէր ուզում, որ Փոքրիկ իշխանը տեսնի, թե ինչպես է ինքը լալիս: Դա մի շատ հպարտ ծաղիկ էր:
Nie chciała, aby widział, że płacze. Była przecież tak dumna.
X
ROZDZIAŁ 10
Փոքրիկ իշխանի մոլորակին ամենից շատ մոտիկ էին № 325, 326, 327, 329 և 330 փոքրիկ մոլորակները: Դրա համար էլ նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց: Չէ՞ որ պետք էր մի որևէ զբաղմունք գտնել և, բացի այդ, որոշ բաներ էլ սովորել:
Planeta Małego Księcia krążyła w okolicy planetek 325, 326, 327, 328, 329, 330. Zaczął więc od zwiedzania tych planet, aby znaleźć sobie zajęcie i czegoś się nauczyć.
Առաջին մոլորակի վրա մի թագավոր էր ապրում: Ծիրանիով և կնգունի մորթիով պճնված՝ նա բազմել էր շատ հասարակ, բայց, այնուամենայնիվ, փառահեղ իր գահին:
Pierwszą zamieszkiwał Król. Ubrany w purpurę i gronostaje, siedział na tronie bardzo skromny, lecz majestatyczny.
— Ահա և հպատակը, — բացականչեց թագավորը՝ տեսնելով Փոքրիկ իշխանին:
— Oto poddany! — krzyknął Król, gdy zobaczył Małego Księcia.
«Այդ ինչպե՞ս ճանաչեց, — անցավ Փոքրիկ իշխանի մտքով, — չէ՞ որ նա ինձ առաջին անգամ է տեսնում»:
Mały Książę spytał:
— Widzisz mnie przecież po raz pierwszy, w jaki więc sposób mogłeś mnie rozpoznać?
Նա չգիտեր, որ թագավորները աշխարհին շատ հասարակ հայացքով են նայում: Նրանց համար բոլոր մարդիկ հպատակներ են:
Nie wiedział, że dla królów świat jest bardzo prosty. Wszyscy ludzie są poddanymi.
— Արի մոտիկ, ուզում եմ քեզ լավ տեսնել, — ասաց թագավորը սարսափելի հպարտ, որ կա մեկը, որի համար նա կարող է թագավոր լինել:
— Zbliż się, abym cię widział lepiej — powiedział Król, bardzo dumny, że nareszcie może nad kimś panować.
Փոքրիկ իշխանը շուրջը նայեց մի որևէ տեղ գտնելու հույսով, բայց թագավորի կնգումե հոյակապ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը: Եվ նա նման կանգնաշ ու քանի որ շատ էր հոգնած, հորանջեց.
Mały Książę poszukał wzrokiem miejsca, gdzie by mógł usiąść, lecz cała planeta zajęta była przez wspaniały płaszcz gronostajowy. Stał więc nadal, a ponieważ był zmęczony podróżą, ziewnął.
— Վարվելակարգը թույլ չի տալիս միապետի ներկայությամբ հորանջել, — ասաց թագավորը: — Ես քեզ արգելում եմ հորանջել:
— Etykieta nie zezwala na ziewanie w obecności króla — rzekł monarcha. — Zakazuję ci ziewać.
— Ես չկարողացա ինձ զսպել, — շփոթված ասաց Փոքրիկ իշխանը: — Ես երկար ճանապարհ եմ անցել և բոլորովին չեմ քնել…
— Nie mogę się powstrzymać — odpowiedział Mały Książę bardzo zawstydzony. — Odbyłem długą podróż i nie spałem.
— Որ այդպես է, ես քեզ հրամայում եմ հորանջել. — ասաց թագավորը: — Ես շատ վաղուց է, որ չեմ տեսել, թե ինչպես ես հորանջում: Ինձ համար դա նույնիսկ հետաքրքիր է: Այսպես ուրեմն, հորանջի՛ր: Այդպես է իմ կամքը:
— Wobec tego rozkazuję ci ziewać. Od lat nie widziałem ziewających. Zaciekawia mnie ziewanie. No! Ziewaj jeszcze! To jest rozkaz.
— Բայց… ես քաշվում եմ… ես այլևս չեմ կարող… — շշնջաց Փոքրիկ իշխանն ու ամբողջովին կարմրեց:
— To mnie onieśmiela… nie mogę więcej — powiedział czerwieniąc się Mały Książę.
— Հըմ, հըմ… Այդ դեպքում… այդ դեպքում ես կարգադրում եմ մերթ հորանջել, մերթ…
— Hm, hm! — odrzekł Król. — Wobec tego… rozkazuję ci to ziewać, to…
Թագավորը շփոթվեց և նույնիսկ, կարծես թե, ջղայնացավ:
Bełkotał chwilę i wydawał się podrażniony.
Չէ՞ որ թագավորի համար ամենակարևորն այն է, որ առանց խոսքի ենթարկվեն իրեն: Անհնազանդություն նա չէր հանդուրժի: Դա մի բացարձակ միապետ էր: Բայց նա շատ բարի էր, դրա համար էլ միայն խելացի հրամաններ էր տալիս:
Królowi bardzo zależało, aby jego autorytet był szanowany. Nie znosił nieposłuszeństwa. Był to monarcha absolutny. Ponieważ jednak był bardzo dobry, dawał rozkazy rozsądne.
«Եթե ես իմ գեներալին հրամայեմ ճայ դառնալ, — ասում էր թագավորը, — ու եթե գեներալը հրամանը չկատարի, դա ոչ թե նրա, այլ իմ հանցանքն է»:
— Jeśli rozkażę — zwykł mówić — jeśli rozkażę generałowi, aby zmienił się w morskiego ptaka, a generał nie wykona tego, to nie będzie wina generała. To będzie moja wina.
— Կարելի՞ է նստել, — անհամարձակ ասաց Փոքրիկ իշխանը:
— Czy mogę usiąść? — spytał skromnie Mały Książę.
— Հրամայում եմ, նստի՛ր, — պատասխանեց թագավորը և վեհապանծ շարժումով վեր քաշեց իր կնգումե պատմուճանի մի քղանցքը:
— Rozkazuję ci siąść — powiedział Król, podciągając majestatycznie jedną połę gronostajowego płaszcza.
Բայց Փոքրիկ իշխանը մի բան չէր կարողանում հասկանալ: Այսքան փոքր մոլորակի վրա ի՞նչ է կառավարում թագավորը:
Mały Książę był zdziwiony. Planeta była maleńka. Nad kim Król mógł panować?
— Ձերդ մեծություն, — սկսեց նա, — կարո՞ղ եմ մի հարց տալ…
— Najjaśniejszy panie — powiedział — proszę mi wybaczyć moje pytania…
— Հրամայում եմ, հարցրո՛ւ, — շտապ ասաց թագավորը:
— Rozkazuję ci pytać — pospiesznie powiedział Król.
— Ձերդ մեծություն… դուք ի՞նչ եք կառավարում…
— Najjaśniejszy panie, kim najjaśniejszy pan rządzi?
— Ամեն ինչ, — ուղղակի պատասխանեց թագավորը:
— Wszystkim — z wielką prostotą odpowiedział Król.
— Ամեն ի՞նչ…
— Wszystkim?
Թագավորը, համեստորեն ձեռքը շարժելով, ցույց տվեց իր մոլորակը, ինչպես նաև մյուս մոլորակներն ու աստղերը:
Król dyskretnym ruchem wskazał swoją planetę, inne planety i gwiazdy.
— Եվ այս բոլորը դո՞ւք եք կառավարում, — հարցրեց Փոքրիկ իշխանը:
— Tym wszystkim? — spytał Mały Książę.
— Այո, — պատասխանեց թագավորը:
— Tym wszystkim — odpowiedział Król.
Նա այդպես ասած, որովհետև իրոք լիիրավ միապետ էր և ոչ մի սահման ու սահմանափակում չէր ճանաչում:
Ponieważ był to monarcha nie tylko absolutny, ale i uniwersalny.
— Եվ աստղերը ձեզ ենթարկվո՞ւմ են, — հարցրեց Փոքրիկ իշխանը:
— I gwiazdy najjaśniejszego pana słuchają?
— Դե իհարկե, — պատասխանեց թագավորը: — Աստղերն անմիջապես ենթարկվում են. ես անհնազանդություն չեմ հանդուրժում:
— Oczywiście — odrzekł Król. — Słuchają natychmiast. Nie znoszę nieposłuszeństwa.
Փոքրիկ իշխանը հիացած էր: Ա՛յ, եթե ինքը նման հզորություն ունենար: Այն ժամանակ ոչ թե քառասունչորս, այլ յոթանասուներկու, նույնիսկ հարյուր անգամ կդիտեր վերջալույսը և այն էլ առանց աթոռը տեղից շարժելու:
Mały Książę zachwycił się taką władzą. Gdyby on ją posiadał, mógłby widzieć jednego dnia nie czterdzieści trzy, ale siedemdziesiąt dwa, nawet sto, nawet dwieście zachodów słońca bez przesuwania krzesełka.
Այստեղ նա նորից հիշեց իր լքված մոլորակը, տխրեց և սիրտ անելով՝ թագավորին խնդրեց.
A ponieważ był trochę smutny z powodu swej małej opuszczonej planety, ośmielił się prosić Króla o łaskę:
— Ես կուզենայի վերջալույս տեսնել… խնդրում եմ, բարի լինեք հրամայել արևին, որ մայր մտնի…
— Chciałbym zobaczyć zachód słońca. Proszę mi zrobić przyjemność. Proszę rozkazać słońcu, aby zaszło…
Reklama