Ormiańsko-polska dwujęzyczna książka
IV
ROZDZIAŁ 4
Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…
W ten sposób dowiedziałem się drugiej ważnej rzeczy: że planeta, z której pochodził, niewiele była większa od zwykłego domu.
Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը:
Ta wiadomość nie zdziwiła mnie. Wiedziałem dobrze, że oprócz dużych planet, takich jak Ziemia, Jowisz, Mars, Wenus, którym nadano imiona, są setki innych, tak małych, że z wielkim trudem można je zobaczyć przy pomocy teleskopu.
Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ՝ № 3251:
Kiedy astronom odkrywa którąś z nich, daje jej zamiast imienia numer. Nazywają na przykład gwiazdą 3251.
Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանըեկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612:
Miałem pewne podstawy, aby sądzić, że planeta, z której przybył Mały Książę, jest gwiazdą B-612.
Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:
Ta gwiazda była widziana raz tylko, w 1909 roku, przez tureckiego astronoma.
Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:
Astronom ogłosił swoje odkrycie na Międzynarodowym Kongresie Astronomów. Nikt jednak nie chciał mu uwierzyć, ponieważ miał bardzo dziwne ubranie. Tacy bowiem są dorośli ludzie.
№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել:
Na szczęście dla planety B-612 turecki dyktator kazał pod karą śmierci zmienić swojemu ludowi ubiór na europejski.
1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:
Astronom ogłosił po raz wtóry swoje odkrycie w roku 1920 — i tym razem był ubrany w elegancki frak. Cały świat mu uwierzył.
№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում:
Opowiedziałem wam te szczegóły o planecie B-612 i podałem numer ze względu na dorosłych. Dorośli są zakochani w cyfrach.
Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»:
Jeżeli opowiadacie im o nowym przyjacielu, nigdy nie spytają o rzeczy najważniejsze. Nigdy nie usłyszycie: „Jaki jest dźwięk jego głosu? W co lubi się bawić? Czy zbiera motyle?”
Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:
Oni spytają was: „Ile ma lat? Ilu ma braci? Ile waży? Ile zarabia jego ojciec?” Wówczas dopiero sądzą, że coś wiedzą o waszym przyjacielu.
Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»:
Jeżeli mówicie dorosłym: „Widziałem piękny dom z czerwonej cegły, z geranium w oknach i gołębiami na dachu” — nie potrafią sobie wyobrazić tego domu. Trzeba im powiedzieć: „Widziałem dom za sto tysięcy złotych”. Wtedy krzykną: „Jaki to piękny dom!”
Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա:
Jeżeli powiecie dorosłym: „Dowodem istnienia Małego Księcia jest to, że był śliczny, że śmiał się i że chciał mieć baranka, a jeżeli chce się mieć baranka, to dowód, że się istnieje” — wówczas wzruszą ramionami i potraktują was jak dzieci.
Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Lecz jeżeli im powiecie, że przybył z planety B-612, uwierzą i nie będą zadawać niemądrych pytań. Oni są właśnie tacy.
Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես.
My jednak, którzy dobrze rozumiemy życie, kpimy sobie z cyfr. Chciałbym zacząć tę historię, jak zaczyna się baśń. Wolałbym powiedzieć:
«Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
„Był pewnego razu Mały Książę, który mieszkał na planecie troszeczkę większej od niego i który bardzo chciał mieć przyjaciela …” Dla tych, którzy znają życie, wyglądałoby to o wiele prawdziwiej.
Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան:
Byłoby mi przykro, gdyby moją książkę traktowano niepoważnie. Z wielkim bólem opowiadam te wspomnienia. Sześć lat minęło już od chwili, kiedy mój przyjaciel odszedł ze swoim barankiem. Próbuję opisać go po to, aby nie zapomnieć.
Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես վախենում եմ, թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
To bardzo przykre zapomnieć przyjaciela. A przecież nie każdy dorosły ma przyjaciela. I mógłbym stać się podobny do dorosłych, którzy interesują się tylko cyframi.
Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:
Dlatego też kupiłem sobie pudełko z farbami i ołówki. Bardzo trudno zabrać się do rysowania w moim wieku, tym bardziej, że jedyne próby w tym kierunku, to były rysunki węża boa zamkniętego i otwartego, rysunki, które robiłem mając sześć lat.
Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում:
Postaram się jednak, aby portrety były jak najwierniejsze. Sam nie jestem pewien, czy mi się to uda. Jeden rysunek jest dobry, drugi gorszy.
Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ:
Myli mi się trochę wzrost Małego Księcia. Tutaj jest za duży, tam znów za mały. Waham się, malując kolory jego stroju.
Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
Błądzę w ciemnościach wspomnień i w rezultacie mylę się w rzeczach bardzo zasadniczych. Ale trzeba mi to wybaczyć. Mój przyjaciel nigdy mi nic nie objaśniał. Uważał pewnie, że jestem podobny do niego. Ja jednak nie potrafię, niestety, widzieć baranka przez ściany skrzynki. Możliwe więc, że jestem trochę podobny do dorosłych. Już się prawdopodobnie zestarzałem.
V
ROZDZIAŁ 5
Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:
Codziennie dowiadywałem się czegoś nowego o planecie, o wyjeździe, o podróży. Wiadomości te gromadziły się z wolna i przypadkowo. I tak trzeciego dnia poznałem dramat baobabów.
Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:
W tym przypadku stało się to dzięki barankowi. Mały Książę spytał mnie nagle, jakby w coś zwątpił:
— Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:
— Czy to prawda, że baranki zjadają krzaki?
— Այո՛, դա ճիշտ է:
— Tak, to prawda.
— Ա՜յ, դա լավ է…
— O, to bardzo się z tego cieszę.
Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:
— Nie rozumiałem, jakie znaczenie może mieć wiadomość, że baranki zjadają krzaki. Ale Mały Książę dodał:
— Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:
— Wobec tego one jedzą także baobaby?
Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:
Wytłumaczyłem mu, że baobaby nie są krzakami, lecz drzewami, i to tak dużymi jak kościoły, i gdyby nawet zabrał ze sobą całe stado słoni, to nie dałyby one rady jednemu baobabowi.
Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:
Na myśl o stadzie słoni Mały Książę roześmiał się:
— Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին…
— Trzeba byłoby poustawiać jednego na drugim.
Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.
Później dodał z namysłem:
— Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:
— Ale nim baobaby staną się drzewami, są malutkie.
— Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:
— To prawda. Ale dlaczego chcesz, żeby baranki zjadały małe baobaby?
— Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, — բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին:
Odpowiedział mi: — Dobrze, dobrze… — jakby chodziło o rzecz najzupełniej oczywistą.
Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:
Musiałem zrobić duży wysiłek, aby zrozumieć to bez niczyjej pomocy.
Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր:
Okazało się, że na planecie Małego Księcia, tak jak na wszystkich planetach, rosły rośliny pożyteczne oraz zielska. W rezultacie znajdowały się tam dobre nasiona roślin pożytecznych i złe nasiona zielsk.
Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը:
Ale ziarna są niewidoczne. Śpią sobie skrycie w ziemi aż do chwili, kiedy któremuś z nich przyjdzie ochota obudzić się. Wypuszcza wtedy cudowny, bezbronny pęd, który najpierw nieśmiało wyciąga się ku słońcu.
Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է: Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես:
Jeżeli jest to pęd rzodkiewki albo róży, można mu pozwolić rosnąć, jak chce. Ale jeżeli jest to zielsko, trzeba wyrwać je jak najszybciej, gdy tylko sięje rozpozna.
Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր… Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջովին վարակված է նրանցով:
Otóż na planecie Małego Księcia były ziarna straszliwe. Ziarna baobabu. Zakażony był nimi cały grunt.
Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակի կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն:
A kiedy baobab wyrośnie, to na wyrwanie jest za późno i nigdy już nie można się go pozbyć. Zajmie całą planetę. Przeorze ją korzeniami. A jeżeli planeta jest mała, a baobabów jest dużo, to one ją rozsadzają.
— Այստեղ մի հաստատուն կարգ կա, — հետագայում ասաց Փոքրիկ իշխանը: — Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար աոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ:
— Jest to kwestia dyscypliny — powiedział mi później Mały Książę. — Rano, po umyciu się, trzeba robić bardzo dokładną toaletę planety. Trzeba się zmusić do regularnego wyrywania baobabów, i to natychmiast po odróżnieniu ich od krzewów róży, do których są w młodości bardzo podobne. Jest to praca bardzo nudna, lecz bardzo łatwa…
Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան:
Pewnego dnia poradził mi, abym spróbował narysować ładny obrazek, który by pomógł dzieciom z naszej planety zrozumieć niebezpieczeństwo baobabów.
— Եթե հանկարծ նրանք երբևէ ճանապարհորդեն, — ասաց նա, — դա նրանց պետք կգա: Աշխատանքներ կան, որ կարող են մի փոքր սպասել, դրանից վնաս չի գա: Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբին, դժբախտությունից չես խուսափի: Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և…
— Gdyby kiedyś podróżowały — mówił mi — może im się przydać. Czasem odłożenie pracy na później nie przynosi szkody. Lecz w wypadku baobabu jest to zawsze katastrofą. Znałem planetę, którą zamieszkiwał leniuch. Zlekceważył trzy pędy …
Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել:
Według wskazówek Małego Księcia narysowałem tę planetę. Nie lubię prawić morałów. Lecz niebezpieczeństwo baobabów jest tak mało znane, a ryzyko, na jakie narażają się ci, którzy zabłądzą na jedną z małych planet, jest tak poważne, że tym razem odstąpię od mych zasad.
«Երեխաներ, — ասում եմ ես, — զգույշ մնացեք բաոբաբից»: Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում: Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար:
I mówię: dzieci, uważajcie na baobaby! Wiele pracy kosztował mnie ten rysunek, który zrobiłem po to, aby ostrzec mych przyjaciół przed niebezpieczeństwem od dawna grożącym, a nieznanym. Mój trud jednakże opłacił się.
Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:
Może zapytacie, dlaczego w tej książce nie ma innych równie wspaniałych rysunków jak rysunek baobabów? Odpowiedź jest prosta: próbowałem je zrobić, lecz mi się nie udały. Gdy malowałem baobaby, kierowała mną jakaś wewnętrzna konieczność.
VI
ROZDZIAŁ 6
Օ՜, Փոքրիկ իշխան, քիչ-քիչ ես հասկացա նաև, թե որքան տխուր ու միապաղաղ է եղել քո կյանքը: Երկար ժամանակ դու միայն մի հաճելի զբաղմունք ես ունեցել՝ նայել վերջալույսին: Ես այդ մասին իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ դու ասացիր.
Powoli zrozumiałem, Mały Książę, twoje smutne życie. Od dawna jedyną rozrywką był dla ciebie urok zachodów słońca. Ten nowy szczegół twego życia poznałem czwartego dnia rano, gdyś mi powiedział:
— Ես վերջալույս շատ եմ սիրում: Գնանք տեսնենք, թե ինչպես է արևը մայր մտնում:
— Bardzo lubię zachody słońca. Chodźmy zobaczyć zachód słońca.
— Դրան պետք է սպասել:
— Ale trzeba poczekać.
— Ինչո՞ւ սպասել:
— Poczekać na co?
— Որպեսզի արևը մայր մտնի:
— Poczekać, aż słońce zacznie zachodzić.
Սկզբում դու շատ զարմացար, իսկ հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր ու ասացիր.
Początkowo zrobiłeś zdziwioną minę, a później roześmiałeś się i rzekłeś:
— Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ:
— Ciągle mi się wydaje, że jestem u siebie.
Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է, Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով:
Rzeczywiście, wszyscy wiedzą, że kiedy w Stanach Zjednoczonych jest godzina dwunasta, we Francji słońce zachodzi. Gdyby można się było w ciągu minuty przenieść ze Stanów do Francji, oglądałoby się zachód słońca.
Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով… հարկավոր էր միայն ցանկանալ…
Niestety, Francja jest daleko. Ale na twojej planecie mogłeś przesunąć krzesełko o parę kroków i oglądać zachód słońca tyle razy, ile chciałeś …
— Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում:
— Pewnego dnia oglądałem zachód słońca czterdzieści trzy razy — powiedział Mały Książę.
Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.
A w chwilę później dodał:
— Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…
— Wiesz, gdy jest bardzo smutno, to kocha się zachody słońca.
— Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր:
— Więc wówczas gdy oglądałeś je czterdzieści trzy razy, byłeś aż tak bardzo smutny? — zapytałem.
Սակայն Փոքրիկ իշխանը չպատասխանեց:
Ale Mały Książę nie odpowiedział.
VII
ROZDZIAŁ 7
Հինգերորդ օրը դարձյալ գառնուկի շնորհիվ ես իմացա Փոքրիկ իշխանի գաղտնիքը: Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.
Piątego dnia, znowu dzięki barankowi, odkryłem nową tajemnicę Małego Księcia. Gwałtownie, bez żadnego wstępu, zapytał mnie, jak gdyby po długim zastanawianiu się w samotności:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի:
— Jeżeli baranek zjada krzaki, to je także kwiaty?
— Ինչ որ պատահի՝ կուտի:
— Baranek je wszystko, co napotka.
— Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը…
— Nawet kwiaty, które mają kolce?
— Նույնիսկ փշոտ ծաղիկները:
— Tak, nawet kwiaty, które mają kolce.
— Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը:
— A więc do czego służą kolce?
Ես այդ չգիտեի: Բացի այդ, ես շատ էի զբաղված: Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել: Ես ինձ կորցրել էի, իմ դրությունը լրջանում էր. Խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ:
Nie wiedziałem. Byłem w tym momencie zajęty luzowaniem zbyt ściągniętego sworznia mego motoru. Niepokoiłem się bardzo, ponieważ zacząłem rozumieć, że uszkodzenie jest poważne, a woda do picia kończy się. Myślałem o najgorszym.
— Ինչի՞ համար են փշերը:
— Do czego służą kolce?
Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.
Mały Książe nigdy nie rezygnował z postawionego raz pytania. Byłem zdenerwowany stanem mojej maszyny i odpowiedziałem byle co:
— Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:
— Kolce nie służą do niczego. To tylko złośliwość kwiatów.
— Այ թե ի՜նչ…
Mały Książę westchnął.
Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.
A po chwili milczenia powiedział urażony:
— Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան…
— Nie wierzę ci. Kwiaty są słabe, są naiwne. One zabezpieczają się, jak mogą. Im się wydaje, że z kolcami są bardzo groźne.
Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.
Nie odpowiedziałem. Mówiłem sobie w tej chwili: „Jeżeli ten sworzeń nie puści, wybiję go młotkiem”. Mały Książę przerwał moje myśli.
— Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները…
— I ty sądzisz, że kwiaty…
— Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը… Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:
— Ale nie, nic nie sądzę. Odpowiedziałem byle co. Zajmuję się poważnymi sprawami.
Նա զարմացած նայեց ինձ.
Popatrzył na mnie zdumiony.
— Լուրջ գո՞րծ:
— Poważnymi sprawami?
Ու շարունակեց ինձ նայել: Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:
Widział mnie stojącego z młotkiem w ręku, z palcami czarnymi od smaru, schylonego nad przedmiotem, który wydawał mu się bardzo brzydki.
— Դու մեծահասակի նման ես խոսում, — ասաց նա:
— Mówisz jak dorośli.
Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.
Zawstydziłem się. Ale on dodał bezlitośnie:
— Ամեն ինչ դու խառնում ես… ոչինչ չես հասկանում:
— Nie rozumiesz nic. Mieszasz wszystko.
Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:
Był naprawdę bardzo rozgniewany. Potrząsał złotymi lokami, rozsypującymi się na wietrze.
— Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել: Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», — իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ: Նա սունկ է:
— Znam planetę, na której mieszka pan o czerwonej twarzy. On nigdy nie wąchał kwiatów. Nigdy nie patrzył na gwiazdy. Nigdy nikogo nie kochał. Niczego w życiu nie robił poza rachunkami. I cały dzień powtarza tak jak ty: „Jestem człowiekiem poważnym, jestem człowiekiem poważnym”. Nadyma się dumą. Ale to nie jest człowiek, to jest grzyb.
— Ի՞նչ…
— Co?
— Սունկ…
— Grzyb!
Reklama