Փոքրիկ իշխանը / The Little Prince — czytaj online. Strona 6

Ormiańsko-angielska dwujęzyczna książka

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

Antoine de Saint-Exupery

The Little Prince

— Հանգել է հրաբուխը, թե գործում է, մեզ՝ աշխարհագրագետներիս համար նշանակություն չունի, — ասաց աշխարհագրագետը: — Կարևորը սարն է: Սարը չի փոխվում:

“Whether volcanoes are extinct or alive, it comes to the same thing for us,” said the geographer. “The thing that matters to us is the mountain. It does not change.”

— Իսկ ի՞նչ է նշանակում «վաղանցիկ», — հարցրեց Փոքրիկ իշխանը, որը երբ մի հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար:

“But what does that mean — ‘ephemeral’?” repeated the little prince, who never in his life had let go of a question, once he had asked it.

— Այդ նշանակում է այն, ինչը շուտով պիտի անհետանա:

“It means, ‘which is in danger of speedy disappearance.’”

— Իմ ծաղի՞կն էլ շուտով պիտի անհետանա:

“Is my flower in danger of speedy disappearance?”

— Հասկանալի է:

“Certainly it is.”

«Իմ ուրախությունն ու գեղեցկությունը հավիտենական չեն, — ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, — և նա ոչինչ չունի պաշտպանվելու համար, նրա ունեցածը չորս փուշ է: Իսկ ես նրան լքեցի ու նա մեն-մենակ մնաց իմ մոլորակի վրա»:

“My flower is ephemeral,” the little prince said to himself, “and she has only four thorns to defend herself against the world. And I have left her on my planet, all alone!”

Դա առաջին անգամ էր, որ նա ափսոսած լքված ծաղկի համար: Բայց անմիջապես արիացավ:

That was his first moment of regret. But he took courage once more.

— Դուք ի՞նչ խորհուրդ կտաք ինձ, ո՞ւր կարելի է գնալ, — հարցրեց նա աշխարհագրագետին:

“What place would you advise me to visit now?” he asked.

— Այցելիր Երկիր մոլորակը, նա բավական լավ համբավ ունի, — պատասխանեց աշխարհագրագետը:

“The planet Earth,” replied the geographer. “It has a good reputation.”

Եվ Փոքրիկ իշխանը ճամփա ընկավ, բայց նրա մտքերը լքված ծաղկի հետ էին…

And the little prince went away, thinking of his flower.

XVI

XVI

Եվ այսպես, յոթերորդ մոլորակը, որ նա այցելեց, Երկիրն էր:

So then the seventh planet was the Earth.

Երկիրը հասարակ մոլորակ չէ: Երկրի վրա հարյուր տասնմեկ թագավոր կա (այդ թվու, հասկանալի է, նաև նեգրական թագավորներ), յոթ հազար աշխարհագրագետ, ինը հարյուր հազար գործարար մարդ, յոթուկես միլիոն հարբեցող, երեք հարյուր տասնմեկ միլիոն փառասեր, ընդամենը մոտ երկու միլիարդ մեծահասակ մարդ:

The Earth is not just an ordinary planet! One can count, there, 111 kings (not forgetting, to be sure, the Negro kings among them), 7000 geographers, 900,000 businessmen, 7,500,000 tipplers, 311,000,000 conceited men — that is to say, about 2,000,000,000 grown-ups.

Որպեսզի կարողանամ ձեզ հասկացնել, թե ինչքան մեծ է Երկիրը, ասեմ, որ քանի դեռ էլեկտրականությունը չէին հայտնաբերել, բոլոր վեց աշխարհամասերի վրա ստիպված լապտեր վառողների մի ամբողջ բանակ էին պահում՝ չորս հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր տասնմեկ մարդ:

To give you an idea of the size of the Earth, I will tell you that before the invention of electricity it was necessary to maintain, over the whole of the six continents, a veritable army of 462,511 lamplighters for the street lamps.

Եթե մարդ կարողանար հեռվից նայել, մի սքանչելի տեսարան կլիներ: Այդ բանակի շարժումը ենթարկվում էր ճշգրիտ կարգի, ինչպես բալետում:

Seen from a slight distance, that would make a splendid spectacle. The movements of this army would be regulated like those of the ballet in the opera.

Նախ՝ հանդես էին գալիս Նոր Զելանդիայի և Ավստրալիայի լապտերավառները: Իրենց լապտերները վառելով՝ նրանք գնում էին քնելու: Նրանցից հետո գալիս էր Չինաստանի լապտերավառների հերթը: Իրենց պարը կատարելով՝ նրանք էլ էին կորչում վարագույրների հետևում:

First would come the turn of the lamplighters of New Zealand and Australia. Having set their lamps alight, these would go off to sleep. Next, the lamplighters of China and Siberia would enter for their steps in the dance, and then they too would be waved back into the wings.

Հետո գալիս էր Ռուսաստանի և Հնդկաստանի լապտերավառների հերթը, ապա՝ Աֆրիկայի և Եվրոպայի: Սրանցից հետո հանդես էին գալիս Հյուսիսային Ամերիկայի լապտերավառները:

After that would come the turn of the lamplighters of Russia and the Indies; then those of Africa and Europe; then those of South America; then those of South America; then those of North America.

Եվ նրանք երբեք չէին սխալվում: Ոչ ոք ուշացած չէր բարձրանում բեմ: Այո՛, դա հրաշալի էր:

And never would they make a mistake in the order of their entry upon the stage. It would be magnificent.

Միայն այն լապտերավառը, որը պիտի վառեր հյուսիսային բևեռի միակ լապտերը, և հետո նրա բախտակիցը հարավային բևեռում, միայն նրանք էին կարողանում հեշտ ու հանգիստ ապրել: Նրանք իրենց գործով զբաղվում էին տարին երկու անգամ միայն:

Only the man who was in charge of the single lamp at the North Pole, and his colleague who was responsible for the single lamp at the South Pole — only these two would live free from toil and care: they would be busy twice a year.

XVII

ХVII

Երբ մարդ շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի: Լապտերավառների մասին պատմելիս ես ճշմարտության դեմ մի փոքր մեղանչեցի: Վախենում եմ՝ ովքեր վատ գիտեն մեր մոլորակը, կարող են նրա մասին սխալ կարծիք կազմել: Մարդիկ երկրագնդի վրա այնքան էլ շատ տեղ չեն գրավում:

When one wishes to play the wit, he sometimes wanders a little from the truth. I have not been altogether honest in what I have told you about the lamplighters. And I realize that I run the risk of giving a false idea of our planet to those who do not know it. Men occupy a very small place upon the Earth.

Եթե նրա երկու միլիարդ բնակիչները հավաքվեն մի տեղ, ինչպես միտինգների ժամանակ, ապա նրանք հեշտությամբ կտեղավորվեին քսան մղոն երկարություն և քսան մղոն լայնություն ունեցող մի տարածության վրա: Ամբողջ մարդկությանը կարելի է կուտակել Խաղաղ օվկիանոսի ամենափոքրիկ մի կղզու վրա:

If the two billion inhabitants who people its surface were all to stand upright and somewhat crowded together, as they do for some big public assembly, they could easily be put into one public square twenty miles long and twenty miles wide. All humanity could be piled up on a small Pacific islet.

Մեծահասակները, իհարկե, ձեզ չեն հավատա: Նրանք երևակայում են, թե շատ տեղ են գրավում: Նրանք իրենց աչքում բաոբաբի նման խոշոր ու մեծասքանչ են երևում: Իսկ դուք խորհուրդ տվեք, որ ճիշտ հաշվեն: Դա նրանց դուր կգա, չէ՞ որ նրանք պաշտում են թվերը: Դե, դուք այդ թվաբանության վրա ժամանակ չեք կորցնի: Դուք առանց այդ էլ հավատում եք ինձ:

The grown-ups, to be sure, will not believe you when you tell them that. They imagine that they fill a great deal of space. They fancy themselves as important as the baobabs. You should advise them, then, to make their own calculations. They adore figures, and that will please them. But do not waste your time on this extra task. It is unnecessary. You have, I know, confidence in me.

Այսպես ուրեմն, երկրագնդի վրա ընկնելով՝ Փոքրիկ իշխանը ոչ մի մարդ չտեսավ, և դա նրան շատ զարմացրեց: Նա նույնիսկ մտածեց, թե սխալմամբ թռել է մի ուրիշ մոլորակի վրա: Բայց հենց այդ ժամանակ ավազի վրա լուսնի ճառագայթի նման մի օղակ շարժվեց:

When the little prince arrived on the Earth, he was very much surprised not to see any people. He was beginning to be afraid he had come to the wrong planet, when a coil of gold, the color of the moonlight, flashed across the sand.

— Բարի երեկո, — համենայն դեպս ասաց Փոքրիկ իշխանը:

“Good evening,” said the little prince courteously.

— Բարի երեկ, — ասաց օձը:

“Good evening,” said the snake.

— Այս ի՞նչ մոլորակ եմ ես ընկել:

“What planet is this on which I have come down?” asked the little prince.

— Երկրագունդն է, — ասաց օձը: — Դու Աֆրիկայում ես:

“This is the Earth; this is Africa,” the snake answered.

— Այ թե ի՜նչ: Իսկ ի՛նչ է, երկրագնդի վրա մարդիկ չկա՞ն:

“Ah! Then there are no people on the Earth?”

— Սա անապատ է: Անապատներում ոչ ոք չի ապրում: Բայց երկրագունդը մեծ է:

“This is the desert. There are no people in the desert. The Earth is large,” said the snake.

Փոքրիկ իշխանը նստեց մի քարի վրա և հայացքը գցեց երկնքին:

The little prince sat down on a stone, and raised his eyes toward the sky.

— Կուզեի իմանալ, թե աստղերն ինչու են փայլում, — մտածկոտ ասաց նա: — Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղը գտնի: Նայիր, ահա, իմ մոլորակը ուղիղ իմ գլխի վրա է, բայց ինչքա՜ն հեռու է այստեղից:

“I wonder,” he said, “whether the stars are set alight in heaven so that one day each one of us may find his own again… Look at my planet. It is right there above us. But how far away it is!”

— Գեցեցիկ մոլորակ է, — ասաց օձը: — Իսկ դու ի՞նչ պիտի անես այստեղ՝ երկրագնդի վրա:

“It is beautiful,” the snake said. “What has brought you here?”

— Ես խռովել եմ իմ ծաղկից, — խոստովանեց Փոքրիկ իշխանը:

“I have been having some trouble with a flower,” said the little prince.

— Այ թե ի՜նչ…

“Ah!” said the snake.

Եվ երկուսն էլ լռեցին:

And they were both silent.

— Իսկ որտե՞ղ են մարդիկ, — վերջապես խոսեց Փոքրիկ իշխանը: — Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն:

“Where are the men?” the little prince at last took up the conversation again. “It is a little lonely in the desert…”

— Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն, — նկատեց օձը:

“It is also lonely among men,” the snake said.

Փոքրիկ իշխանը ուշադիր նայեց նրան:

The little prince gazed at him for a long time.

— Տարօրինակ արարած ես դու, — ասաց նա: — Մատիս հաստությունը հազիվ ունենաս:

“You are a funny animal,” he said at last. “You are no thicker than a finger…”

— Բայց իմ մեջ ավելի շատ հզորություն կա, քան նույնիսկ թագավորի մատի մեջ, — առարկեց օձը:

“But I am more powerful than the finger of a king,” said the snake.

Փոքրիկ իշխանը ժպտաց:

The little prince smiled.

— Մի՞թե դու այդքան հզոր ես: Դու նույնիսկ թաթեր չունես: Դու նույնիսկ ճանապարհորդել չես կարող…

“You are not very powerful. You haven’t even any feet. You cannot even travel…”

— Քեզ ուզածդ նավից ավելի հեռուն կարող եմ տանել ես, — ասաց օձը:

“I can carry you farther than any ship could take you,” said the snake.

Եվ ոսկե ապարանջանի նման փաթաթվեց Փոքրիկ իշխանի ոտքի կոճիկին:

He twined himself around the little prince’s ankle, like a golden bracelet.

— Ում որ ես դիպչեմ, կվերադարձնեմ այն հողին, որից որ նա ծնվել է, — ասաց օձը: — Բայց դու մաքուր ես, անբասիր, աստղերից ես իջել…

“Whomever I touch, I send back to the earth from whence he came,” the snake spoke again. “But you are innocent and true, and you come from a star…”

Փոքրիկ իշխանը չպատասխանեց:

The little prince made no reply.

— Ես քեզ խղճում եմ, — շարունակեց օձը: — Դու այս գրանիտի նման չոր ու կոպիտ երկրի համար շատ ես թույլ: Այն օրը, երբ դու դառնորեն զղջաս քո մոլորակը թողնելոը համար, ես քեզ կարող եմ օգնել: Ես կարող եմ…

“You move me to pity — you are so weak on this Earth made of granite,” the snake said. “I can help you, some day, if you grow too homesick for your own planet. I can — ”

— Ես քեզ շատ լավ հասկացա, — ասաց Փոքրիկ իշխանը: — Բայց դու ինչո՞ւ ես միշտ հանելուկներով խոսում:

“Oh! I understand you very well,” said the little prince. “But why do you always speak in riddles?”

— Ես լուծում եմ բոլոր հանելուկները:

“I solve them all,” said the snake.

Եվ երկուսն էլ լռեցին:

And they were both silent.

XVIII

XVIII

Փոքրիկ իշխանը կտրեց անցավ ամբողջ անապատը, բայց ոչ ոքի չհանդիպեց: Ամբողջ ճանապարհին նա միայն մի ծաղիկ տեսավ, մի եռաթերթ, շատ փոքրի ծաղիկ…

The little prince crossed the desert and met with only one flower. It was a flower with three petals, a flower of no account at all.

— Բարև, — ասաց նրան Փոքրիկ իշխանը:

“Good morning,” said the little prince.

— Բարև, — պատասխանեց ծաղիկը:

“Good morning,” said the flower.

— Որտե՞ղ են մարդիկ, — քաղաքավարի հարցրեց Փոքրիկ իշխանը:

“Where are the men?” the little prince asked, politely.

Ծաղիկը մի անգամ քարավան էր տեսել, որն անցել էր իր մոտով:

The flower had once seen a caravan passing.

— Մարդի՞կ… Ախ, այո… Նրանք, կարծեմ, ընդամենը վեց թե յոթ հոգի են: Ես նրանց տեսել եմ շատ տարիներ առաջ: Բայց թե որտեղ կարելի է նրանց հիմա գտնել, հայտնի չէ: Քամին նրանց քշում, տանում է: Նրանք արմատներ չունեն, և դա շատ մեծ անհարմարություն է:

“Men?” she echoed. “I think there are six or seven of them in existence. I saw them, several years ago. But one never knows where to find them. The wind blows them away. They have no roots, and that makes their life very difficult.”

— Մնաս բարով, — ասաց Փոքրիկ իշխանը:

“Goodbye,” said the little prince.

— Գնաս բարով, — ասաց ծաղիկը:

“Goodbye,” said the flower.

XIX

XIX

Փոքրիկ իշխանը ելավ մի բարձր սարի վրա: Մինչ այդ նա երբեք սար չէր տեսել, բացի իր երեք հրաբուխներից, որոնք հազիվ նրա ծնկներին էին հասնում: Հանգած հրաբուխը նրան աթոռի տեղ էր ծառայում: Իսկ այժմ Փոքրիկ իշխանը մտածում էր. «Այսքան բարձր սարից ես այս ամբողջ մոլորակը և նրա վրայի բոլոր մարդկանց կտեսնեմ»: Բայց նա ասեղի նման բարակ ու սուր ժայռեր տեսավ միայն:

After that, the little prince climbed a high mountain. The only mountains he had ever known were the three volcanoes, which came up to his knees. And he used the extinct volcano as a footstool. “From a mountain as high as this one,” he said to himself, “I shall be able to see the whole planet at one glance, and all the people…” But he saw nothing, save peaks of rock that were sharpened like needles.

Համենայն դեպս նա ասաց.
— Բարի օր:

“Good morning,” he said courteously.

— Բարի օ՜ր… օ՜ր… օ՜ր… — լսվեց արձագանքը.

“Good morning — Good morning — Good morning,” answered the echo.

— Ովքե՞ր եք դուք, — հարցրեց Փոքրիկ իշխանը:

“Who are you?” said the little prince.

— Ովքե՜ր եք… ովքե՜ր եք… ովքե՜ր եք… — նորից արձագանքեցին լեռները:

“Who are you — Who are you — Who are you?” answered the echo.

— Եկեք բարեկամանանք, ես բոլորովին մենակ եմ, — ասաց Փոքրիկ իշխանը:

“Be my friends. I am all alone,” he said.

— Մենա՜կ… մենա՜կ… մենա՜կ… — արձագանքեցին լեռները:

“I am all alone — all alone — all alone,” answered the echo.

«Ի՜նչ տարօրինակ մոլորակ է, — մտածեց Փոքրիկ իշխանը: — Բոլորովին չոր է և աղի, ամբողջովին պատած է ասեղներով:

“What a queer planet!” he thought. “It is altogether dry, and altogether pointed, and altogether harsh and forbidding.

Մարդիկ էլ երևակայություն չունեն… Նրանք միայն կրկնում են այն, ինչ լսում են… Տանը ես մի ծաղիկ ունեի, որն իմ ուրախությունն էր ու գեղեցկությունը, և նա միշտ առաջինն էր խոսում»:

And the people have no imagination. They repeat whatever one says to them… On my planet I had a flower; she always was the first to speak…”

XX

ХX

Երկար քայլեց Փոքրիկ իշխանը ավազների, ժայռերի ու ձյան միջով, մինչև որ դուրս եկավ մի ճանապարհ: Իսկ բոլոր ճանապարհները, հայտնի է, տանում են մարդկանց մոտ:

ce at last came upon a road. And all roads lead to the abodes of men.

Բարի օր, — ասաց նա:

“Good morning,” he said.

Նրա առաջ վարդերով ծածկված մի պարտեզ էր:

He was standing before a garden, all a-bloom with roses.

— Բարի օր, — արձագանքեցին վարդերը:

“Good morning,” said the roses.

Եվ Փոքրիկ իշխանը տեսավ, որ նրանք բոլորն էլ նման են իր ծաղկին:

The little prince gazed at them. They all looked like his flower.

— Ովքե՞ր եք դուք, — զարմանքից քար կտրած՝ հարցրեց Փոքրիկ իշխանը:

“Who are you?” he demanded, thunderstruck.

— Մենք վարդեր ենք, — պատասխանեցին նրանք:

“We are roses,” the roses said.

— Ահա թե ի՜նչ… — շշնջաց Փոքրիկ իշխանը:


Եվ իրեն շատ-շատ դժբախտ զգաց: Նրա գեղեցկուհին ասում էր, որ իր նմանը ամբողջ տիեզերքում չկա: Եվ ահա միայն մի այգում ճիշտ և ճիշտ իր ծաղկի նման հինգ հազար ծաղիկ կա:

And he was overcome with sadness. His flower had told him that she was the only one of her kind in all the universe. And here were five thousand of them, all alike, in one single garden!

«Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը, — մտածեց Փոքրիկ իշխանը: — Նա կսկսեր սարսափելի հազալ ու ցույց կտար, թե մեռնում է, միայն թե ծիծաղելի չերևար: Իսկ ես ստիպված պիտի խնամեիր նրան, ինչպես հիվանդին են ծնամում, թե չէ նա իսկապես կմեռներ, միայն թե ինձ կստորացներ»:

“She would be very much annoyed,” he said to himself, “if she should see that… She would cough most dreadfully, and she would pretend that she was dying, to avoid being laughed at. And I should be obliged to pretend that I was nursing her back to life — for if I did not do that, to humble myself also, she would really allow herself to die…”

Իսկ հետո նա մտածեց. «Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, մի այնպիսի ծաղկի, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ և իմ ծնկներին հասնող երեք հրաբուխ, որոնցից մեկը հանգել է և գուցե՝ ընդմիշտ… դրանից հետո ես էլ ի՞նչ իշխան եմ…»:

Then he went on with his reflections: “I thought that I was rich, with a flower that was unique in all the world; and all I had was a common rose. A common rose, and three volcanoes that come up to my knees — and one of them perhaps extinct forever… That doesn’t make me a very great prince…”

Նա պառկեց խոտերի վրա ու լաց եղավ:

And he lay down in the grass and cried.

XXI

XXI

Հենց այստեղ էլ հայտնվեց աղվեսը:

It was then that the fox appeared.

— Բարև, — ասաց նա:

“Good morning,” said the fox.

— Բարև, — քաղաքավարի պատասխանեց Փոքրիկ իշխանը՝ գլուխը շուռ տալով: Բայց նա ոչ ոքի չտեսաց:

“Good morning,” the little prince responded politely, although when he turned around he saw nothing.

— Ես այստեղ եմ, — նորից լսվեց ձայնը: — Խնձորենու տակ…

“I am right here,” the voice said, “under the apple tree.”

— Դու ո՞վ ես, — հարցրեց Փոքրիկ իշխանը: — Ինչքան սիրո՜ւն ես…

“Who are you?” asked the little prince, and added, “You are very pretty to look at.”

— Ես աղվեսն եմ, — ասաց աղվեսը:

“I am a fox,” the fox said.

— Մի քիչ խաղա ինձ հետ, — խնդրեց Փոքրիկ իշխանը, — ես շատ տխուր եմ:

“Come and play with me,” proposed the little prince. “I am so unhappy.”

— Ես քեզ հետ խաղալ չեմ կարող, — պատասխանեց աղվեսը, — ես ընտելացած չեմ:

“I cannot play with you,” the fox said. “I am not tamed.”

— Ախ, ների՛ր, — ասաց Փոքրիկ իշխանը:

“Ah! Please excuse me,” said the little prince.