Դաո Դե Ցզին / 道德经 — на армянском и китайском языках

Армянско-китайская книга-билингва

Լաո Ցզի

Դաո Դե Ցզին

老子

道德经

(Բնական Ուղու Ուսմունքը)

1

一章

Ուղին, որը կարելի է ոտքով անցնել, հարատն ու անփոփոխ չէ: Անունը, որը կարելի է բառերով արտահայտել, հարատն ու անփոփոխ չէ Աճանուն է երկնքի ու երկրի ակունքը:
Անունով ընկալվում Է միայն ակունքից ելած գոյի ձեր:
Ուղու խորհուրդն ընկալելու համար պիտի ազատվես իղձերից, բայց եթե իղձերդ միշտ քեզ հետ են, կտեսնես միայն ուղու արտաքին ձնը:
Երկուսն էլ միակ ճշմարիւո Ուղու տարբեր ընկալումներն են, ասես պատկերում են այն տարբեր կողմերից, ն տարբեր անուններ ունեն: Միասին դրանք դառնում են հայտնություն: Իսկ այնտեղ, որտեղ հայտնությունն ավելի խորն է, բացվում են գերագույն ու հիասքանչ ընկալման դարպասները:

道,可道,非常道;名,可名,非常名。无名,天地始;有名,万物母。常无,欲观其妙;常有,欲观其徼。此两者同出而异名,同谓之玄,玄之又玄,众妙之门。

2

二章

Ընկալելով գեղեցկությունը, մարդիկ սկսում են տեսնել տգեղը, ընկալելով իմաստնությունը սկսում են հասկանալ իմաստնության պակասը:
Ուստի գոյությունն ու անգոյությունը ծնում են մեկը մյուսին, դժվարից բխում է հեշտը ն ընդհակառակը, երկարից պատկերացում են կազմում կարճի մասին, ն կարճից ընկալում` երկարը, բարձրն ու ցածրն ընկալվում են միմյանց հակադրությունից, երաժշտական հնչյունները ներդաշնակության են հասնում հարաբերելով միմյանց, իսկ ճախորդն ու հաջորդը գաղաւիար են տալիս հերթականության մասին: Ահա թե ինչու իմաստունն իր գործն անում է առանց գործողության, ահա թե ինչու իմաստունն իր ասելիքն արտահայտում է առանց խոսքի:
Տեսանելի դառնալու համար ամեն ինչ վեր է խոյանում, ն չկա մի բան, որն աշխարհին հայտնվելու համար սեղմվի կամ փոքրանա: Ծնված ամեն ինչն աճում է, ե աճը տեր չունի: Ամեն գոյ շարժվում է գոյության իր ընթացքով, Ն գոյությունը ինքնին ոչ մի ակնկալիք չունի:
Գործն ավարտվում է, բայց ոչինչ չի վերջանում, քանզի ամեն ինչի վերջը ամեն ինչի սկիզբն է:

天下皆知美之为美,斯恶已;皆知善之为善,斯不善已。故有无相生,难易相成,长短相形,高下相倾,音声相和,前后相随。是以圣人处无为之事,行不言之教。万物作而不辞,生而不有,为而不恃,成功不居。夫唯不居,是以不去。

3

三章

Եթե մարդիկ իմաստուններով ու հմուտներով չհիանան, մարդկանց միջն մրցակցություն չի լինի: Եթե մարդիկ բարձր չգնահատեն զարդերն ու հազվագյուտ իրերը, գող ու ավազակ չի լինի: Եթե մարդիկ ցանկություն ու նախանձ հրահրող բաներ չտեսնեն, նրանց ոգին ու միտքը չեն խռովվի'
Ուստի երկրի իմաստուն տիրակալը դատարկում է մարդկանց ուղեղները ն լցնում նրանց ստամոքսները, թուլացնում է կամքը ն ամրացնում ոսկորները:
Նա ձգտում է այնպես անել, որ ժողովուրդը գիտելիքներ ու կրքեր չունենա, իսկ նրանք, ուվքեր ունեն, ձեռնպահ մնան գործելուց:
Քանզի, երբ չկա գործողություն համընդհանուր կարգուկանոն է տիրում:

不上贤,使民不争;不贵难得之货,使民不盗;不见可欲,使心不乱。圣人治:虚其心,实其腹,弱其志,强其骨。常使民无知无欲,使知者不敢为,则无不治。

4

四章

Ուղին (Դաոն) դատարկ է, ն անսպառ են դատարկության կիրառումները: Այնքան անընկալելի խորն է այն, որքան կարող է լինել միայն համայն գոյության ակունքը:
Եթե հարթես սուր անկյուններդ, քանդես խճճված հանգույցներդ, մեղմես պայծառությունդ ու դառնաս մյուսների պես անկարնոր ու աննկատ, կտեսնես Ուղու գերագույն մաքրությունը ն անդրդվելի հանդարտությունը` անսահմանության նման վեհ ու ինքնաբուխ:
Ես չգիտեմ, թե ինչից է այն ծնունդ առել:
Գուցե այն եղել է նույնիսկ ակունքից առաջ:

道冲,而用之久不盈。深乎!万物宗。挫其锐,解其忿,和其光,同其尘。湛常存。吾不知谁子?象帝之先。

5

五章

Երկինքն ու երկիրը չեն գործում բարին անելու ցանկությամբ, նրանք ամեն ինչ թողնում են գոյության ինքնահոսին: Իմաստունները չեն գործում բարին անելու ցանկությամբ, նրանք թողնում են, որ մարդիկ ապրեն սեփական հայեցողությամբ:
Մի՞թե երկնքի ու երկրի միջն եղած տարածությունը նման չէ դարբնոցի փուքսի: Երբ օդը դուրս է մղվում, փուքսն իր ուժը չի կորցնում, այլ կրկին շարժման մեջ մտնելով, ավելի շատ օդ է փչում:
Ուստի շատ խոսելուց մարդ շուտ է հոգնում
Ամբողջական պահիր ներքին ուժդ ն թիրախիդ խփելու համար առաջ մղիր այն` դարբնոցի փուքսից ելնող օդի նման:

天地不仁,以万物为刍狗;圣人不仁,以百姓为刍狗。天地之间,其犹橐蘥。虚而不屈,动而俞出。多言数穷,不如守中。

6

六章

Անկած (Յին) ոգին չի մեռնում, միշտ նույնն է մնում, ուստի իգական սկիզբ ենք կոչում ղա.
՛ներա դարպասներից է ծնվել համայն աշխարհը, ն դա այն ակունքն Է, որտեղից ելել են երկինքն ու երկիրը: Հանդարտ ու ամբողջական է ներա ուժը:
Այդ ուժը քնքուշ է ու անսպառ:

谷神不死,是谓玄牝。玄牝门,天地根。绵绵若存,用之不勤。

7

七章

Երկինքն ու երկիրը հարատն են, քանզի երկինքն ու երկիրն իրենցով կամ իրենց համար չեն ապրում, ն դա Է նրանց հարատնության գաղտնիքը:
Ուստի իմաստունն իր սեփական անձը վերջում է դնում, բայց հայտնվում է առջնում: Նա իր անձին վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր մի անծանոթի, որն ապրում է անկախ իրենից: Իսկ պատճառն այն Լ, որ նա սեփական նպատակներ չունի, ն ազատ է բոլոր անձնական ցանկություններից:

天长地久。天地所以能长久者,以其不自生,故能长久。是以圣人后其身而身先,外其身而身存。以其无私,故能成其私。

8

八章

Բարձրագույն կատարելությունը ջրի նման է:
Ջուրը կաւոարյալ Է, քանզի այն ծառայում է բոլոր էակներին, ջուրը կատարյալ է, քանզի ջուրն ամենահաս Է ու ամենագնաց: Ջուրը մարդուց ավելի հեռու ն ավելի խորն է հասնում Ուստի ջրի ուղին նման է բնական Ուղուն (Դաոյին):
Բնակարանի կատարելությունը նրա հարմարավետության մեջ է, ճիշտ այնպես, ինչպես մտքի կատարելությունը հանդարտության մեջ է, հարաբերությունների կատարելությունը դրանց առաքինության մեջ է, կառավարության կատարելությունը կայուն կարգուկանոն ապահովելու մեջ Է, գործում կատարյալ լինելը կախված Է այդ գործն անելու հմտությունից, իսկ ցանկացած շարժման կատարելությունը կախված Է ճիշտ ժամանակին այն կատարելուց:
Ուստի, երբ որնէ գործում կատարելության հասած մեկը չի բողոքում իր ցածր դիրքից, ոչ ոք չի կարող երբնէ մեղադրել նրան որնէ սխալի մեջ, որովհեւոն իր ցածր դիրքում նա կատարյալ գործ Է անում:

上善若水。水善利万物,又不争。处众人之所恶,故几于道。居善地,心善渊,与善人,言善信,政善治,事善能,动善时。夫唯不争,故无尤。

9

九章

Երբ անոթը լի է, այն դժվար է տեղաշարժելը: Ուստի տեղից տեղ շարժելու հաճար անոթը պետք է դատարկել: Եթե անդադար փորձես թրի սրությունը, այն դեռ չօգտագործած կբթանա: Երբ մարդու տունը լի Է ոսկով ու թանկարժեք քարերով, տանտերը չի կարող երկար պահպանել դրանք:
Երբ հարստությունը ն փառքը գոռոզամտություն են ծնում, կարող են փորձանք դառնալ մարդու գլխին: Երբ գործն ավարտված է, ե կատարողի անունը սկսել է մեծ պատվի արժանանալ, ժամանակն է հեռանալ: Դա է երկնային Ուղին:

持而盈之,不若其以。揣而锐之,不可长保。金玉满堂,莫之能守。富贵而骄,自遗其咎。功成、名遂、身退,天之道。

10

十章


载营魄抱一,能无离?专气致柔,能婴儿?涤除玄览,能无疵?爱人治国,能无为?天门开阖,能为雌?明白四达,能无知?生之畜之,生而不有,为而不恃,长而不宰,是谓玄德。

11

十一章

Երեսուն ճաղ միանալով անիվ են կազմում, բայց ճաղերի միացման կետում առանցքի համար թողաձ անցքն է հնարավոր դարձնում անվի գործածումը Կավը ձնեավորելով անոթներ են ստեղծում, բայց անոթի գործածումը կախված է դրա դատարկությունից: Պատերի մեջ դուռ ու լուսամուտ են կտրում բնակարան ստեղծելու համար, բայց բնակարանի գործածումը կախված է ներսում եղած դատարկ տարածությունից:
Ուստի այն, ինչ արդեն գոյություն ունի, կարող է փոխակերպվել իր հակադիրին, իսկ այն, ինչ չկա (դատարկ ւոեղ է), կարող է անսահճան կիրառումներ ունենալ:

三十辐共一毂,当其无有,车之用。埏埴以为器,当其无有,器之用。凿户牖以为室,当其无有,室之用。有之以为利,无之以为用。

12

十二章

Հինգ գույներից մարդու տեսողությունը մթագնում է: Հինգ հնչյուններից մարդու լսողությունը խլանում է: Հինգ համերից մարդու քիմքն անզգայանում է: Արագընթաց շարժումն ու որսը մաշում են մարդու սիրտն ու պղտորում միտքը: Թանկարժեք ու հազվագյուտ իրերը չարության ու հանցանքի են դրդում մարդուն:
Ուստի իմաստունը կարնորում է շնորհակալ ստամոքսը ն անտեսում անկուշտ աչքը: Նա հրաժարվում է վերջինից ն բավարարվում առաջինով:

五色令人目盲;五音令人耳聋;五味令人口爽;驰骋田猎,令人心发狂;难得之货,令人行妨。是以圣人为腹不为目。故去彼取此。

13

十三章

Փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են: Մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ:
Ի՞նչ ասել է փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելի են: Անպատվությունը` մեծ փառք ու պատիվ վայելելուց հետո, ցածր ու մերժված վիճակում հայտնվելու փաստն է: Ուստի փառքի ձեռք բերումն իր հետ բերում է նան այն կորցնելու վտանգի ընկալումը, ն փառքի ու պատվի կորուստը հանգեցնում է ավելի մեծ խայտառակության արժանանալու վախին: Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ փառքն ու անպատվությունը հավասարապես սարսափելին են:
Իսկ ի՞նչ ասել Է` մեծ հաջողությունն ու մեծ դժբախտությունը պետք է դիտել որպես հավասարազոր իրավիճակներ: Այն, ինչը կարող է ինձ մեծ հաջողության հասցնել կամ մեծ դժբախտություն պատճառել, իմ մարմինն է. այն, ինչը ես կոչում եմ «ես»: Եթե ես մարմին չունենամ, ի՞նչ մեծ դժբախտություն կարող է պատահել ինձ.
Ուստի այն առաջնորդը, որը ղեկավարում է իր թագավորությունը այնպես, ինչպես վերաբերվում է իր սեփական անձին, ժողովրդի հարգանքին ու պատվին արժանի տիրակալ Է, նայն առաջնորդը, որը ղեկավարում Է իր թագավորությունը այնպիսի սիրով, ինչպիսին տածում է իր սեփական անձի նկատմամբ, արժանի է պետություն ղեկավարելու վստահությանը:

宠辱若惊,贵大患若身。何谓宠辱?辱为下。得之若惊,失之若惊,是谓宠辱若惊。何谓贵大患若身?吾所以有大患,为我有身。及我无身,吾有何患!故贵身于天下,若可托天下;爱以身为天下者,若可寄天下。

14

十四章

՛Նայում ենք նրան ու չենք տեսնում, ուսւոի ասում ենք՝ «համամասնական» է:
Ականջ ենք դնում նրան ու չենք լսում ուստի ասում ենք՝ «ներդաշնակ» է:
Փորձում ենք բռնել ու չենք հաջողում,
ուստի ասում ենք` «աննյութական» է:
Անհնար է նկարագրել այս երեք հատկություններն ունեցող գոյին, ուստի միասին նրանք կոչվում են Ուղի:
՛Սրա վերին մասը լուսավոր չէ, ն նրա ստորին մասը մութ չէ: Նրա փոխակերւպումներն անվերջ են, ն անհնար է դրանք անվանել Այն կրկին վերադառնում է, որպեսզի կրկին հեռանա: Ահա թե ինչու ենք այն անվանում Անձնության Ձն, Անտեսանելիության Նմանություն, ն նրա անունն է Աներնույթ ու Անբնութագրելի:
Հանդիպում ենք նրան ու չենք ւոեսնում նրա դեմքը: Հետնում ենք նրան ու չենք տեսնում թիկունքը:
Երբ այսօրվա իրողություններում կողմնորոշվելու համար առաջնորդվում ենք հին ժամանակների սկզբունքներով ն կարող ենք ընկալել այն, ինչն ընկալված է եղել շատ հնում, կոչում ենք դա` Ուղու (Դաոյի) անվերջանալի ընթացքը:

视之不见,名曰夷;听之不闻,名曰希;抟之不得,名曰微。此三者不可致诘,故混而为一。其上不曒,在下不昧。绳绳不可名,复归于无物。是谓无状之状,无物之象,是谓忽恍。迎不见其首,随不见其后。执古之道,以语今之有。以知古始,是谓道已。

15

十五章

Հին ժամանակներում հմուտ վարպետները խորամուխ ն. անվերապահ նվիրումով էին ընկալում Ուղու (Դաոյի) խորհուրդները, ն խորանում էին ճարդկանց մեծամասնության համար անհասանելի ճանաչողության մեջ:
Փորձեմ նկարագրել, թե ինչպիսին Էին նրանք:
Նրանք կծկված էին` ձմռանը գետը ուռքով անցնողի պես, երկյուղած էին` շրջապատում ամեն ինչից վախեցողի պես. զուսպ էին՝ տանտիրոջից ամաչող հյուրի պես, աննկատ էին` հալչող սառույցի պես, համեստ էին` դեռ անմշակ ու անձե. փայտի պես, անտեր էին` չբնակեցված հուլտի պես, վանող էին` ցեխոտ ջրերի պես:
Ո՞վ կարող է ցեխոտ ջուրը պարզ դարձնել: Հանգիստ թող, ն կամաց-կամաց ինքն իրեն կպարզվի: Ո՞վ կարող է հանգստություն ստեղծել: Թույլ տուր, որ շարժումը կատարվի, ն նրա կողքին ինքնըստինքյան հանգստություն կստեղծվի:
՛նրանք, ովքեր հետնում են Ուղու (Դաոյի) այս սկզբունքին, տարված չեն սեփական ցանկություններով: Ուստի չունենալով սեփական ցանկություններ ն կլանված չլինելով սեփական անձով, նրանք կարող են իրենց թույլ տալ խղճուկ տեսք ունենալ ն չամաչել հնամաշ ու աղքատ երնալուց։

古之善为士者,微妙玄通,深不可识。夫唯不可识,故强为之容:豫若冬涉川,犹若畏四邻,俨若客,涣若冰将释,敦若朴,混若浊,旷若谷。熟能浊以静之?徐清。安以动之?徐生。保此道者,不欲盈。夫唯不盈,能弊复成。

16

十六章

Կատարելության հասնելու համար առաջին հերթին պետք է հասնել կաւոարյալ անդորրի, քանզի միայն անդորրը չի խանգարում բնակլան ընթացքին Աշխարհում ամեն ինչ անցնում է զարգացման ուրույն ճանապարհով Լ վերադառնում իր նախնական վիճակին: Բուսական աշխարհում յուրաքանչյուր գոյ. լիարժեք աճ ունենալուց հետո, վերադառնում է իր արմատներին: Կատարյալ հանդարտությունը հենց այդ վերադարձն է արմատներին` ճանապարհը կրկին սկսելու համար, ուստի կատարյալ հանդարտությունը կարելի է բնութագրել որպես գոյի կատարյալ բավարարումը իրեն նախանշված նպատակով:
Բավարարման այս դրսնորումը հարատն օրենք է: Հարատն փոխակերպման օրենքի իմացությունը մարդուն իմաստուն է դարձնում: Այս օրենքի չիմացությունը հանգեցնում է չհիմնավորված ու անկանոն շարժման ն դրդում չարիք գործել: Հարատն փոխակերպման օրենքի իմացությունը մեծ հզորություն ու դիմացկունություն Է տալիս, ինչը հանգեցնում է բոլոր գոյերի միջն ստեղծված զգայական միասնությանը: Զգայական միասնությունից ծնվում է արքայական բնավորությունը, իսկ նա, ով առքայատես ու արքայաբարո է երկնային բնութագիր է ստանում, իր երկնային նմանության մեջ միանալով Ուղուն (Դաոյին): Միանալով Ուղուն (Դաոյին)` նա ապրում է երկար ն իր մարմնական կյանքի վերջում խուսափում է փտելու վտանգից

致虚极,守静笃。万物并作,吾以观其复。夫物云云,各归其根。归根曰静,静曰复命,复命曰常,知常曰明。不知常,忘作,凶。知常容,容能公,公能王,王能天,天能道,道能久,没身不殆。

17

十七章

Հին դարերում ասում էին, որ լավագույն տիրակալը նա է, ում մասին Ժողովուրդը նույնիսկ չգիտի:
Քիչ ավելի վատն է այն տիրակալը, որը ձգտում է արժանանալ ժողովրդի սիրուն ու վստահությանը:
Իրոք վատն է այն տիրակալը, որից Ժողովուրդը վախենում է: Իսկ բոլորից վատն Է այն տիրակալը, որին ժողովուրդն արհամարհում է:
Ուստի, հնում ասում էին, երբ տիրակալների հավատը Ուղու (Դաոյի) մեջ խոր չէ, նրանք սկսում են ձգտել նվաճել ժողովրդի հավատը:
Որքա՞ն խոհեմ էին հնում տիրող իշխանները` իրենց սակավախոսությամբ ընդգծելով իրենց ասածի կարնորությունը: Նրանց գործերն արվում էին, Ա նախաձեռնությունները հաջողվում, մինչդեռ ժողովուրդը մտածում էր.
«Մենք ենք մեր գլխի տերը»:

太上,下知有之;其次,亲之豫之;其次,畏之侮之。信不足,有不信!由其贵言。成功事遂,百姓谓我自然。

18

十八章

Երբ մարդիկ դադարում են ճանաչել Մեծ Ուղին, բարեգործությունը ն արդարությունը նույնպես մոռացվում են, ն. արժեվորւվում են խորաճանկությունն ու նենգությունը,
ն ծնվում է մեծ կեղծավորությունը:
Երբ ազգականների միջն կորչում է ներդաշնավությունը, սկսում է արժեվորվել որդիական սերը: Երբ նահանգների ու իշխանական ընտանիքների միջն անհաշտություն է սկսվում, հայտնվում են իշխանին հավատարիմ նախարարները:

大道废,有人义。智惠出,有大伪。六亲不和,有孝慈。国家昏乱,有忠臣。

19

十九章

Եթե կարողանայինք հրաժարվել մեր մեծապատվությունից ն. անտեսել ճեր իմաստասիրությունը, մարդիկ հարյուրապատիկ անգամ ավելի լավ կապրեին:
Եթե կարողանայինք հրաժարվել մեր բարեգործությունից ե. անտեսել մեր արդարացիությունը, մարդիկ կրկին կդառնային մարդասեր ու բարեգործ Եթե կարողանայինք հրաժարվել մեր արհեստական ու մտածածին հարմարություններից ն շահամոլ ծրագրերից, գողեր ու կողոպտիչներ այլես չէին լինի.
Կառավարման այս երեք սկզբունքներին հետնողները համարում են, որ հնում կառավարումը զուրկ է եղել նրբագեղությունից ս նոր անուններ են հորինում մեծարման իրենց ծարավը քողարկելու համար: Բայց հասարակ հայեցողությունը ն հստակ ու ճշմարիտ գործողությունները թույլ կտան խուսափել շահամոլ նպատակներից ն գայթակղություններից:

绝圣弃智,民利百倍;绝民弃义,民复孝慈;绝巧弃利,盗贼无有。此三者,为文不足,故令有所属:见素抱朴,少私寡欲。

20

二十章

Երբ հրաժարվենք կեղծ իմաստասիրությունից, էլ ոչ մի հոգս չենք ունենա: Թեւ շատ քիչ տարբերություն կա բարձրաձայն ասված անկեղծ, հաստատակամ «այո»-ի ն կեղծ ու շողոքորթ. «այո»-ի միջե, գաղափարային տարբերությունը մի ամբողջ անդունդ է, որը ոչինչ չի կարող լցնել:
Այն, ինչից մարդիկ խորշում են ու վախենում, իրոք վախ ու խորշանք է ներշնչում, բայց որքա՞ն բազմաթիվ ու անսահման խորն են այն հարցերը, որոնք մնում են անպատասխան վախի ու խորշանքի ւպատճառով:
Շատ-շատերը բավարարված ու ինքնագոհ են երնում, ասես ամեն մի օրը նրանց համար տոնական ճաշկերույթ է, ասես գարնանային օրով բարձր աշտարակում նստած ինչ-որ բան են տոնում: Միայն ես եմ անտարբեր ու անհաղորդ: Ցանկություններս ասես դեռ երբեք չեն արթնացել: Ես նման եմ մանկան, որը դեռ ոչ մի անգամ չի ժպտացել:
Կողքից նայողի համար ես մերժված եմ ու միայնակ, կարծես ո՛չ տուն ունեմ, ոչ ինձ սպասող մեկը: Շատ-շատերն ունեն այնքան, որ կարող են բավարարել իրենց կարիքները ն դեռ մի բան էլ խնայել: Միայն ես կարծես կորցրել եմ ամեն ինչ: Միտքս հիմար մարդու մտքի նման է:
Մտքումս ունայնություն է ու քաոս:
Հասարակ մարդիկ լուսավորված ու պայծառամիտ են երնում: Միայն ես եմ տգետ ու մթության մեջ: Հասարակ մարդիկ ասես լի են խորաթափանցությամբ: Միայն ես եմ բթամիտ ու շփոթված Ես նման եմ բաց ծովում մոլորվածի կամ հանգրվանելու տեղ չունեցողի: Բոլորը զբաղված են իրենց գործերով, մինչդեռ ես կարծես մի թափառական անտունի լինեմ, որը ո՛չ գործ ունի, ո՛չ որնէ գործ անելու հմտություն:
Ուստի ես շատ տարբեր եմ ուրիշներից, բայց ես գնահատում եմ ինձ սնող կենսատու Ուղին:

绝学无忧。唯之与阿,相去几何?善之与恶,相去何若?人之所畏,不可不畏。忙兮其未央!众人熙熙,若享太牢,若春登台。我魄未兆,若婴儿未孩。乘乘无所归!众人皆有余,我独若遗。我愚人之心,纯纯。俗人昭昭,我独若昏。俗人察察,我独闷闷。淡若海,漂无所止。众人皆有已,我独顽似鄙。我独异于人,而贵食母。

21

二十一章

Բնության ամենահզոր ուժերը բխում են միակ ն անհուն ակունքից Ո՞վ կարող է նկարագրել այն Մեր աչքի համար այն անտեսանելի է, մեր ձեռքի համար` անշոշափելի: Անտեսանելի ն անշոշափելի ակունքից են բխում բոլոր գոյերի նախակերպերը: Ուղին խորն Է, մութ ն անընկալելի: Ուղու մեջ է ամեն ինչի էությունը: ճշմարտությունը, որը տեսնելիս կարելի է նկարագրել բացահայտվում է ուղուց ծնված էությունների բազմազանությամբ:
Ուղին այդպիսին է հիմա ն այդպիսին է եղել միշտ. Անսահման ու անվերջանալի Է այն, ն Ուղու անվերջանալի բազմազանությունից ծնվում է ամեն ինչի ձեր, եոչինչ երբեք չի կորչում:
Որտեղի՞ց գիտեմ, որ դա է գոյերի անվերջանալի
բազմազանության բացատրությունը: Այդ իմացությունն ինձ տվել է ինքը՝ Ուղին:

孔得之容,唯道是从。道之为物,唯恍唯忽。忽恍中有象,恍忽中有物。真冥中有精,其精甚真,其中有信。自古及今,其名不去,以阅众甫。吾何以知众甫之然?以此。

22

二十二章

Հնում ասում էին «Կիսատն ավարտվում է, ծուռն ուղղվում, դատարկը լցվում Է, մաաշվածը ւիոխարինվում նորով: Նա, ում ցանկությունները սակավ են, ստանում է այն աճենը, ինչ ուզում Է, իսկ նա, ում ցանկությունները բազմաթիվ են, մնուն է ձեռնունայն»:
Իմաստունի խոհեմությունը մի սկզբունք ունի: Նա ազատ Է ինքնացուցադրման ձգտումից, ուստի փայլում է: Նա չի ձգտում ինքնամեծարման, ուստի գնահատված է: Նա չունի ինքնագովերգման կարիք, ուստի նրա արժանիքները ճանաչված են: Նա չի հագենում ինքնագոհությամբ, ուստի հասնում Է մեծագույն գերազանցության:
Պատճառն այն Է, որ նա չի ձգտում մրցել, ուստի ոչ ոք չի կարող մրցել նրա հետ:
Իզուր չէին ասում հնում. «Կիսատն ավարտվում Լ»:

曲则全,枉则正;洼则盈,弊则新;少则得,多则或。是以圣人抱一为天下式。不自见,故明;不自是,故彰;不自伐,故有功;不自矜,故长。夫惟不争,故天下莫能与之争。古之所谓‘曲则全’,岂虚语?故成全而归之。

23

二十三章

՛Նա, ով քիչ է խոսում, ամբողջական է պահում իր անմիջական էությունը: Ուժեղ քամին ամբողջ առավոտ չի փչում, հանկարծ սկսված անձրեն ամբողջ օրը չի գալիս:
Ու՞մ շնորհիվ են լինում քամին ու անձրեը. երկնքի ու երկրի: Եթե նույնիսկ երկինքն ու երկիրը չեն կարող երկար անել իրենց նախաձեռնած գործը.
ուրեմն որքա ն քիչ բան կարող է անել մարդը:
Ուստի, երբ մեկն ուզում է Ուղին (Դաոն) դարձնել իր գործը, Ուղուն հետնողները համակարծիք կլինեն նրա հետ, ն նրանք, ովքեր Ուղու ճշմարիտության ցուցադրումը դարձրել են իրենց կյանքի նպատակը, նույնպես համակարծիք կլինեն նրա հետ, ն. անգամ նրանք, ովքեր, ձախողվել են ուղուն հետնելու գործում ն. չեն կարողացել իրենց կյանքը օրինակելի դարձնել, նույնպես կհամաձայնեն նրա հետ:
Ուստի նրանք, ովքեր համակարծիք են Ուղու մասին, կվայելեն Ուղին ճանաչելու երջանկությունը, նրանք, ովքեր ձգտում են ցուցադրել Ուղու ճշմարիտությունը, կվայելեն իրենց նպատակին հասնելու երջանկությունը Բայց երբ ուսուցիչը կասկածներ ունի, նրա հավատի պակասն ազդում Է աշակերտների վրա:

希言自然。飘风不终朝,骤雨不终日。熟为此?天地。天地上不能久,而况于人?故从事而道者,道德之;同于德者,德德之;同于失者,道失之。信不足,有不信。

24

二十四章

Նա, ով կանգնած է ուտքերի մաւոներին, չի կարող երկար կանգնել: Նա, ով չափազանց մեծ քայլեր է անում, չի կարող հեռուն գնալ: Ուստի նա, ով ցուցադրում է իրեն, չի փայլում: Նա, ով փառաբանում է ինքն իրեն, փառքի չի հասնում: ՛նա, ով պարծենում է, չի գնահատվում, նա, ով մեծարում է ինքն իրեն, չի բարձրանում:
Ուղին ճանաչողի համար դա նույնքան տհաճ է, որքան ուտելիքի հնացած մնացորդը, կամ մարմնի վրա հայտնված բշտիկը: Ուստի նրանք, ովքեր հավատարիմ են Ուղուն, չեն ընդունում այդ երեույթները աթույլ չեն տալիս, որ դրանք կատարվեն իրենց կողքին:

企者不久,跨者不行,自见不明,自是不彰,自伐无功,自矜不长。其在道,曰余食赘行,物或有恶之,故有道不处。

25

二十五章

Կար մի ամբողջական, բայց անանուն տարր, որը գոյություն ուներ մինչն Երկինքն ու Երկիրը: Որքա՛ն հանդարտ էր այն ու անձն, միայնակ, անհաղորդ, անւոոփոխ, ամենահաս ու անսպառ: Այն կարող էր համարվել համայն գոյության Մայրը:
Ես չգիտեմ նրա անունը, ուստի անվանում եմ այն Ուղի: Փորձելով նկարագրել այն, կանվանեմ Մեծ Ուղի:
Մեծ է այն, քանզի հոսում է անվերջանալի ընթացքով: Անցնում, հեռանում է, որպեսզի կրկին վերադառնա: Դա է նրա մեծությունը: Երկինքը մեծ է, Երկիրը մեծ է, մեծ Է ճան իմաստուն տիրակալը: Համայն տիեզերքում չորս մեծություն կա, Ա իմաստուն տիրակալը այդ չորսից մեկն Է:
Մարդկային օրենքները բխում են Երկրից: Երկրի օրենքները ծնվում են Երկնքից: Երկնքի օրենքները սկիզբ են առնում Ուղուց (Դաոյից):
Ուղու օրենքը բխում է հենց իրենից:

有物混成,先天地生。寂漠!独立不改,周行不殆,可以为天下母。吾不知其名,强字之曰道,强为之名曰大。大曰逝,逝曰远,远曰返。道大,天大,地大,王大。域中有四大,而王处一。人法地,地法天,天法道,道法自然。

26

二十六章

Ծանրը թեթնի արմատն է: Անշարժությունը շարժման սկիզբն է:
Ուստի իմաստուն իշխանը ամբողջ օրը մարտաշարժի մեջ ընթանալով, հեռու չի գնում իր բեռնատար սայլերից: Թեն նրան կարող են հիասքանչ հեռանկարներ սպասել առջնում, բայց նա համբերատար մնում է իրեն վայել տեղում, անտարբեր բոլոր խոստումնալից հեռանկարների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է հազարավոր մարտակառքերով զորք կառավարող իշխանը թեթն պահել իրեն թագավորության առաջ: Եթե նա թեթնամիտ գործի, ուրեմն կորցրել է իր ծանրության արմաւտը, եթե անհամբեր լինի ու շտասյի, կկորցնի իր գահն ու իշխանությունը:

重为轻根,静为躁君。是以君子终日行,不离辎重,虽有荣观,燕处超然。如何万乘之主,以身轻天下?轻则失臣,躁则失君。

27

二十七章

Հմուտ ճամփորդը ո՛չ անվի, ոչ էլ ոտքի հետք չի թողնում: Հմուտ ճառասացը ոչ մի այնպիսի բան չի ասում, որը կարող են օգտագործել իր դեմ: Հմուտ հաշվապահը համրիչով չի հաշվում, բայց երբեք չի սխալվում: Հմուտ փականագործը կողպեք ու սողնակ չի օգտագործում, բայց նրա փակածն անհնար է բացել: Հմուտ հյուսողը հանգույցներ չի անում, բայց նրա հյուսածն անհնար է քանդել: Ճիշտ այդպես իմաստուն ղեկավարը մեծ հմտությամբ է վարվում իր մարդկանց հետ ն ոչ մեկի վստահությունը երբեք չի կորցնում: Իմաստունը մեծ հմտությամբ փրկում է բոլոր իրերը, ուստի ոչինչ դեն չի նեւոում: Սա կոչում են. «Մութ ճանապարհը լուսավորել անտեսանելի լույսով»:
Ուստի հմտություն ունեցողը վարպետ է, որից պետք է օրինակ վերցնի նա, ով հմտություն չունի: Իսկ նա, ով հմտություն չունի, պետք է բարձրացնի ն ուժեղացնի իր վարպետի հեղինակությունը: Եթե աշակերտը չի մեծարում իր վարպետին, իսկ վարպետը չի գովում իր աշակերտին, կողքից նայողը, որքան էլ խորաթափանց լինի, կարող Է սխալ կարծիք կազմել նրանց մասին:
Սա կոչում են «Փոխադարձության գերագույն հայտնություն»:

善行,无辙迹;善言,无瘕谪;善计,不用筹策;善闭,无关键不可开;善结,无绳约不可解。是以圣人常善救人,而无弃人;常善救物,而无弃物。是谓袭明。善人,不善人之师;不善人,善人之资。不贵其师,不爱其资,虽知大迷,此谓要妙。

28

二十八章

Նա, ով ճանաչում Է Ուղու արական հզոր ուժը, երբ տեսանելի է միայն նրա քնքուշ կանացի մեղմությունը, տեսնում է, թե ինչպես են բազում կարկաչուն առուները, լցվելով մի հունի մեջ, մեծ գեւո դառնում: Երկնքի տակ եղած ամեն ինչը վերադառնում է Ուղու մեջ, Ա այդպիսով Ուղին պահպանում է իր մնայուն կատարելությունը միշտ պարզ ու անբիծ, մաքուր ն անմեղ մանկան պես:
Նա, ով գիտի, թե ինչպես է գրավում ճերմակը, մինչդեռ ինքն իր խոհեմ համեստությամբ միշտ մնում է սնի ստվերում՝ խոհեմության օրինակ ցուցադրելով համայն երկնքի տակ բոլոր ապրողներին, վերադառնում է անւիուիոխ ու կատարյալ բազմազանության հունը, այսինքն մարդու նախնական վիճակին:
Նա, ով գիտի փառքի փայլը, բայց գերադասում է անհայտությունը. իր ներկայությունը քողարկում է անթափանց վարագույրով, որի տակ, հասնելով իր ճանապարհի վերջին, հանգչում է համայն աշխարհում եղած ամեն ինչը: Այդպես է հարաւոն կատարելությունը կատարում իր ճանապարհի բոլորաշրջանը, ն տարեց մարդու մեջ մենք կրկին տեսնում ենք անմեղ մանկանը:
Անմշակ կավը, երբ տրորում ու ձե են տալիս դրան, գեղեցիկ ու պետքական անոթներ է դառնում: Իմաստունը, երբ նրան ընդգրկում են երկրի կառավարման մեջ, կատարյալ առաջնորդ է դառնում ն իր կիրառած օրենքներում ոչ մի բռնություն թույլ չի տալիս:

知其雄,守其雌,为天下蹊。为天下蹊,常德不离,复归于婴儿。知其白,守其黑,为天下式。常得不忒,复归于无极。知其荣,守其辱,为天下谷。为天下谷,常得乃足,复归于朴。朴散为器,圣人用为官长。是以大制无割。

29

二十九章

Երբ ինչ-որ մեկն ուզում է զավթել իշխանությունը ն ձգտում է իրականացնել դա բռնությամբ, ես գիտեմ, որ ճա հաջողության չի հասնի: Իշխանությունը ոգու պես ւիխրուն ն անորսալի է Լ չի կարող նվաճվել բռնի գործողությամբ: Ով փորձում է բռնությամբ նվաճել մի բան, միայն ոչնչացնում է այն: Ով փորձում է ուժով պահպանել մի բան, անպայման կորցնում է այն:
Իրերի ընթացքն ու կեցության բնույթն այնպիսին են, որ այն, ինչն առջնում էր, կռայտնվի հետնում, այն, ինչը ջերմացնում էր, կսառչի, ուժեղը կդառնա թույլի զոհը: Ճիշտ այդպես հինավուրց, մեծ քաղաքների ավերակները ծաղրում են մեր ծրագրերն ու կատարած աշխատանքը:
Ուստի իմաստունը հրաժարվում է ավելորդ ջանքերից, անմիտ շքեղությունից ն անցողիկ գայթակղություններից:

将欲取天下而为之,吾见其不得已。天下神器,不可为。为者败之,执者失之。夫物或行或随,或嘘或吹,或强或赢,或接或隳。是以圣人去甚,去奢,去泰。

30

三十章

Նա, ով Ուղուն համահունչ սկզբունքով ծառայում է իր իշխանին,
երբեք իշխանությունը բռնությամբ չի վերցնի իր ձեռքը: Քանզի բռնության հատուցումը բռնություն է
Զորքի անցած տեղում, փուշ ու տատասկ է աճում: Մեծ պատերազմներին հաջորդում Է սովը:
Հմուտ զորավարը որոշիչ հարված հասցնելուց հետո դադարեցնում Է բռնությունը: Նա չի շարունակում հարձակվել` իր ուժն ու գերազանցությունը ցուցադրելու համար: Հաղթական հարվածից հետո նա կանգ է առնում, ինքն իրեն թույլ չտալով պարծենալ կամ գոռոզանալ: Նա հարվածում է, որովհետն հարկադրված է: Հարձակվում Է միայն կարիքից ելնելով, բայց ոչ իր վարպետությունը ցուցադրելու համար:
Հասնելով կատարյալ հասունության վիճակին, ամեն ինչ սկսում է ծերանալ: Այն, ինչը համահունչ չի շարժվում Ուղուն, ժամանակից շուտ Է մահանում:

以道作人主者,不以兵强天下,其事好还:师之所处,荆棘生。故善者果而已,不以取强。果而勿骄,果而勿矜,果而勿伐,果而不得以,是果而勿强。物牡则老,谓之非道,非道早已。

31

三十一章

Զենքերը, որքան էլ գեղեցիկ լինեն, չարի գործիք են` ատելի բոլոր ապրող արւսրաձների համար: Ուստի նրանք, ովքեր ճանաչում են Ուղին, խուսափում են զենքերից: Իմաստուն իշխանի համար խաղաղության օրոք առավել պատվավոր է ձախ կողմը, բայց պատերազմի օրոք` աջը: Քանզի նա զենքը վերցնում է միայն կարիքից ելնելով: Սուր զենքերը չարի գործիք են ն վայել չեն գերապատիվ իշխանին, նա օգտագործում է դրանք միայն անհրաժեշտության դեպքում ն գնահատում է խաղաղությունն ու անդորրը: Նրա համար զենքի ուժով տարած հաղթանակը պատվաբեր չէ: Տոնել զենքի ուժով տարած հաղթանակը՝ նշանակում է գովերգել ու մեծարել մարդասպանությունը:
Նա, ով հրճվում է մարդասպանությամբ տարած հաղթանակով, չի կարող երկար իշխել:
Տոնական արարողությունների Ժամանակ իշխանի ձախ ուսին մոտ կանգնելը մեծագույն պատիվ է: Սգո արարողության ժամանակ առավել պատվավոր է աջը:
Բանակի հրամանատարական կազմում Երկրորդ զորապեւոը միշտ կանգնում Է Իշխանի ձախ կողմում: Գլխավոր զորապետը կանգնում Է Իշխանի աջ կողմում: Գլխավոր զորապետին հատկացվում է աջ կողմը, ինչպես սգո արարողությունների ժամանակ: Քանզի նա, ով բազում կյանքեր է խլել, պետք է դառնագին ողբա իր զոհերի համար, ահա թե ինչու մարտում հաղթողը միշտ պետք է կանգնի սգո արարողության համար հատկացված տեղում:

夫佳兵者,不祥之器,物或恶之,故有道不处。君子居则贵左,用兵则贵右。兵者不祥之器,非君子之器,不得已而用之,恬惔为上,故不美,若美之,是乐杀人。夫乐杀者,不可得意于天下。故吉事尚左,凶事尚右。是以偏将军居左,上将军居右。杀人众多,以悲哀泣之;战胜,以哀礼处之。

32

三十二章

Անսպառ ու անփոփոխ Ուղին (Դաոն) անուն չունի:
Թեն իր սաղմնային պարզության մեջ այն կարող Է անսահման փոքր լինել, աշխարհում ոչինչ չի կարող նվաճել այն: Ամենակարող Կայսրն իսկ. ճանաչելով Ուղին, կդառնա նրա խոհեմ հպատակը:
Երկինքն ու երկիրը զուգավորվում են Ուղու (Դաոյի) խորհուրդով ն կենարար ցողով ոռոգում համայն աշխարհը ն առանց մարդկանց միջամտության, ասես սեւիական ընթացքով, հասնում են ամենուր:
Գործողություն դառնալով` Ուղին անուն է ստանում: Անուն ստանալով` ճանաչելի է դառնում մարդկանց համար: ճանաչելով Ուղին` մարդիկ սկսում են վայելել Ուղու տված խաղաղությունը: Երբ մարդիկ սովորում են վայելել Ուղու տված խաղաղությունը, փրկվում են ձախողվելու ն սխալվելու վտանգներից:
Ուղին (Դառն) համայն աշխարհի հետ կապված է այնպես, ինչպես հովիտներից հոսող վտակները կապված են մեծ գետերի ու ծովերի հետ:

道常无名。朴虽小,天下不敢臣。王侯若能守,万物将自宾。天地相合,以降甘露,人莫之令而自均。始制有名。名亦既有,天将知止。知止不殆。譬道在天下,犹川谷与江海。

33

三十三章

Նա, ով գիտի ուրիշներին, խորաթափանց է: Նա, ով գիտի ինքն իրեն, իմաստուն է: Նա, ով հաղթում է ուրիշներին, ուժեղ է: Նա ու| հաղթում է ինքն իրեն, հզոր է: Նա, ով բավարարված է իր ունեցածով, հարուստ է: Նա, ով չի դադարում եռանդով կատարել իր սկսած գործը, մեծ կամքի տեր է:
Նա, ով իր զբաղեցրած դիրքում բավարարում է իրենից սպասվող պահանջները, երկար է դիմանում: Նա, ով մեռնում Է, բայց չի մոռացվում, ապրում է հավերժ:

知人者智,自知者明。胜人有力,自胜者强。知足者富,强行有志。不失其所者久,死而不亡者寿。

34

三十四章

Մեծ Ուղին (Դառն) ամենուր Է: Ուղին ն ձախից Է, ն աջից:
Ամեն ինչ վերարտադրվում է Ուղու շնորհիվ, ամեն ինչ ծնվում ն. սնվում է Ուղուց: Երբ նրա աշխատանքն ավարտվում է, նա չի հավակնում իր գործն ավարտված համարել: Նա կյանք ու ձն է պարգնում բոլոր գոյերին` չհավակնելով լինել նրանց տերն ու աստվածը, նա անխտիր ներկա է բոլոր աննշան փոքր գոյերում:
Բոլոր գոյերը վերադառնում են իրենց արմատներին ու վերջանում ն չգիտեն, որ Ուղին է տանում նրանց այդ ճանապարհով, ն նա անխտիր ներկա է բոլոր վիթխարի զոյերում:
Ուստի ճիշտ նույն կերպ իմաստունը կարող Է իրագործել իր մեծ գործերը, ն միայն չձգտելով մեծության` կարող է իրոք հասնել մեծության:

大道汜,其可左右。万物恃之以生而不辞,成功不名有。爱养万物不为主,可名于大。是以圣人终不为大,故能成其大。

35

三十五章

՛նրան, ով հետնում է Մեծ Ուղուն (Դաոյին), ծառայում է համայն աշխարհը: Մարդիկ նրա մոտ են գալիս, որովհետն նա չի վնասում, նա միայն խաղաղություն ն անդորր է պարգնում:
Գեղեցիկ երաժշտությունն ու առատ հյուրասիրությունը կստիպեն հյուրին միառժամանակ մնալ ու վայելել դրանք, բայց դա երկար չի տնի: Մինչդեռ, թեն բառերով նկարագրված Ուղին ո՛չ համ ունի, ո՛չ հոտ, թեն այն անտեսանելի է ու անլսելի, նրա գործածման ձներն ու գոյությունը անսպառ են ու անվերջանալի:

执大象,天下往。往而不害,安平太。乐与饵,过客止。道出言,淡无味,视不足见,听不足闻,用不可既。

36

三十六章

Ներշնչելուց առաջ, անշուշտ պետք է արտաշնչել: Ուրիշին թուլացնելուց առաջ պետք է նախ ինքդ ուժ հավաքես: Եթե մեկն ուզում է գահընկեց անել մի իշխանի, ուրեւճմն ինքը պետք է իշխան դառնա: Եթե ոչ մի բան չես նվիրել, չես էլ կարող հետ պահանջել: Սա է «Ճանապարհը լուսավորող անտեսանելի լույսը»: Նուրբն ու թույլը հաղթում են կարծրին ն ուժեղին:
Ձուկը չի կարելի հանել ջրից, ճիշտ այնպես ինչպես ւոիրակալը չպետք է ի ցույց դնի Ժողուվրդին երկրի հարստացման ուղիները:

将欲翕之,必故张之;将欲弱之,必故强之;将欲废之,必固兴之;将欲夺之,必固与之。是谓微明。柔胜刚,弱胜强。鱼不可脱于渊,国有利器,不可示人。

37

三十七章

Ուղին իր բնական ընթացքով ոչինչ չի անում (ոչինչ չի անում զուտ անելու համար), բայց չկա աշխարհում մի բան, որ այն չանի:
Եթե իշխաններն ու արքաները կարողանային Ուղուն համընթաց շարժվել, երկրում ամեն ինչ նրանց կառավարման ներքո ինքնըստինքյան ու բնականոն ընթացքով կշարժվեր:
Եթե այդ շարժումը լիներ իմ գերագույն ցանկության առարկան, ես այն կարտտահայտեի անանուն պարզությամբ:
Անանուն պարզությունը ազատ Է բոլոր արտաքին նպատակներից:
Առանց մեր ցանկության, ամեն ինչ շարժվում է խաղաղ ու հանգիստ, բնականոն ընթացքով, ասես սեփական կամքով:

道常无为而无不为。侯王若能守,万物将自化。化而欲作,吾将镇之以无名之朴。无名之朴,亦将不欲。不欲以静,天下将自正。

38

三十八章

Նա, ով առավելագույն չափով տիրապետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, չի ձգտում ցուցադրել դրանք, ոչինչ չի կորցնում: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, աճեն կերպ ձգտում է ցուցադրել այն, իրականում ոչինչ էլ չունի:
Նա, ով առավելագույն չաւիով ւտտիրւսպետելով Ուղու (Դաոյի) առաքինություններին, ոչ մի անբնական բան չի անում, որնէ բան անելու կարիքը չունի: Նա, ով ունենալով Ուղու ամենաչնչին առաքինությունը, անդադար բանում Է հանուն ինչ-որ շահի, ստիպված կլինի միշտ ն ունայն բանել:
Նա, ով օժտված է մեծ մարդասիրությամբ, միշտ ձգտում է արտահայտել դա, թեն դրա կարիքը չունի: Նա, ով օժտված է մեծ արդարամտությամբ, միշտ ձգտում է իրականացնել այն, որովհետն միշտ արդարադատության կարիքն ունի ՛նա, ով մեծապես ավանդապաշտ է, միշտ ձգտում է ցուցադրել դա, ն երբ մարդիկ չեն ընդունում նրա ավանդապաշտությունը, պատրաստ է բռնությամբ հաստատել այն:
Ուստի, երբ մարդիկ կորցնում են Ուղին (Դառն), հայտնվում Է առաբինությունը, երբ կորցնում են առաքինությունը, հայտնվում է մարդասիրությունը, երբ կորչում է մարդասիրությունը, հայտնվում է արդարադատությունը, իսկ երբ կորչում է արդարադատությունը, հայտնվում է ավանդապաշտությունը: Իսկ ավանդապաշտությունը, որը բխում է խեղաթյուրված նվիրվածությունից ն կույր հավատից, միշտ պատրաստ է խռովություն ծնել:
Ուստի նա, ով ասում է, որ գիտի Ուղին, տեսնում է ծաղիկը, բայց չի նկատում պտուղը:
Իմաստունը սպասում է մնայուն պտուղին ն չի տարվում անցողիկ ծաղիկներով: Ուստի իմաստունը ընտրում է ամձենակարնորը ն հրաժարվում է մնացածից.

上德不德,是以有德。下德不失德,是以无德。上德无为而无以为,下德无为而有以为。上仁为之而无以为,上义为之而有以为。上礼为之而莫之应,则攘臂而仍之。故失道而后德,失德而后仁,失仁而后义,失义而后礼。夫礼者,忠信之薄,而乱之首。前识者,道之华,而愚之始。是以大丈夫处其厚不处其薄,居其实不居其华。故去彼取此。

39

三十九章

Հնուց ի վեր կատարյալ ամեն ինչը ձիասնական է եղել Ուղու (Դաոյի) հետ. երկինքը՝ իր պարզությամբ ու պայծառությամբ, երկիրը՝ իր կարծրությամբ ու կայունությամբ, ուղուց սնվող ոգիները` հզորացած ուղուց ստացած ուժով, առատ ու բերքատու հովիւտները՝ հարստացած ուղու փթթանքով: Բոլոր ողջ արարածները, ովքեր ապրում են ուղու ընթացքով, տիրակալներն ու իշխանները, ովքեր կառավարում են ուղու իմաստնությամբ, բոլորը ծնվում են Ա սնվում մեկ ու միակ Ուղուց (Դաոյից): Եթե երկինքը մաքուր չլիներ, շուտով կքայքայվեր:
Եթե երկիրը կայուն չլիներ, շուտով կճաքեր ու կքանդվեր Առանց ուղու հզորության ոգիները շուտով կընկճվեին, Եթե հովիտները հարուստ ու բերքառատ չլինեին կդատարկվեին քամիներից:
Առանց ուղու կենսական ուժի բոլոր արարածները կվերանային: Առանց ուղու բարոյական ուժի իշխաններն ու ւոիրակալները կւտապալվեին:
Անկախ մեծությունից ու բարձրությունից ամեն ինչը կոչնչանար ու կփտեր:
Ուստի արժանապատվությունը աճում ն ուժ է ստանում նվաստությունից, պատիվը կառուցվում է նսեմության վրա, իսկ գոռոզությունն ու մեծամտությունը հանդարտվում ու հավասարակշռվում են իրենց ծնած խոհեմությամբ:
Ահա թե ինչու իմաստուն իշխաններն ու արքաներն իրենք իրենց «որբ», «նվաստ» ու «մոլորված» են անվանում: Որովհետե. իրենց նվաստ համարելով, նրանք տեսնում են իրենց արժանապատվության իրական հիմքը: Քանզի միայն թվարկելով կառքի տարբեր մասերը, չես կարող բացատրել, թե ո՞րն Է այդ իրի ուլատակը: Ուստի նրանք չեն ձգտում երեալ նեֆրիտի պես բարետես ու շքեղ, այլ գերադասում են նմանվել անհրապույր ու հասարակ քարին

昔之得一者:天得一以清,地得一以宁,神得一以灵,谷得一以盈,万物得一以生,侯王得一以为天下正。天无以清,将恐裂;地无以宁,将恐发;神无以灵,将恐歇;谷无以盈,将恐竭;万物无以生,将恐灭;侯王无以贞,将恐蹶。故贵以贱为本,高以下为基。是以侯王自谓孤、寡、不毂,此其以贱为本耶非?故致数车无车。不欲琭琭如玉,落落如石。

40

四十章

Ուղին (Դաոն) շարժվում է` անդադար փոխակերպվելու| հակադիրների: Եվ Ուղու հզոր գորձերի ամենաճիշտ բնութագիրը խոհեմությունն է:
Երկնքի տակ եղած բոլոր գոյերը ծնունդ են առնում ն անուն են ստանում ուղուց: Գոյությունն ինքը` անանուն ն անգոյ, ծնվում է ուղուց:

反者道之动,弱者道之用。天下万物生于有,有生于无。

41

四十一章

Իմաստունը ճանաչելով Ուղին, ձգտում է ամեն ինչում հետնել նրան: Ուսյալը, ճանաչելով Ուղին, երբեմն հետնում է նրան, երբեմն մոռանում՝ նրա մասին: Անմիտ տգետը, լսելուլ Ուղու մասին ծիծաղում ու ծաղրում է ճրա ուսմունքը Իրոք, եթե Ուղին ծաղրանքի չենթարկվեր, իսկական ուսմունք չէր լինի:
Ուստի ասում են. ճանաչելով Ուղին, իմաստունը նմանվում Է հիմարի, Ուղիով առաջ ընթացողը նման է նահանջողի, հարթ ուղին իրականում քարքարոտ ճանապարհ է, Ուղու բարձրագույն արժեքն անւոեսանելի Է աչքի համար, իսկ Ուղու գեղեցկությունը աչք է ցավեցնում, նրա առաւոությունը կոչված է լրացնելու ամենաչնչին կարիքը, նրա ամենամեծ արժանիքը առաջին հայացքից թույլ ու անշուք է երնում:
Քանզի ամենամեծ ուղղանկյունը անկյուն չունի, ամենամեծ կառքը բոլորից դանդաղ է շարժվում, ամենահզոր ձայնը անլսելի է մարդու ականջի համար, ամենամեծ պատկերն անտեսանելի է մարդու աչքի համար, իսկ ուղին նման է անտեսանելու թողած ստվերին Ուղին (Դառն) անտեսանելի Է ե անանուն, բայց կյանք ու ամբողջականություն է տալիս բոլոր գոյերին:

上士闻道,勤而行之;中士闻道,若存若亡;下士闻道,大笑之。不笑不足以为道。故建言有之:明道若昧,进道若退,夷道若类,上德若谷,大白若辱,广德若不足,建德若偷,质真若渝,大方无隅,大器晚成,大音希声,大象无形。道隐无名。夫唯道,善贷且善。

42

四十二章

Ուղին (Դառն) ունի մեկ ակունք, ակունքը ծնում է երկու հակադիրներին: Երկուսից բխում է երրորդը` անդադար փոխակերսայվող շարժումը: Երեքը ձնում են բոլոր գոյերին: Բոլոր գոյերը ծնվում են մութ ու անտեսանելի աճսահմանությունից ն ընթանում դեպի լուսավոր կեցություն` ներդաշնակված դատարկության շնչից բխած Յին ն Յան հակադիր ուժերով:
Ոչ մի մարդ չի ուզում որբ լինել, ոչ ոք չի բավարարվում նսեմությամբ, ոչ ոք չի ցանկանում մոլորված լինել` առանց նավապեւոի մնացած նավի նման, մինչդեռ հենց այսպես են իմաստունները` բնութագրում իրենց. որբ, նսեմ ու մոլորված:
Ուստի որոշ գոյեր վեր են ելնում՝ իջնելով, իսկ մյուսները իջնում են` վեր ելնելով: Ես սովորեցնում եմ այն, ինչը քարոզում են նան ուրիշները Բռնության ն ուժին ապավինողը իր բնական մահով չի մեռնում Սա է իմ ուսմունքի հիմքը:

道生一,一生二,二生三,三生万物。万物负阴而抱阳,冲气以为和。人之所恶,唯孤、寡、不毂,而王公以为称。故物或损之而益,或益之而损。人之所教,我亦教之:强梁者不得其死,吾将以为教父。

43

四十三章

Աշխարհում գոյություն ունեցող ամենափափուկ ն զիջող բանը կարող է դիմադրել ն հաղթել ամենակարծրին: Այն, ինչը չունի կեցության բավարար պայմաններ, լցնում ն զբաղեցնում է դատարկ ճեղքերը: Ուստի ես շատ լավ գիտեմ, թե ինչ առավելություն է տալիս չգործելը:
Աշխարհում շատ քչերը կան, ովքեր հետնում են առանց բառերի ուսմունքին ն հասկանում են չգործելուց բխող առավելությունները:

天下之至柔,驰骋天下之至坚。无有入于无闻。是以知无为有益。不言之教,无为之益,天下希及之。

44

四十四章

Ի՞նչն է ավելի կարնոր, փա՞ռքը, թե կյանքը: Ի՞նչն է ավելի արժեքավոր, կյա՝նքը, թե հարստությունը: Ի՞նչն է ավելի գերադասելի, հրաժարվել ամեն ինչից հանուն կյանքի, թե պահպանել մնացած ամեն ինչը ն զրկվել կյանքից: Ի՞նչն է ավելի շատ ցավ ու վիշտ պատճառում:
Նա, ով կառչում է փառքից, հրաժարվում է ավելի մեծ հարստությունից Այն տիրակալը, որը լցնում է իր անձնական գանձարանը, կորցնում է առավել մեծ գանձերով հարուստ երկիրը
Նա, ով բավարարվում է իր ունեցածով, չի վախենում խայտառակությունից: Նա, ով չափի զգացողություն ունի, փորձանքի մեջ չի ընկնում: Նա, ով գիտի, երբ է պետք կանգ առնել, խուսափում է վտանգից ու երկար է ապրում:

名与身熟亲?身与货熟多?得与亡熟病?是故甚爱必大费,多藏必厚亡。故知足不辱,知止不殆,可以长久。

45

四十五章

Նա, ով գիտի, որ իր մեծագույն նվաճումը ամենաչնչին արժեքն իսկ չունի, երկար կպահպանի իր եռանդը: Մեծագույն լիությունը հավասար է դատարկության: Մակընթացությունը երբեք չի հոգնում: Լլմենամեծ ուղիղ գիծը կոր է երեում, ամենախոր արվեստը հիմարության նման Է, ն ամենաճարտար պերճախոսությունը կակազի բարբաջանք է հիշեցնում:
Անդադար շարժումը հաղթահարում է ցուրտը, կատարյալ հանդարտությունը հաղթահարում է շոգը: Համայն աշխարհի ամենաճշգրիտ օրենքը բխում Է հանդարւոությունից:

大成若缺,其用不弊。大盈若冲,其用不穷。大直若屈,大巧若拙,大辩若讷。躁胜塞,静胜热,清静以为天下正。

46

四十六章

Երբ երկրում իշխում է Ուղին (Դաոն), իշխաններն իրենց արագավազ նժույգներին ուղարկում են դաշտերը հերկելու: Երբ աշխարհում մոռանում են Ուղու (Դաոյի) մասին, ռազմական նժույգները տրորում են բերքով լի արտերը:
Չկա ավելի մեծ մեղք. քան սին պատվախնդրությունը, չկա ավելի մեծ արհավիրք, քան ազգակիցների միջն. անհաշտությունը: Չկա ավելի մեծ հիմարություն, քան շահի հետնից ընկնելը:
Ուստի եղածով բավարարվողը միշտ գոհ է:

天下有道,却走马以粪;天下无道,戎马生于郊。罪莫大于可欲,祸莫大于不知足,罪莫大于欲得。故知足之足,常足。

47

四十七章

Առանց տանից դուրս գալու կարելի է ճանաչել աշխարհը, առանց լուսամուտից դուրս նայելու կարելի է տեսնել երկնային ուղին: Բայց որքան հեռու գնաս, այնքան ավելի քիչ կիմանաս:
Ուստի իմաստունը ոչ մի տեղ չի գնում, բայց ամեն ինչ գիտի: Իմաստունը, նույնիսկ առանց տեսնելու, ամեն ինչ իր ճիշտ անունով է կոչում: Իմաստունը հասնում Է իր նպատակին առանց անբնական ջանք թափելու

不出户,知天下;不窥牖,见天道。其出弥远,其知弥近。是以圣人不行而知,不见而名,不为而成。

48

四十八章

Նա, ով նվիրում է իրեն ուսմանը, օրեցօր ընդլայնում է իր գիտելիքները: Նա, ով նվիրում է իրեն Ուղուն, օրեցօր սակավեցնում է իր գործողությունները:
՛նա դադարում է գործել ն ի վերջո այնքան է հանդարտվում, որ այլես ոչինչ չի անում (բնականից առավել պահանջվող ջանքով): Հասնելով չգործելու կատարյալ աստիճանին, նա հասկանում Է, որ իրականում չկա աշխարհում մի բան, որն ինքը չանի:
Նա, ով իրոք տիրում է աշխարհին, ոչ մի ջանք չի գործադրում դրա համար: Նա, ով ջանում է տիրանալ աշխարհին, ոչնչի չի տիրանում:

为学日益,为道日损,损之又损之,以至于无为。无为无不为。取天下常以无事,及其有事,不足以取天下。

49

四十九章

Իմաստունը չունի իր սեփական անփոփոխ կարծիքը, նա ճտածում է այնպես, ինչպես մւտածում են բոլոր մարդիկ:
Իմաստունը բարի է նրանց նկատմամբ, ովքեր բարի են իր նկատմամբ: Իմաստունը բարի է նան նրանց նկատմամբ, ովքեր բարի չեն իր նկատմամբ: Քանզի իսկական բարությունը ընտրություն չի անում:
Իմաստունը անկեղծ է նրանց հետ, ովքեր անկեղծ են իր հետ: Իմաստունը անկեղծ է նան նրանց հետ, ովքեր անկեղծ չեն իր հեւո: Քանզի իսկական անկեղծությունը խտրական չէ:
Իմաստունը բոլոր մարդկանցից ավելի անվճռական է երեում, որովհետն նրա միտքն ու զգացմունքները հավասար են բաշխված ամեն ինչի նկատմամբ: Մարդիկ աչքերն ու ականջները զգոն պահած հետնում են նրան, իսկ նա բոլորին վերաբերվում է այնպես, ինչպես կվերաբերվեր սեւիական երեխաներին:

圣人无心,以百姓心为心。善者吾善之,不善者吾亦善之,得善。信者吾信之,不信者吾亦信之,得信。圣人在天下,怵怵;为天下,浑其心。百姓皆注其耳目,圣人皆孩之。

50

五十章

Մարդիկ ծնվում են ու մահանում, հետո ծնվում են ուրիշները Ա նույնպես մահանում: Յուրաքանչյուր տասից երեքը նոր են կյանք մտնում, իսկ երեքն արդեն հեռանում են կյանքից: Յուրաքանչյուր տասից երեքը ապրելու մեծ ցանկությամբ են տոգորված, բայց նրանց նախաձեռնություններն ու արարքները նրանց ուղղակիորեն տանում են դեպի անխուսափելի մահ: Իսկ պատճառն այն է, որ նրանք ձգտում են հավերժ ապրել:
Բայց ես լսել եմ, որ նա, ուվ հասկացել Է կյանքի իմաստը, կարողանում Է ապրել իր կյանքը՝ ստիպված չլինելով երբեէ կռվել ռնգեղջյուրների կամ առյուծների դեմ, ն հասնում է կյանքի բնական վերջին` խուսափելով ինչպես մուրացիկի ցնցոտիներից, այնպես էլ մահաբեր թրից: Նրա ճանապարհին ռնգեղջյուր չի պատահում, որ իր եղջյուրով խոցի նրան, նրա ճանապարհին վագր չի հայտնվում, որ իր ճանկերով հոշոտի նրան, ոչ էլ սուր զենք է սպասում, որ թրատի նրան:
Իսկ պատճառն այն է, որ նա մահվան համար առիթ չի ստեղծում:

出生入死。生之徒十有三,死之徒十有三,人之生,动之死地,十有三。夫何故?以其生生之厚。盖闻善摄生者,陆行不遇虎兕,入军不被甲兵。兕无所投其角,虎无所措其爪,兵无所容其刃。夫何故?以其无死地。