Küçük Prens / Փոքրիկ իշխանը — czytaj online. Strona 8

Turecko-ormiańska dwujęzyczna książka

Antoine de Saint-Exupéry

Küçük Prens

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

Ama soruma karşılık vermedi.

Բայց նա չպատասխանեց: Նա ուղղակի ասաց.

“Su yüreğe de iyi gelebilir,” dedi yalnızca.

— Սրտին էլ է ջուր պետք:

Dediğini anlamamıştım ama sustum. Onu sorguya çekmemek gerektiğini öğrenmiştim.

Ես չհասկացա, բայց լռեցի: Ես գիտեի, որ պետք չի նրան հարցուփորձ անել:

Yorulmuştu. Oturdu. Ben de yanına çöktüm. Kısa bir sessizlikten sonra konuştu:

Նա հոգնեց: Նստեց ավազի վրա: Ես նստեցի նրա կողքին: Լռեցինք: Հետո նա ասաց.

“Yıldızlar, gözden ırak bir çiçek yüzünden güzeldirler.”

— Աստղերը շատ գեղեցիկ են, որովհետև նրան վրա ինչ-որ մի տեղ կա մի ծաղիկ, թեև չի երևում…

“Doğru,” dedim ve başka söz etmeden ay ışığı altında uzanan kum tepelerine baktım.

— Այո, իհարկե, — ասացի ես՝ նայելով լուսնի լույսով լուսավորված ալիքվող ավազին:

“Çok güzel,” dedi Küçük Prens.

— Անապատն էլ է գեղեցիկ, — ավելացրեց Փոքրիկ իշխանը:

Haklıydı. Çölü hep sevmişimdir. Bir kum tepeciğine oturursunuz, bir şey görmez, bir şey duymazsınız, yine de sessizlikte bir nabız atar, bir pırıltı kımıldar…

— Դա ճիշտ է: Ինձ անապատը միշտ էլ դուր է եկել: Նստում ես ավազաթմբի վրա՝ ոչինչ չի երևում, ոչինչ չի լսվում: Բայց էլի լռության մեջ ինչ-որ բան շողում է…

“Bir yerde bir koyunun saklı oluşudur çöle güzellik veren,” dedi Küçük Prens.

— Գիտե՞ս ինչու է անապատը լավ, — ասաց նա: — Նրա մեջ ինչ-որ տեղերում աղբյուրներ են թաքնված…

Kumdaki gizemli parıltıyı birdenbire kavramak beni şaşkına çevirmişti. Küçükken eski bir evde otururduk, efsaneye göre bir define saklıydı orada. Tabii kimse definenin nasıl bulunacağını bilmiyor, aramaya da kalkmıyordu. Ama evimiz bir masal havası kazanmıştı. Evim, yüreğinin derinliklerinde bir sır saklıyordu.

Ես մնացի քարացած, հանկարծ հասկացա, թե ինչ է նշանակում ավաից բխող խորհրդավոր լույսը: Մի ժամանակ, երբ ես փոքրիկ տղա էի, ապրում էի մի հին, շատ հին տան մեջ: Պատմում էին, թե այդ տանը գանձ կա թաքցրած: Հասկանալի է, որ այդպես էլ այդ գանձը ոչ ոք չգտավ, գուցե ոչ ոք երբեք էլ չէր փնտրել այն: Բայց դրա պատճառով տունը ոնց որ կախարդված լիներ: Այդ տունն իր սրտում գաղտնիք ուներ պահած…

“Doğru,” dedim Küçük Prens’e, “ev olsun, yıldızlar olsun, çöl olsun, hepsi de güzelliğini gizliliğe borçlu!”

— Այո, — ասացի ես: — Լինի դա տուն, աստղ կամ անապատ, դրանց ամե-

“Tilkimin görüşüne katılmana sevindim,” dedi.

— Ես շատ ուրախ եմ, որ դու համաձայն ես իմ բարեկամ աղվեսի հետ, — արձագանքեց Փոքրիկ իշխանը:

Küçük Prens uykuya dalınca onu kollarıma alarak yola çıktım. Duygulanmış, coşmuştum. Kollarımda sırça bir hazine taşıyordum sanki. Sanki yeryüzünde ondan daha kolay örselenebilen bir nesne yoktu.

Հետո նա քնեց: Ես նրան առա ձեռքերիս վրա ու շարունակեցի ճամփան: Ես հուզված էի: Ինձ թվում էր, թե փխրուն մի գանձ եմ տանում: Ինձ թվում էր, որ մեր Երկրի վրա նրանից ավելի փխրուն բան չկա:

Ay ışığında o solgun alna, o yumulu gözlere, rüzgârda uçuşan o saçlara bakıyor, kendi kendime diyordum ki “Bu gördüğüm sadece kabuğu. İçinde gizlenen, gözle görülemez…”

Լուսնի լույսի տակ ես նայեցի նրա գունատ ճակատին, իրար միացած թարթիչներին, մազերի ոսկե փնջերին, որոնց հետ խաղում էր քամին, և ասում էի ինքս ինձ, որ այս բոլորը միայն պատյանն է: Ամենագլխավորը այն է, որ հասարակ աչքերով չես տեսնի…

Dudakları gülümseyecekmiş gibi yarı aralanınca: “Şu kollarımda uyuyan küçük varlığın bana asıl coşku veren yanı,” diye düşündüm, “bir çiçeğe — uyurken bile benliğinde lamba alevi gibi yanan — bir gül görüntüsüne olan bağlılığıdır.” Şimdi daha da çabuk örselenebilirmiş gibi geliyordu bana. Alevleri korumak gerekir, yoksa küçük bir esintiyle sönüverirler.

Նրա կիսաբաց շրթունքները ժպիտից շարժվեցին, և ես ինձ ասացի էլի. «Ամենահուզիչ բանը այս քնած Փոքրիկ իշխանի մեջ ծաղկի նկատմամբ նրա հավատարմությունն է, այն վարդի կերպարը, որը կանթեղի նման շողում է նրա մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է»: Եվ ես հասկացա, որ նա ավելի փխրուն է, քան թվում է: Կանթեղը պետք է պահպանել. քամու պոռթկումից այն կարող է հանգչել:

Yürüye yürüye şafakta kuyuya vardım.

Այդպես ես գնացի և լուսադեմին հասա ջրհորին:

XXV

XXV

Küçük Prens:
“İnsanlar hızlı trenlere biniyorlar ama ne aradıklarını bildikleri yok. Koşuyor, heyecanlanıyor, dönüp duruyorlar,” dedi.

— Մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են փնտրում, — ասաց Փոքրիկ իշխանը: — Դրա համար էլ նրանք հանգիստ չունեն և մեկ այս, մեկ այն կողմ են նետվում…

Sonra ekledi:

Հետո ավելացրեց.

“Bunca çabaya değse bari…”

— Եվ իզուր…

Güldü. İpi tutarak çıkrığı çevirmeye başladı. Vardığımız kuyu çöl kuyularına benzemiyordu. Çöl kuyuları kumda açılmış ufak deliklerdir. Buysa bir köy kuyusunu andırıyordu. Ne var ki görünürlerde köy filan yoktu, düş görüyorum herhalde.

— Այն ջրհորը, որ մենք գտանք, նման չէր Սահարայի մյուս ջրհորներին: Սովորաբար ջրհորներն այստեղ ուղղակի ավազի մեջ փորված փոսեր են: Դա մի իսկական գյուղական ջրհոր էր: Բայց մոտերքում ոչ մի գյուղ չկար, և ես մտածեցի, թե այդ բոլորը տեսնում եմ երազում:

“Çok tuhaf,” dedim Küçük Prens’e, “her şey hazır: Çıkrık, kova, ip…”

— Ի՜նչ տարօրինակ է, — ասացի ես Փոքրիկ իշխանին, —այստեղ ամեն ինչ պատրաստել են՝ և՛ չարխը, և՛ դույլը, և՛ պարանը:

Güldü. İpi tutarak çıkrığı çevirdi. Çıkrık, rüzgârın uğramayı unuttuğu bir fırıldak gibi inliyordu.

Նա ծիծաղեց, ձեռք տվեց պարանին, և սկսեց չարխը պտտել: Եվ չարխը ճռճռաց հին հողմաղացի նման, որը երկար ժամանակ քամի չլինելու պատճառով ժանգոտվել էր…

“Duyuyor musun?” dedi Küçük Prens, “Kuyuyu uyandırdık, şarkı söylüyor…”

— Լսո՞ւմ ես, — ասաց Փոքրիկ իշխանը: — Մենք ջրհորին արթնացրինք, և նա երգեց…

Yorulmasını istemiyordum:

Ես վախենում էի, թե նա կհոգնի:

“İpi bana bırak,” dedim, “sana ağır gelir.”

— Ջուրը ես ինքս կհանեմ, — ասացի, — քեզ համար դժվար կլինի:

Kovayı kuyunun ağzına kadar çektim, dayadım. Yorulmuştum ama mutluydum. Çıkrığın ezgisi kulaklarımdaydı; kıpırdayan suda güneşin kımıldadığını görüyordum.

Ես դանդաղ դուրս քաշեցի դույլը և զգուշորեն դրեցի ջրհորի քարե եզրին: Իմ ականջներում հնչում էր չարխի ճռճռան երգը, դույլի մեջ ջուրը դեռ ծփում էր, և նրա մեջ թրթռում էին արևի շողքերը:

“Bu suya susamıştım,” dedi Küçük Prens, “ver de içeyim.”

— Ես ուզում եմ այդ ջրից մի կում անել, — շշնջաց Փոքրիկ իշխանը: — Տուր մի քիչ խմեմ…

Neyi aradığını anlamıştım.

Եվ ես հասկացա, թե նա ինչ էր փնտրում:

Kovayı dudaklarına kaldırdım. Gözlerini kapayıp içti. Bir şölen içkisiymiş gibi tatlı, bildiğimiz içkilerden başkaydı bu su. Tatlılığı yıldızların altındaki yürüyüşten, çıkrığın ezgisinden, kollarımdaki güçten geliyordu. Bir armağan gibi iç açıcıydı.

Ես դույլը մոտեցրի նրա շրթունքներին: Նա խմում էր աչքերը փակ: Նրա համար դա ոնց որ ամենագեղեցիկ խնջույքը լիներ: Դա հասարակ ջուր չէր: Այդ ջուրը ծնվել էր աստեղրի տակով անցնող երկար ճանապարհից, չարխի ճռճռոցից և իմ ձեռքերի ճիգից: Դա կարծես նվեր էր սրտի համար:

Küçükken Noel ağacının ışıkları, gece duasının ezgisi, gülümseyen yüzlerin sevecenliği işte böyle bir parıltı katardı aldığım armağana.

Երբ ես փոքրիկ էի, ինձ համար այդպես շողում էին Սուրբ Ծննդյան տոնի նվերները՝ տոնածառի մոմերի փայլով, երգեհոնի կեսգիշերային նվագով և մեղմ ու հարազատ ժպիտներով:

“Sizin Dünya’da insanlar,” dedi Küçük Prens, “bir bahçede beş bin gül yetiştiriyorlar; yine de aradıklarını bulamıyorlar.”

— Քո մոլորակի վրա, — ասաց Փոքրիկ իշխանը, — մարդիկ մի պարտեզում հինգ հազար վարդ են աճեցնում… և չեն գտնում այն, ինչ փնտրում են…

“Bulamıyorlar,” dedim.

— Չեն գտնում, — համաձայնեցի ես:

“Oysa aradıkları tek bir gülde, bir damla suda bulunabilir.”

— Մինչդեռ այն, ինչ նրանք փնտրում են, կարելի է գտնել ամեն մի վարդի մեջ, մի կում ջրի մեջ…

“Doğru,” dedim.

— Այո՛, իհարկե, — համաձայնեցի ես:

Küçük Prens ekledi:

Եվ Փոքրիկ իշխանն ասաց.

“Ama gözler kördür. İnsan ancak yüreğiyle baktığı zaman gerçeği görebilir…”

— Բայց աչքերը կույր են: Հարկավոր է սրտով փնտրել:

Suyu içmiştim. Soluklarım düzene girmişti. Şafakta kum, bal rengindedir. Bal rengi de mutluluğuma ekleniyordu. Peki, neydi beni hüzünlendiren?

Ես ջուր խմեցի: Շնչելը հեշտ էր: Լուսադեմին ավազը մեղրի նման ոսկեգույն է դառնում: Եվ ես դրանից էլ էի երջանիկ: Ինչո՞ւ պիտի ես տխրեի…

Küçük Prens yumuşak bir sesle: “Sözünü tutmalısın,” dedi yanıma oturarak.

— Դու պիտի խոսքիդ տերը լինես, — նորից նստելով իմ կողքին՝ զուսպ ասաց Փոքրիկ իշխանը:

“Hangi sözümü?”

— Ո՞ր խոսքի:

“Şey… Koyunum için bir tasma… Çiçekten ben sorumluyum.”

— Հիշո՞ւմ ես, դու խոստացար… իմ գառնուկի համար դնչկալ… Չ՝՞ որ իմ ծաղկի համար պատասխանատու եմ:

Cebimden resimlerin taslaklarını çıkardım. Küçük Prens onları inceledi ve güldü:

Ես գրպանիցս հանեցի իմ գծանկարները: Փոքրիկ իշխանը նայեց ու ծիծաղեց:

“Senin baobablar da lahanaya benzemiş.”

— Քո բաոբաբները կաղամբի նման են:

“Aaa!” Oysa ben övünüyordum baobablarımla.

Իսկ ես դեռ պարծենում էի իմ բաոբաբներով:

“Tilkiye gelince kulaklarına bak, sanki birer boynuz; ne uzun yapmışsın.”

— Իսկ քո աղվեսի ականջները… ոնց որ եղջյուրներ լինեն: Եվ այնքա՜ն էլ երկար են:

Yine güldü.

Եվ նա նորից ծիծաղեց.

“Böyle dememeliydin küçük dostum,” dedim, “ben yalnız boa yılanlarının içten ve dıştan görünüşlerini çizebilirim.”

— Դու իրավացի չես, բարեկամ՛ս: Չէ՞ որ ես երբեք նկարել չեմ իմացել, բացի վիշապօձերից, որ նկարում էի ներսից ու դրսից:

“Üzme canını,” dedi. “Çocuklar anlar.”

— Դե ոչինչ, — հանգստացրեց նա ինձ, — երեխաները այդպես կհասկանան:

Ben de koyuna bir tasma çizdim. Ona uzatırken içim titriyordu.

Եվ ես դնչկալ նկարեցի գառնուկի համար: Ես նկարը տվեցի Փոքրիկ իշխանին, ու սիրտս ճմլվեց:

“Bilmediğim tasaların var galiba,” dedim.

— Դու ինչ-որ բան մտածեցիր, բայց ինձ չես ասում…

Soruma karşılık vermedi,

Բայց նա չպատասխանեց:

dedi ki: “Biliyor musun, yarın dünyaya inişimin yıldönümü.”

— Գիտե՞ս, — ասաց նա, — վաղը մի տարին կլրանա, ինչ ես ընկել եմ ձեզ մոտ՝ երկրագնդի վրա…

Biraz sustuktan sonra:

Եվ լռեց: Հետո նա ավելացրեց.

“Tam da buralara inmiştim,” dedi.

— Ես այստեղ մոտերքում եմ ընկել…

Kızarmıştı.

Եվ կարմրեց:

Nedenini anlamadan içimde tuhaf bir eziklik duydum yine, sormaktan kendimi alamadım.

Եվ նորից, աստված գիտե թե ինչու, նորից սրտիս վրա ինչ-որ բան ծանրացավ:

“Demek bir hafta önce ilk karşılaştığımızda en yakın yerleşim merkezinden bin mil uzakta tek başına dolaşıp durman bir rastlantı değildi. İndiğin yere dönüyordun.”

Այնուամենայնիվ, ես հարցրի.
— Ուրեմն մի շաբաթ առաջ, այն առավոտ, երբ մենք ծանոթացանք, պատահական չէր, որ դու մեն-մենակ թափառում էիր այս կողմերում՝ մարդկանց բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու: Դու ուզում ես վերադառնալ այնտեղ, ուր ընկել էիր այն ժամանակ:

Küçük Prens yine kızardı.

Փոքրիկ իշխանը ավելի կարմրեց:

Biraz duralayarak sordum:

Եվ ես անվճռական շարունակեցի.

“Belki de yıldönümü içindi?”

— Գուցե այդ նրա համար, որ լրանում է տարի՞ն…

Küçük Prens yine kızardı. Kendisine sorulanlara hiç karşılık vermezdi. Ama insanın yüzünün kızarması “evet” anlamına gelir, değil mi?

Եվ նորից նա կարմրեց: Նա չպատասխանեց իմ ոչ մի հարցին, բայց չէ՞ որ երբ կարմրում ես, այդ նշանակում է «այո», այդպես չէ՞…

“İçimde bir korku var,” dedim.

— Ես սարսափում եմ, — հառաչելով սկսեցի ես:

Sözümü kesti:

Բայց նա ասաց.

“Şimdi sen çalışmalısın. Uçağının başına dönmelisin. Seni burada bekleyeceğim. Yarın akşam gel.”

— Արդեն ժամանակն է, որ դու գործի անցնես: Գնա քո մեքենայի մոտ: Ես քեզ այստեղ կսպասեմ: Արի վաղը երեկոյան:

Ama içime kuşku düşmüştü bir kere. Tilkiyi anımsadım. Birinin sizi evcilleştirmesine izin verirseniz gözyaşlarını da hesaba katmalısınız.

Սակայն ես չհանգստացա: Ես հիշեցի աղվեսին: Երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:

XXVI

XXVI

Kuyunun yanında eski bir taş duvarın yıkıntısı vardı. Ertesi akşam işten döndüğümde uzaktan Küçük Prens’i bu duvarın üstüne oturmuş, bacaklarını sallar gördüm. Şöyle diyordu:

Ջրհորից ոչ հեռու քարե հնադարյան պատի փլատակներ կային: Մյուս երեկո, աշխատանքս ավարտելով, ես վերադարձ այդտեղ և դեռ հեռվից տեսա, որ Փոքրիկ իշխանը նստել է պատի վրա ու ոտքերը կախել ցած: Ես լսեցի նրա ձայնը.

“Demek aklında kalmamış. Tam burası değildi.”

— Մի՞թե դու չես հիշում, — ասում էր նա, — դա բոլորովին էլ այստեղ չէր:

Başka biri bir şey demiş olmalıydı ki karşılık verdi:

Երևի ինչ-որ մեկը նրան պատասխանում էր, որովհետև նա առարկեց.

“Evet, evet bugün. Ama burada değil.”

— Դե իհարկե, դա ուղիղ մի տարի առաջ էր, միայն թե ուրիշ տեղ էր…

Duvara doğru yürüdüm. O kimseyi ne görüyor ne de duyuyordum. Küçük Prens yine karşılık verdi:

Ես քայլերս արագացրի: Բայց պատի մոտ այլևս ոչ ոքի չէի տեսնում ու չէի լսում ոչ մի ձայն: Մինչդեռ Փոքրիկ իշխանը նորից պատասխանում էր ինչ-որ մեկին:

“Tamam. Kumda ayak izlerimin başladığı yeri göreceksin. Orada durup beni bekleyeceksin. Bu gece geleceğim.”

— Դե իհարկե, դու իմ հետքերը ավազի վրա կգտնես: Կգտնես ու ինձ կսպասես: Այս գիշեր ես այնտեղ կգամ:

Duvara yirmi metre kalmıştı, hâlâ kimseyi göremiyordum.

Մինչև պատը մի քսան մետր էր մնացել, իսկ ես դեռ ոչ ոքի չէի տեսնում:

Bir sessizlikten sonra Küçük Prens yine konuştu:

Մի փոքր սպասելով՝ Փոքրիկ իշխանը հարցրեց.

“Vereceğin zehir çok mu iyi? Uzun süre acı çekmeyeceğim, değil mi?”

— Իսկ քո թույնը լա՞վն է: Դու ինձ հո չես ստիպի, որ երկար տանջվեմ:

Yüreğim ağzımda öylece kalakaldım, hâlâ anlamıyordum.

Ես կանգ առա, և իմ սիրտը կուչ եկավ, բայց դեռ չէի հասկանում:

“Hadi şimdi git, aşağı inmek istiyorum.”

— Իսկ հիմա գնա, — ասաց Փոքրիկ իշխանը: — Ես ուզում եմ ցած թռչել:

Gözlerim duvarın dibine kayınca havaya sıçradım. İnsanı otuz saniyede öldüren sarı yılanlardan biri Küçük Prens’in karşısında duruyordu.

Այստեղ ես աչքերս ցած իջեցրի, և սիրտս ծառս եղավ: Պատի տակ, գլուխը Փոքրիկ իշխանի կողմը ձգած, օղակ-օղակ փաթաթվել էր մի դեղին օձ, այն օձերից, որոնց խայթոցը կես րոպեում սպանում է:

Tabancamı çekmek için elimi cebime atarken bir yandan da koşmaya başladım. Ancak çıkardığım gürültüyü duyan yılan kapatılan bir fıskiye gibi kumlarda yavaşça aktı, madeni bir ses çıkararak taşların arasına kaydı usulca.

Գրպանումս շոշափելով ատրճանակը՝ ես նետվեցի դեպի օձը, բայց իմ ոտնաձայներից նա, ինչպես մեռնող մի առվակ, կամաց ձգվեց ավազի վրա և մետաղե հազիվ լսելի զնգոցով կորավ քարերի մեջ:

Küçük dostumu kollarıma almak için tam vaktinde yetişmiştim. Yüzü bembeyaz olmuştu.

Ես վրա հասա ճիշտ ժամանակին և բռնեցի արդեն ցած ընկնող իմ Փոքրիկ իշխանին: Նա այնպես էր գունատվել, որ ձյան նման ճերմակել էր:

“Bu da ne demek?” diye sordum. “Yılanlarla mı konuşmaya başladın?”

— Այդ ի՞նչ է մտել գլուխդ, պստի՛կս, — բացականչեցի ես: — Ինչո՞ւ ես դու օձերի հետ դնում:

Hep boynuna bağladığı sarı atkıyı gevşettim, şakaklarını ıslattım, su içirdim. Ama soru soracak cesaretim yoktu. Dolu dolu yüzüme baktı ve kollarını boynuma doladı. Yüreği, vurulmuş bir kuşun yüreği gibi çarpıyordu. Dedi ki:

Ես քանդեցի նրա ոսկեգույն վզնոցը: Թրջեցի նրա քունքերն ու ստիպեցի, որ ջուր խմի: Բայց այլևս չհամարձակվեցի որևէ բան հարցնել: Նա լրջորեն նայեց ինձ ու ձեռքը գցեց վիզս: Ես լսեցի, թե ինչպես է նրա սիրտը վիրավոր թռչունի նման թպրտում: Նա ասաց.

“Uçaktaki aksaklığı bulmana çok sevindim. Artık ülkene dönebilirsin.”

— Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը: Հիմա դու կարող ես վերադառնալա տուն:

“Sen nereden biliyorsun?”

— Դու այդ որտեղի՞ց գիտես…

Ona onarım işinin umulmadık bir anda başarıyla sonuçlandığını haber vermeye gelmiştim.

Ես հենց ուզում էի ասել, որ, հակառակ իմ սպասածի, ինձ հաջողվեց մեքենան կարգի գցել:

Soruya karşılık vermeden:

Նա չպատասխանեց և միայն ասաց.

“Ben de gezegenime dönüyorum bugün,” dedi.

— Ես էլ այսօր կվերադառնամ տուն:

Sonra üzgün bir sesle ekledi:

Հետո տխուր ավելացրեց.

“Benimki çok daha uzakta… Çok daha güç…”

— Իմը շատ ավելի հեռու է… և շատ ավելի դժվար…

Olağanüstü bir şeylerin döndüğünü sezinliyordum. Onu kollarımda küçük bir çocuk gibi sıkıyordum ama bir uçuruma son hızla atılmasına engel olamayacakmışım gibi geliyordu bana.

Ամեն ինչ մի տեսակ տարօրինակ էր: Ես նրան այնպես էի գևրկել, կարծես նա մի փոքր երեխա էր, սակայն ինձ այնպես էր թվում, թե նա սահում է իմ գրկից, ընկնում է անդունդը, և ես, միևնույն է, ուժ չունեմ նրան պահելու…

Derin düşüncelere dalmıştı galiba.

Նա մտածկոտ նայում էր հեռուն:

“Senin koyunu aldım, sandığı da, tasmayı da.”

— Ինձ մոտ կմնա քո գառնուկը: Գառնուկի արկղն էլ, դնչկալն էլ…

Hüzünle gülümsedi.

Եվ նա տխուր ժպտաց:

Uzun süre bekledim; yavaş yavaş kendine geliyordu…

Ես երկար սպասեցի: Նա կարծես թե ուշքի էր գալիս:

“Küçük dostum,” dedim, “korkuyor musun?”

— Դու վախեցա՞ր, փոքրի՛կս…

Korkuyordu kuşkusuz, hafifçe gülümsedi.

Այդ էր մնացել, որ չվախենար: Բայց նա կամաց ծիծաղեց:

“Bu akşam daha çok korkacağım.”

— Այսօր երեկոյան ինձ համար ավելի սարսափելի կլինի…

Yeniden o çaresizlik duygusuyla buz gibi oldum. Anladım ki bu gülüşü bir daha görmezsem yapamam. Benim için çölde bir kaynaktı gülüşü.

Եվ ես նորից սարսուռ զգացի մի անխուսափելի դժբախտության նախազգացումից: Մի՞թե… Մի՞թե… ես այլևս չեմ լսի, թե նա ինչպես է ծիծաղում: Նրա ծիծաղը ինձ համար կարծես թե անապատում բխող աղբյուր լիներ: