Le Petit Prince / Փոքրիկ իշխանը — czytaj online. Strona 9

Francusko-ormiańska dwujęzyczna książka

Antoine de Saint-Exupéry

Le Petit Prince

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

Փոքրիկ իշխանը

– Petit bonhomme, je veux encore t’entendre rire…

— Փոքրի՛կս, ես ուզում եմ լսել քո ծիծաղը…

Mais il me dit:

Բայց նա ասաց.

– Cette nuit, ça fera un an. Mon étoile se trouvera juste au-dessus de l’endroit où je suis tombé l’année dernière…

— Այս գիշեր տարին կլրանա: Իմ աստղը կկանգնի իսկ և իսկ այն տեղի վրա, որտեղ որ ես ընկա մի տարի առաջ…

– Petit bonhomme, n’est-ce pas que c’est un mauvais rêve cette histoire de serpent et de rendez-vous et d’étoile…

— Լսի՛ր, փոքրի՛կս, չէ՞ որ այդ բոլորը՝ և՛ օձը, և՛ ժամադրությունը աստղի հետ, ծանր երազ է միայն, այնպես չէ՞…

Mais il ne répondit pas à ma question. Il me dit:

Բայց նա չպատասխանեց:

– Ce qui est important, ça ne se voit pas…

— Ամենագլխավորն այն է, որ մարդ աչքերով չի տեսնում, — ասաց նա:

– Bien sûr…

— Այո՛, իհարկե…

– C’est comme pour la fleur. Si tu aimes une fleur qui se trouve dans une étoile, c’est doux, la nuit, de regarder le ciel. Toutes les étoiles sont fleuries.


– Bien sûr…

— Այո՛, իհարկե…

– C’est comme pour l’eau. Celle que tu m’as donnée à boire était comme une musique, à cause de la poulie et de la corde… tu te rappelles… elle était bonne.

— Ոնց որ ջուրը: Երբ դու ինձ տվեցիր խմելու, ջուրը կարծես երաժշտություն լիներ…, և դա չարխից ու պարանից էր… Հիշո՞ւմ ես, շատ լավն էր ջուրը:

– Bien sûr…

— Այո՛, իհարկե…

– Tu regarderas, la nuit, les étoiles. C’est trop petit chez moi pour que je te montre où se trouve la mienne. C’est mieux comme ça. Mon étoile, ça sera pour toi une des étoiles. Alors, toutes les étoiles, tu aimeras les regarder… Elles seront toutes tes amies. Et puis je vais te faire un cadeau…

— Գիշերները դու կնայես աստղերին: Իմ աստղը շատ փոքրիկ է, ես չեմ կարող քեզ ցույց տալ: Այդպես ավելի լավ է: Նա քեզ համար ուղղակի աստղերից մեկը կլինի: Եվ դու կսիրես աստղերին նայել… Նրանք բոլորը քո բարեկամները կդառնան: Եվ հետո ես քեզ մի բան կնվիրեմ…

Il rit encore.

Եվ նա ծիծաղեց:

– Ah! petit bonhomme, petit bonhomme j’aime entendre ce rire!

— Ախ, ճուտիկ, ճուտիկ, ինչքան եմ սիրում քո ծիծաղը…

– Justement ce sera mon cadeau… ce sera comme pour l’eau…

— Ա՛յ, հենց դա էլ իմ նվերն է… Դա կլինի ոնց որ ջուրը…

– Que veux-tu dire?

— Ինչպե՞ս թե…

– Les gens ont des étoiles qui ne sont pas les mêmes. Pour les uns, qui voyagent, les étoiles sont des guides. Pour d’autres elles ne sont rien que de petites lumières. Pour d’autres qui sont savants elles sont des problèmes. Pour mon businessman elles étaient de l’or. Mais toutes ces étoiles-là se taisent. Toi, tu auras des étoiles comme personne n’en a…

— Ամեն մարդ իր աստղն ունի: Պանդուխտներին նրանք ճանապարհ են ցույց տալիս: Մյուսների համար դրանք ուղղակի փոքրիկ կրակներ են: Գիտնականների համար դրանք խնդիրներ են, որ պետք է լուծվեն: Այն գործարար մարդու համար դրանք ոսկի էին: Իսկ մյուս բոլոր մարդկանց համար դրանք համր են: Բայց քեզ համար բոլորովին ուրիշ կլինեն աստղերը…

– Que veux-tu dire?

— Ինչպե՞ս թե…

– Quand tu regarderas le ciel, la nuit, puisque j’habiterai dans l’une d’elles, puisque je rirai dans l’une d’elles, alors ce sera pour toi comme si riaient toutes les étoiles. Tu auras, toi, des étoiles qui savent rire!

— Դու գիշերը կնայես երկնքին, իսկ չէ՞ որ այնտեղ կլինի մի աստղ, ուր ես եմ ապրում, ծիծաղում…, և դու կլսես, որ բոլոր աստղերը ծիծաղում են: Դու ծիծաղող աստղեր կունենաս…

Et il rit encore.

Եվ նա ծիծաղեց:

– Et quand tu seras consolé (on se console toujours) tu seras content de m’avoir connu. Tu seras toujours mon ami. Tu auras envie de rire avec moi. Et tu ouvriras parfois ta fenêtre, comme ça, pour le plaisir…

— Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես: Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել: Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի…

Et tes amis seront bien étonnés de te voir rire en regardant le ciel. Alors tu leur diras: «Oui, les étoiles, ça me fait toujours rire!» Et ils te croiront fou. Je t’aurai joué un bien vilain tour…

Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում… Իսկ դու նրանց կասես. «Այո, այո, ես միշտ ծիծաղում եմ, երբ նայում եմ երկնքին»: Եվ նրանք կկարծեն, թե դու խելքդ թռցրել ես: Ա՜յ թե ինչ խաղ կխաղամ ես քո գլխին…

Et il rit encore.

Եվ նա նորից ծիծաղեց:

– Ce sera comme si je t’avais donné, au lieu d’étoiles, des tas de petits grelots qui savent rire…

— Կարծես աստղերի փոխարեն ես քեզ բազմաթիվ ծիծաղող զանգակներ եմ նվիրել…

Et il rit encore. Puis il redevint sérieux:

Եվ նա էլի ծիծաղեց: Հետո նորից լրջացավ:

– Cette nuit… tu sais… ne viens pas.

— Գիտե՞ս… այս գիշեր… ավելի լավ է, չգաս:

– Je ne te quitterai pas.

— Ես քեզ մենակ չեմ թողնի:

– J’aurai l’air d’avoir mal… j’aurai un peu l’air de mourir. C’est comme ça. Ne viens pas voir ça, ce n’est pas la peine…


– Je ne te quitterai pas.

— Ես քեզ մենակ չեմ թողնի:

Mais il était soucieux.

Բայց նա ինչ-որ բանով մտահոգված էր:

– Je te dis ça… c’est à cause aussi du serpent. Il ne faut pas qu’il te morde… Les serpents, c’est méchant. Ça peut mordre pour le plaisir…

— Գիտե՞ս ինչ… Ես օձի պատճառով եմ այդ ասում… Հանկարծ ու նա քեզ խայթի… Չէ՞ որ օձերը չար են: Որևէ մեկին խայթելը նրանց հաճույք է պատճառում:

– Je ne te quitterai pas.

— Ես քեզ մենակ չեմ թողնի:

Mais quelque chose le rassura:

Նա հանկարծ խաղաղվեց:

– C’est vrai qu’ils n’ont plus de venin pour la seconde morsure…

— Ասենք՝ նրա թույնը երկուսիս չի բավականացնի…

Cette nuit-là je ne le vis pas se mettre en route. Il s’était évadé sans bruit. Quand je réussis à le rejoindre il marchait décidé, d’un pas rapide. Il me dit seulement:

Այդ գիշեր ես չնկատեցի, թե նա ինչպես գնաց: Նա գնացել էր անաղմուկ: Երբ ես վերջապես հասա նրա հետևից, նա գնում էր արագ ու վճռական քայլերով:

– Ah! tu es là…

— Աա՜, այդ դո՞ւ ես… — ասաց նա:

Et il me prit par la main. Mais il se tourmenta encore:

Եվ ձեռքս բռնեց: Բայց ինչ-որ բան նրան անհանգստացնում էր:

– Tu as eu tort. Tu auras de la peine. J’aurai l’air d’être mort et ce ne sera pas vrai…

— Դու իզուր ես ինձ հետ գալիս: Քեզ համար ծանր կլինի ինձ նայելը: Քեզ կթվա, թե ես մեռնում եմ, բայց դա ճիշտ չէ…

Moi je me taisais.

Ես լուռ էի:

– Tu comprends. C’est trop loin. Je ne peux pas emporter ce corps-là. C’est trop lourd.

— Հասկանո՞ւմ ես… դա շատ հեռու է: Իմ մարմինը շատ ծանր է: Ես չեմ կարող նրան ինձ հետ տանել:

Moi je me taisais.

Ես լուռ էի:

– Mais ce sera comme une vieille écorce abandonnée. Ce n’est pas triste les vieilles écorces…

— Բայց դա նույնն է, թե նետում ես քո հին պատյանը… Այստեղ տխրելու բան չկա…

Moi je me taisais.

Ես լուռ էի:

Il se découragea un peu. Mais il fit encore un effort:

Նա մի քիչ հուսահատվեց: Բայց փորձեց էլի մի ճիգ անել.

– Ce sera gentil, tu sais. Moi aussi je regarderai les étoiles. Toutes les étoiles seront des puits avec une poulie rouillée. Toutes les étoiles me verseront à boire…

— Գիտե՞ս, հիանալի կլինի: Ես էլ կսկսեմ աստղերին նայել: Եվ բոլոր աստղերը ինձ համար կլինեն ոնց որ ճռճռացող չարխով հին ջրհորներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը ինձ ջուր կտա…

Moi je me taisais.

Ես լուռ էի:

– Ce sera tellement amusant! Tu auras cinq cents millions de grelots, j’aurai cinq cents millions de fontaines…

— Տես է՛, ինքան զվարճալի կլինի: Դու հինգ հարյուր միլիոն զանգակ կունենաս, իսկ ես հինգ հարյուր միլիոն աղբյուր…

Et il se tut aussi, parce qu’il pleurait…

Եվ այստեղ նա էլ լռեց, որովհետև լաց եղավ…

– C’est là. Laisse-moi faire un pas tout seul.

— Ահա և մենք տեղ հասանք: Թող որ ես մենակ մի քայլ էլ անեմ:

Et il s’assit parce qu’il avait peur.

Եվ նա նստեց ավազի վրա, որովհետև սարսափում էր:

Il dit encore:

Հետո նա ասաց.

– Tu sais… ma fleur… j’en suis responsable! Et elle est tellement faible! Et elle est tellement naïve. Elle a quatre épines de rien du tout pour la protéger contre le monde…

— Գիտե՞ս… իմ վարդը… ես նրա համար պատասխանատու եմ… Իսկ նա այնքա՜ն թույլ է, և այնքա՜ն պարզամիտ: Նա ընդամենը չորս խղճուկ փուշ ունի… Նա աշխարհից պաշտպանվելու ուրիշ ոչինչ ունի:

Moi je m’assis parce que je ne pouvais plus me tenir debout. Il dit:

Ես էլ նստեցի, որովհետև ոտքերս ծալվում էին: Նա ասաց.

– Voilà… C’est tout…

— Ահա և վերջ…

Il hésita encore un peu, puis il se releva. Il fit un pas. Moi je ne pouvais pas bouger.

Մի փոքր հապաղեց նա ու ոտքի ելավ: Եվ միայն մի քայլ արեց: Իսկ ես չէի կարողանում շարժվել:

Il n’y eut rien qu’un éclair jaune près de sa cheville. Il demeura un instant immobile. Il ne cria pas. Il tomba doucement comme tombe un arbre. Ça ne fit même pas de bruit, à cause du sable.

Կարծես մի դեղին կայծակ շողաց նրա ոտքերի մոտ: Մի ակնթարթ նա մնաց անշարժ: Չճչաց: Հետո ցած ընկավ՝ դանդաղ, ինչպես ծառերն են ընկնում… Դանդաղ ու անշշուկ… Չէ՞ որ ավազը խլացնում է ամեն ինչ:

CHAPITRE XXVII

XXVII

Et maintenant, bien sûr, ça fait six ans déjà… Je n’ai jamais encore raconté cette histoire. Les camarades qui m’ont revu ont été bien contents de me revoir vivant. J’étais triste mais je leur disais: «C’est la fatigue…»

Եվ ահա անցել է վեց տարի… Ես դեռ ոչ ոքի այդ մասին չեմ պատմել: Երբ ես վերադարձա, իմ ընկերները շատ ուրախացան, որ ինձ ողջ և առողջ են տեսնում: Ես շատ տխուր էի, բայց նրանց ասում էի.
— Այդ նրանից է, որ հոգնել եմ…

Maintenant je me suis un peu consolé. C’est à dire… pas tout à fait. Mais je sais bien qu’il est revenu à sa planète, car, au lever du jour, je n’ai pas retrouvé son corps. Ce n’était pas un corps tellement lourd… Et j’aime la nuit écouter les étoiles. C’est comme cinq cent millions de grelots…

Եվ այնուամենայնիվ կամաց-կամաց սկսեցի մխիթարվել: Այսինքն… ոչ ամբողջովին: Բայց ես գիտեմ՝ նա վերադարձավ իր մոլորակը, որովհետև երբ լույսը բացվեց, ես ավազի վրա չգտա նրա մարմինը, որն այնքան էլ ծանր չէր: Իսկ գիշերները ես սիրում եմ լսել աստղերին: Կարծես թե հինգ հարյուր միլիոն զանգակներ լինեն…

Mais voilà qu’il se passe quelque chose d’extraordinaire. La muselière que j’ai dessinée pour le petit prince, j’ai oublié d’y ajouter la courroie de cuir! Il n’aura jamais pu l’attacher au mouton. Alors je me demande: «Que s’est-il passé sur sa planète? Peut-être bien que le mouton a mangé la fleur…»

Բայց ահա թե ինչ պատահեց: Երբ ես գառնուկի համար դնչկալ էի նկարում, մոռացա կապի մասին: Փոքրիկ իշխանը չի կարողանա դնչկալը հագցնել իր գառնուկին: Ու ինքս ինձ հարց եմ տալիս՝ երևի մի բան պատահի նրա մոլորակի վրա. հանկարծ ու գառնուկը վարդը ուտի:

Tantôt je me dis: «Sûrement non! Le petit prince enferme sa fleur toutes les nuits sous son globe de verre, et il surveille bien son mouton…» Alors je suis heureux. Et toutes les étoiles rient doucement.

Երբեմն ես ինքս ասում եմ. «Ո՛չ, իհարկե՝ ո՛չ: Փոքրիկ իշխանը գիշերները միշտ էլ վարդը ծածկում է ապակիով և շատ է հետևում գառնուկին»: Երբ այդպես եմ մտածում, ինձ երջանիկ եմ զգում: Եվ բոլոր աստղերը կամացուկ ծիծաղում են:

Tantôt je me dis: «On est distrait une fois ou l’autre, et ça suffit! Il a oublié, un soir, le globe de verre, ou bien le mouton est sorti sans bruit pendant la nuit…» Alors les grelots se changent tous en larmes!…

Իսկ մեկ-մեկ ինքս ինձ ասում եմ. «Երբեմն մարդ ցրված է լինում… Այդ ժամանակ ամեն ինչ կարող է պատահել: Հանկարծ ու նա մի օր մոռանա ապակին դնել, և գառնուկն էլ գիշերը թաքուն դուրս գա…»:

C’est là un bien grand mystère. Pour vous qui aimez aussi le petit prince, comme pour moi, rien de l’univers n’est semblable si quelque part, on ne sait où, un mouton que nous ne connaissons pas a, oui ou non, mangé une rose…

Այս բոլորը անհասկանալի է ու առեղծվածային: Ձեզ համար, որ նույնպես սիրեցիք Փոքրիկ իշխանին, ինչպես նաև ինձ համար, դա ամենևին էլ միևնույնը չէ. ամբողջ աշխարհը մեզ համար ուրիշ տեսակ է դառնում այն պատճառով, որ ինչ-որ մի տեղ՝ տիեզերքի անհայտ անկյուններից մեկում, մի գառնուկ, որին մենք երբեք չենք տեսել, կարող է հանկարծ ուտել մեզ համար անծանոթ վարդը:

Regardez le ciel. Demandez-vous: le mouton oui ou non a-t-il mangé la fleur? Et vous verrez comme tout change…

Նայեցեք երկնքին: Եվ ինքներդ ձեզ հարց տվեք. «Դեռ ապրո՞ւմ է վարդը, թե՞ արդեն չկա: Հանկարծ ու գառնուկը կերել է այն…»: Եվ դուք կտեսնեք, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդառնա…

Et aucune grande personne ne comprendra jamais que ça a tellement d’importance!

Եվ երբե՛ք ոչ մի մեծահասակ չի հասկանա, թե որքան կարևոր է այդ:

Ça c’est, pour moi, le plus beau et le plus triste paysage du monde. C’est le même paysage que celui de la page précédente, mais je l’ai dessiné une fois encore pour bien vous le montrer. C’est ici que le petit prince a apparu sur terre, puis disparu.

Իմ կարծիքով, սա աշխարհի ամենագեղեցիկ և ամենաթախծոտ վայրն է: Անապատի այս անկյունը նկարված է նախորդ էջի վրա. ես մի անգամ էլ եմ նկարում, որ դուք ավելի լավ հիշեք: Առաջին անգամ Փոքրիկ իշխանը այստեղ հայտնվեց, այստեղ էլ անհետա ցավ:

Regardez attentivement ce paysage afin d’être sûrs de le reconnaître, si vous voyagez un jour en Afrique, dans le désert. Et, s’il vous arrive de passer par là, je vous en supplie, ne vous pressez pas, attendez un peu juste sous l’étoile!

Ուշադիր նայեք, որպեսզի անպայման ճանաչեք այս վայրը, եթե երբևէ Աֆրիկայի անապատներն ընկնեք: Եթե այնպես պատահի, որ դուք անցնեք այս վայրերով, պարտք եմ դնում ձեզ վրա՝ մի շտապեք, մի փոքր կանգ առեք այս աստղի տակ:

Si alors un enfant vient à vous, s’il rit, s’il a des cheveux d’or, s’il ne répond pas quand on l’interroge, vous devinerez bien qui il est. Alors soyez gentils! Ne me laissez pas tellement triste: écrivez-moi vite qu’il est revenu…

Եվ եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա, եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի, դուք, իհարկե, գլխի կընկնեք, թե ով է նա: Այդ ժամանակ, շատ եմ խնդրում ձեզ, չմոռանաք փարատել իմ վիշտը. անմիջապես գրեք ինձ, որ նա վերադարձել է:

1943

1943