Daodejing / Դաո Դե Ցզին — w językach estońskim i ormiańskim. Strona 2

Estońsko-ormiańska dwujęzyczna książka

Laozi

Daodejing

Լաո Ցզի

Դաո Դե Ցզին

51

51

Tee annab. Vägi lisab.
Aine kujundab. Olu valmistab.
Kõigil on tee aus
ja vägi hinnas.
Keegi ei sunni.
Loomus on selline.
Tee annab ja vägi lisab
ja juhib ja suunab
ja toidab
ja kaitseb.
Annab ega võta.
Teeb ega toetu.
Juhib ega valitse.
Sügav vägi.

Ամեն ինչ ծնվում է Ուղուց (Դաոյից) ն սնվում ու զարգանում շնորհիվ նրա անվերջանալի ու անդադար շարժման:
Ամեն ինչ ձն է ստանում՝ ըստ իր բնույթի ն ամբողջական դառնում` համաձայն իր գոյության հանգամանքների: Ուստի ամեն ինչ, առանց բացառության, պատկանում է Ուղուն ե դառնում նրա անդադար ու հավերժ շարժման մասնիկը:
Ուղուն երկրպագելը ու նրա անվերջանալի շարժմանը համալրող մասնիկ դառնալը որնէ օրենքով չի պարտադրվում, կաճ որեէ կանոնի չի ենթարկվում, դա ինքնաբուխ ն ինքնաշարժ դրսնորում է:
Պատճառն այն է, որ իրոք Ուղին է ստեղծում ամեն ինչը, Ուղին է սնունդ ու կյանք տալիս ամեն ինչին, Ուղին է ամբողջականացնում ու զարգացնում ամեն ինչը, Ուղին է խնամում, հասունացնում, վերականգնում, պահպանում ն տարածում ամեն ինչը:
Ուղին Է ծնում ամեն ինչ, բայց չի հավակնում լինել ոչնչի տերը: Ուղին է ուղղորդում ամեն ինչ` յուրաքանչյուրին իր հատուկ զարգացման ընթացքով, բայց չի պարծենում սեփական իշխանությամբ կամ կարողություններով: Ուղին է հասունացնում ն ամբողջականացնում ամեն ինչ, բայց ոչինչ չի վերահսկում: Դա է Ուղու գերագույն խորհուրդը:

52

52

Maailma algus on maailma ema.
Kes tunneb ema, tunneb ka last.
Kes tunneb last, hoiab ema.
Ihu lahkub valutult.
Paned suu kinni,
paned väravad kinni
— ei mingit muret.
Teed suu lahti,
õiendad igal pool
— muredest puudu ei tule.
Kes väikest näeb, saab selgeks.
Kes õrna hoiab, saab tugevaks.
Selles valguses kulged jälle selgusse.
Muresid pole. Püsivus viib sihile.

Ուղին (Դառն), որից սկիզբ է առել համայն աշխարհը. ամեն ինչի մայրն է:
Ճանաչելով մորը, կճանաչես ճան ճերա զավակներին Նա, ով ինքն իրեն ճանաչում Է որպես իր մոր զավակը ն մինչե կյանքի վերջը պահպանում է մորից ժառանգած հատկությունները, որոնք նան իր սեփականն են դառնում, կխուսափի բազում փորձանքներից:
Եթե բերանդ փակ պահես ու թույլ չտաս ավելորդ կրքերին ու ցանկություններին խռովել հոգիդ, ամբողջ կյանքում կխուսաւիես տառապալից աշխատանքից ու տանջալից փորձանքներից: Եթե բերանդ փակ չպահես ու թույլ տաս, որ ոգիդ կլանեն անհագուրդ ցանկություններն ու կրքերը, կյանքում երբեք չես ազատվի փորձանքներից ու տանջալից աշխատանքից:
Փոքրը տեսնելու ն ընկալելու համար պետք է լավ տեսողություն ունենալ: Ուժեղ լինելու համար պետք է պաշտպանել թույլին ու անօգնականին: Իմաստունը ուղղորդվում է Ուղու տված պայծառ լույսուլ ն արդյունքում հասնում է լույսի ակունքին: Անվերջանալի շարժման խորհրդի ընկալումը փրկում է մարդու մարմինը հիվանդություններից, ն ընդունելով նրան կենսատու փոփոխության բոլորաշրջանի մեջ, թույլ չի տալիս, որ նա կուլ գնա անփոփոխ անկենդանությանը:

53

53

Vähesest tarkusest piisab,
et suurel teel püsida,
kartmata kõrvale kaldumist.
Kui see tundub liiga kerge,
minnakse kitsastele radadele.
Loss hiilgav,
põld söötis,
ait tühi.
Uhked riided,
mõõgad vööl,
söögid-joogid,
varad kuhjatud.
Ärbeldakse ja röövitakse.
See ei ole tee.

Եթե ես հանկարծ այնքան հանրահայտ դառնայի, որ ինձ վստահվեր մի տերություն ղեկավարելու գործը, ապա ինձ սպառնացող առավելագույն վտանգը կտեսնեի գոռոզամիտ աճբարտավանության ու մեծամիտ ցուցամոլության մեջ:
Մեծ Ուղին կամ Դաոն շատ հարթ է ու լայնածիր, բայց մարդիկ սիրում են կարճ ու շրջանցող ճանապարհները:
Իշխանության հասնելով` մարդիկ մաքրում ն բարեկարգում են իրենց բակերն ու տները, բայց մոռանում են մեծ ճանապարհների, արտերի ու դատարկ շտեմարանների մասին: ՛նրանք հագնում են նրբագեղ ու հարուստ զարդարված հագուստներ, կրում սրասայր թանկարժեք թրեր, շռայլում են իրենց ուտելիքի ու խմիչքի վրա ն ավելորդ ունեցվածք ու հարստություն կուտակում: Եվ ժողովուրդը նրանց կողոպտիչ ու ավազակ է անվանում, քանզի նրանք խախտում են Ուղու (Դաոյի) խորհուրդները:

54

54

Hästi istutatut ei saa välja kiskuda,
hästi hoitut ei saa ära võtta.
Austus püsib põlvest põlve.
Endas kasvab mõjus vägi,
peres kasvab rikas vägi,
külas kasvab püsiv väg,
riigis kasvab helde vägi,
maailmas kasvab kõikjale ulatuv vägi.
Nii näed endas ennast,
peres peret, külas küla,
riigis riiki, maailmas maailma.
Kuidas ma näen maailma niimoodi?
Niimoodi näengi.

Հմուտ հողագործի տնկած ծառն արմատախիլ չի լինում: Վարպետի ձեռքերի հմտությունը ոչ ոք չի կարող խլել նրանից: Անձնազոհ ձնողի դամբարանին որդիներն ու թոռները միշտ հիշողության ընծաներ են բերում:
Նա, ով Ուղին իր սրտում է պահում, հզոր եռանդի ու կենսունակության տեր է դառնում Այն ընտանիքը, որն Ուղիով է ապրում մեծ հարստության տեր է դառնում: Այն համայնքը կամ գյուղը, որը ճշմարիտ Ուղիով է ղեկավարվում, լիության ու խաղաղության մեջ է ապրում: Այն գավառը, որն Ուղիով է կանոնակարգում իր գործերը, մեծագույն հզորության ու հարստության է հասնում: Ուստի, երբ ամբողջ թագավորության մեջ իշխում է Ուղին, համայնքները, ընտանիքներն ու անհատները բարգավաճում են:
ճանաչելով Ուղու ազդեցությունը մեկ անձի վրա, կարող ես պատկերացնել Ուղու նշանակությունը ընտանիքի հաճար, ճան Ուղու զորությունը համայնքում ն նւսհանգում, ե Ուղու կարնորությունը ամբողջ թագավորության համար: Ուստի կարող եմ ասել, որ Ուղու ազդեցությունը հավիտյան է Ը. անսպառ: Քանզի մեկ անհատի համար Ուղին նույնքան կարնոր է, որքան մի ամբողջ թագավորության: Մեկ անհատի վրա Ուղին նույնքան զորեղ է ազդում, որքան մի ամբողջ թագավորության:

55

55

Kellel väge väga palju,
on kui äsja sündind laps.
Mesilane ei nõela,
kull ei noki,
kiskja ei ründa.
Kont on pehme, liha õrn,
kinni hoiab kõvasti.
Sugu ei tee, aga riist on püsti,
elujõudu täis.
Kisendab häält kaotamata, kooskõlas.
Kooskõla viib püsivusele.
Püsivus viib selgusele.
Kes elu aitab, on õnnelik.
Kes hinge juhib, on võimas.
Mis tee see on, kui oled vanadusest nõder?
Kui poleks tee, siis oleks ammu lõpp.

՛նա, ով իր մեջ կրում ու պահպանում է Ուղու տարրերն ու խորհուրդները, նման է նորածին մանկան Թունավոր միջատները նրան չեն խայթում, գիշատիչ գազաններն ու թռչունները նրան չեն հոշոտում Մանկան ոսկորները թույլ են, մկանճերը` մհափուկ, բայց մանկան ափը շատ ամուր է բռնում:
Նա դեռ չգիտի սեռերի տարբերության ու միության մասին, բայց նրա սեռանդամը զգայուն է` ցուցադրելով իր ֆիզիկական էության կատարելությունը: Ամբողջ օրը նա գոռում է, բայց ձայնը չի կտրվում, ի ապացույց նրա կատարյալ ներդաշնակ կառուցվածքի:
Նա ով, հասկանում Է այս ներդաշնակությունը, տեսնում է անփոփոխ Ուղու մեծագույն գաղտնիքը: Իմացությունը նրան իմաստնություն է տալիս ու տանում դեպի կատարելություն:
Բոլոր կենարար արվեստները չարիք են դառնում, երբ մարդու միտքն օգտագործում Է կենսատու ուժը ` կործանելու ն ոչնչացնելու նպատակով:
Կեղծ է այդ ուժը ն չար: Ողբացե՛ք՝ Ճանաչելով այն:
Ուժ կուտակելով, ամեն ինչ սկսում է ծերանալ:
Դա Ուղու առաջընթացին հակառակ ուղղությունն է:
Իսկ այն, ինչ հակառակ է Ուղուն, արագ է մահանում:

56

56

Kes teab, ei räägi.
Kes räägib, ei tea.
Paned suu kinni,
paned väravad kinni.
Tera läheb nüriks.
Sõlm tuleb lahti.
Sära tuhmub.
Tolm jääb alles.
Põhjatu samasus.
Ei lähedust ega võõrastust.
Ei kasu ega kahju.
Ei väärtust ega väärtusetust.
See ongi väärtuslik siin maailmas.

Նա, ով գիտի, չի խոսում: Նա, ով միշտ պատրատ է խոսել, չգիտի:
Նա, ով գիտի, բերանը փակ է պահում, իսկ շնչառությունը` համաչափ: Նա բթացնում Է իր սուր անկյունները, պարզեցնում է իրողությունների բարդությունը, մեղմում Է իր պայծառությունը Ա. ներդաշնակվում շրջապատի անորոշության հետ:
Սա կոչվում է «համամասնության հայտնություն»:
Նման մճեկին չես կարող ո՛չ ծանոթ համարել, ո՛չ օտար: Նա վեր է շահի ու կորուստի բոլոր պատկերացումներից: ՛Նա հեռու է ազնիվ ու չարանենգ բարքի ընկալումներից:
Նա է աշխարհում ամենամաքուր անձնավորությունը:

57

57

Riiki juhib õiglus.
Sõda juhib kavalus.
Maailma juhib muretus.
Kuidas nii?
Vaesus tuleb keelamisest.
Segadus tuleb sõjariistadest.
Imelikud asjad tulevad oskustest.
Vargad ja röövlid tulevad seadustest.
Tark ei tee midagi
ja rahvas kulgeb ise.
Tark on rahus
ja rahvas saab õigeks.
Tark ei muretse
ja rahvas saab rikkaks.
Tark ei taha midagi
ja rahvas saab loomulikuks.

Երկիրը կարելի է կառավարել արդարին պատվելու, իսկ անարդարին պատժելու միջոցով (այսինքն արդարադատությամբ), պատերազմը կարելի է վարել զենքեր ու նենգ մարտավարություն վարպետորեն կիրառելու միջոցով, բայց իշխանությունը երկրում կարելի է պահպանել միայն խաղաղ գոյակցությամբ ն խիստ անաչառությամբ: Որտեղի՞ց գիտեմ, որ դա է ճշմարիտը: Եզրակացությունս գալիս է ահա այս փաստերից. Ցանկացած թագավորությունում արգելող ու սահմանափակող օրենքները խորացնում են մարդկանց աղքատությունը, իսկ որքան շատ են հարստանում նրանք, ովքեր արդեն հարուստ են, այնքան ավելի բազմապատկվում են անհաշտությունն ու անկարգությունները պետության ն իշխանավոր ընտանիքների միջն:
Որքան մեծանում Է զենքերի օգտագործման հմտությունը ե. խորանում մարտավարության տեսությունը, այնքան ավելի նենգամիտ ու չարագործ զենքեր են հայտնվում: Որքան ավելի շատ օրենքներ են գրվում, այդքան ավելի շատանում Է կաշառակերությունը ն հանցագործությունը: Ուստի իմաստուն տիրակալն ասում է. «Ես բնականոն ընթացքից ավելի ոչինչ չեմ անի, իսկ մարդիկ իրենք իրենց կզարգանան ու կանցնեն կյանքի փոխակերպումներով:
Ես կհոգամ անհաղորդ հւսնդարւոության ու անհողդողդ խաղաղության մասին, ս մարդիկ իրենք կուղղեն իրենց սխալները: Ես չեմ խառնվի նրանց գործերին, ն մարդիկ իրենք կհարստանան: Ես չեմ հետապնդի պատվո ոչ մի խնդիր, ե ճարդիկ իրենք կգերադասեն հասարակ պարզությունը»:

58

58

Kui kuningas on muretu,
siis rahvas on rõõmus.
Kui kuningas on murelik,
siis rahvas kannatab.
Õnn on õnnetuse peal,
õnnetus on õnne sees.
Kus on piir?
Õigust pole — kõver rada.
Headus hakkab veiderdama.
Segadus läheb suuremaks.
Tark on õige, kuid ei lõika.
Tark on terav, kuid ei torka.
Tark on otsekohene, kuid vaikne.
Tark küll särab, aga ei pimesta.

Այն Տիրակալը, որն առավել ծույլ ու ապիկար է թվում, հաճախ ավելի մեծ բարօրություն է անում իր ժողովրդի համար: Այն Տիրակալը, որն ամեն ինչին խառնվում է ու աճեն ինչին ձեռք է մեկնում, միայն փչացնում Է, խանգարում ու հիասթափություն ստեղծում:
Թշվառությու՛ն... Որքա՛ն ձոտ ես երջանկությանը: Երջանկություն, որքա՛ն արագ կարող ես վերածվել թշվառության:
Ո՛վ իմանաս, թե վերջում ինչին կարժանանա:
Ուստի ճիշտ չէ՞ արդյոք ձեռնպահ մնալ ուղղելու ցանկությունից: Փորձելով ուղղել ինչ-որ բան, կարող ես հեշտությամբ փչացնել այն, ն նրանում եղած բարիքը չարիք դարձնել: Մարդիկ. իրոք, շատ վաղուց են մոլորված այս հարցում:
Ուստի իմաստունը նման է քառակուսիներով շրջապատված քառակուսու, որն իր անկյուններով ոչ մեկից ոչինչ չի կւորում, նման է անկյան, որն իր սրությամբ ոչ մեկին չի նեղում: Նրւս ազնվությունը ոչ մի վերապահում չի հանդուրժում, ե նրա պայծառությունը ոչ մեկին չի կուրացնում:

59

59

Parim valitseja on vähenõudlik.
Vähenõudlik on paindlik.
Paindlikul on väge.
Väelisel on mõju.
Mõjukal ei ole piire.
Piirituna valitsed.
Emalikult püsid kaua.
Sest juur on sügav, tüvi tugev.
Pikk elu nägemise tee.

Մեր մեջ մարդկայինը կանոնավորելու ն երկնայինին ծառայելու ամենաճիշտ ձենը չաւփավորությունն է:
Միայն չափավորության միջոցով կարող է մարդ հնարավորինս արագ ազատվել հիվանդությունից ե վերականգնել առողջությունը:
Ապաքինումը հենց այն է, ինչը ես անվանում եմ վերադարձ Ուղու առաքինություններին: Միայն Ուղու առաքինությունների անդադար կուտակման միջոցով կարելի է վերացնել ապաքինմանը խանգարող խոչընդոտները:
Ուղու արժանիքների բացահայտումը սահման չունի: Միայն նա, ով հասկանում է, որ կատարելությունը սահման չունի, կարող Է լինել երկրի տիրակալը:
Նա, ով կանգնել Է Ուղու վրա, երկար կգնա: Նա նման է այն բույսին, որի մասին ասում են, որ այն խոր արմատներ ն ամուր ցողուն ունի:
Սա է երկար ու առողջ կյանքով ապրելու ձնը:

60

60

Juhi riiki, nagu küpsetaks väikseid kalu.
Kui teel valitsed maailma,
siis kurjus kaob ja kurjadel ei ole võimu.
Ei tee nad kahju kellelegi.
Ei tee ka tark kahju kellelegi.
Ei tee nad kahju teineteiselegi.
Väed saavad kokku tagasi.

Մեծ պետություն կառավարելը նույնն է, ինչ մանր ձկներով ապուր եւիելը:
Թույլ տուր, որ երկիրը կառավարվի Ուղու սկզբունքներով, ե անցյալի ոգիները չեն ցուցադրի իրենց հոգնոր զորությունը: ՛Նրանց հոգնոր զորությունը չի վնասի ապրողներին: Իսկ իմաստուն ապրողները չեն վնասի նրանց հիշատակին:
Երբ այդ երկուսի փոխադարձ ազդեցությունը վնասակար չէ միմյանց համար, այն բարերար է ու արժեքավոր:

61

61

Suur riik laskub alla
nagu ühtimisvalmis emane siin maailmas.
Rahulolev emane võtab
alla jäädes isase.
Kui suur riik laskub alla väikese ees,
saab ta väikese endale.
Kui väike riik laskub alla suure ees,
saab ta suure endale.
Üks võidab alla laskudes.
Teine võidab all olles.
Suur riik hoolitseb rahva eest.
Väike riik teenib rahvast.
Suur olgu madalal.

Ի՞նչն է մեծ տերության մեծության գաղտնիքը: Այն, որ Մեծ տերությունը նման է ցածր ու աննկատ հոսող գետի հոսանքին: Մեծ տերությունը նման է այն կենւորոնին, որին ձգտում են միանալ երկնքի տակ եղած բոլոր փոքր տերությունները:
Դրա լավագույն օրինակը կանացիությունն Է: Կինը միշտ հաղթում է տղամարդուն իր հանդարտությամբ: Նե գիտակցում է, որ հանդարտությունը կարող է որպես թուլություն ճանաչվել, իսկ իր ուժը թուլության մեջ է:
Ուստի մեծ տերությունը, խոնարհվելով փոքր տերությունների առաջ, շահում Է նրանց որպես իր դաշնակից ն հպատակ, իսկ փոքր տերությունները` իրենց ստորադասելով մեծ տերությանը, շահում են նրան որպես հովանավոր ն պաշտպան:
Մի դեպքում խոհեմությունը բերում է դաշնակիցներ ու հպատակներ, մյուս դեպքում խոհեմությունը բերում է հովանավորություն ն պաշտպանություն:
Մեծ տերության միակ նսյատակը մարդկանց միավորելն ու սնելն Է: Փոքր տերության միակ նպատակը է ընդունված լինել մեծի կողմից ու ծառայել նրան` մյուսների հետ հավասարի պես: Նրանցից յուրաքանչյուրը խոհեմությամբ է ստանում իր ուզածը, բայց մեծ տերությունը նույսպես պետք է սովորի ստորադասել իրեն:

62

62

Tee on kõigile põhjaks.
Headele väärtus,
halbadele kaitse.
Ilusate sõnadega saab meelitada.
Austusega saab heameelt teha.
Aga kui keegi on halb, miks teda hüljata?
Kroonimisel, ülendamisel
tehakse kalleid kingitusi.
Hoia oma kohta ja püsi teel.
Kunagi peeti teed kalliks ja öeldi:
otsija leiab,
süüalune saab vabaks.
Seepärast peetigi teed kalliks.

Ուղին (Դառն) բոլոր իրողությունների անգերագնահատելի հիմքն է: Ոչ մի գանձ չի կարող լավ մարդուն այնպիսի հարստություն ու պատիվ տալ, ինչպես Ուղին, քանզի նյութական արժեքներն ու պատիվը հրահրում են վատ մարդկանց ագահությունն ու նախանձը ն դժբախտություն ու փորձանք դառնում լավ մարդու գլխին:
Ուղու ներշնչած իմաստուն խոսքերը կարող են անգնահատելի մեծ պատիվ բերել դրանք ասողին: Ուղու ոգեշնչած գործողությունները կարող են բոլորից վեր բարձրացնել կատարողին: Ուղին չի լքում նույնիսկ վատ մարդկանց: Ուստի, երբ Տիրակալը զբաղեցնում է իր արժանի տեղը որպես Երկնային որդի ե նշանակում իր երեք նահանգապետերին, թեն. իշխանը, ըստ արարողակարգի, պետք է ստանա իր պաշտոնը խորհրդանշող այնպիսի թանկարժեք նվեր, որը կարողանա բռնել միայն երկու ձեռքով, իսկ արքունիքում դրան էլ դեռ որպես ընծա պետք է հաջորդի մի քանի զույգ ձի, նույնիսկ նման արժեքավոր ընծան չի կարող համեմատվել Ուղու մեկ դասի հետ, որը կարելի է ընդունել միայն ծնկների վրա նստած: Ուստի ինչու՞ էին հնում մարդիկ այդքան գնահատում Ուղու դասերը: Արդյոք պատճառն այն չէ՞ր, որ Ուղու դասերը կարող Է ստանալ յուրաքանչյուր ոք, ով ձգտում է դրանց, ն նույնիսկ նա ով մեղք է գործել, կարող է դրանց միջոցով ազատվել իր մեղքի բեռից ու խարանից: Ահա թե ինչու են երկնի տակ բոլոր ապրողները գնահատում Ուղին որպես աշխարհում ամենաթանկարժեք բանը

63

63

Teha nii, et ei tee.
Toimida nii, et ei toimeta.
Maitsta nii, et ei maitse.
Väikeses on suur, väheses on palju.
Kurjuse vastu on vägi.
Raske laheneb kergelt.
Suur laheneb väikselt.
Raske oli ju algul kerge.
Suur oli ju kunagi väike.
Tark ei tee suurt midagi,
nii ta suurt teebki.
Kerget lubadust ei usu keegi.
Kerge praegu — raske hiljem.
Tark peab kõike raskeks,
Seepärast polegi tal raske.

Ուղին սովորեցնում է գործել առանց գործելու մասին մտածելու, աշխատել առանց աշխատանքի հոգսը զգալու, համտեսել առանց որնէ համ ճանաչելու, չնչինը տեսնել մեծության մեջ ն սակավը տեսնել որպես բազմություն, իսկ թշնամանքին պատասխանել բարությամբ:
Ուստի իմաստունը գնահատում է իրողությունները որպես խրթին, մինչդեռ դրանք դյուրին են, Ա մեծ գործեր է կատարում, երբ դրանք դեռ փոքր են ընկալվում:
Աշխարհում բոլոր խրթին բաները սկզբում շատ դյուրին են եղել, աշխարհում բոլոր մեծ բաները սկսվել են փոքրից: Ուստի իմաստունը, երբեք ոչ մի մեծ գործ չանելով, իրականում հենց մեծ գործեր Է կատարում` իր փոքր գործերով:
՛Նա, ով հեշտորեն է խոստանում, հաստատ կկորցնի մարդկանց վստահությունը: Նա, ով միշտ կարծում է, որ ամեն ինչ հեշտ է, հաստատ կընդհարվի մեծ դժվարությունների: Իմաստունը դժվարություն է տեսնում նույնիսկ ակնհայտորեն հեշւո թվացող բաներում ն ուստի երբեք ոչ մի դժվարության չի հանդիպում:

64

64

Rahunenut on kerge hoida.
Ennustamatut on kerge ette võtta.
Nõrka on kerge murendada.
Pudenenut on kerge hajutada.
Tegele sellega, mida veel pole,
juhi seda, mis pole veel sassis.
Jäme puu algas peenest võrsest.
Kõrge torn algas maapinnalt.
Pikk teekond algas ühest sammust.
Tark ei tee ja nii ei lõhu.
Tark ei võta — ja ei kaota.
Teistel luhtub kõik sageli enne lõppu.
Märka lõppu enne algust,
ja miski ei luhtu.
Tark soovib soovimata,
midagi tahtmata, õpib õppimata.
Pöördudes kõigi poole, olles loomulik,
midagi tegemata.

Դժվար չէ ձեռքում պահել այն, ինչը հանդարտ է: Դժվար չէ ուղղել սխալը, երբ այն դեռ չի արտահայտվել հեւոնանքների մեջ: Դժվար չէ կուտրել ճի բան, որը փխրուն է ու դյուրաբեկ: Դժվար չէ կորցնել մի բան, որը շատ փոբր է: Ուստի ուղղել պետք Է մինչն սխալի արտահայտումը, իսկ կարգավորել պետք է մինչն անկարգության դրսնորումը:
Քանզի ամենահաստաբուն ծառն իսկ սկսել է աճել կորիզից Ինը հարկանի աշտարակը սկսել են կառուցել մի բուռ հողից: Հազար օրվա ճանապարհը սկսվել է մեկ քայլից:
Այն, ինչը հատուկ ճպատակու| է արվում, միայն վնաս է բերում Այն, ինչից ամուր կառչում են, որպեսզի չկորցնեն, կորցնում են: Իմաստունը ոչինչ հատուկ չի անում, ուստի ն ոչ մի բանի չի վնասում: Իմաստունը ոչնչից չի կառչում, ուստի ն ոչինչ էլ չի կորցնում: Բայց մարդիկ իրենց ավելորդ գործողություններով սովորաբար փչացնում են ամեն ինչ, երբ իրականում արդեն մոտ են հաջողությանը:
Եթե միայն վերջում նույնքան զգույշ ու աչալուրջ լինեն, որքան սկզբում էին, ոչինչ չեն միչացնի:
Ուստի իմաստունը ցանկանում Է այն, ինչն ուրիշները չեն ցանկանում, ն բարձր չի գնահատում այն, ինչը դժվար է ձեռք բերել: Նա սովորում Է այն, ինչն ուրիշները չեն սովորում ն հետ է դառնում այն ուղուց, որով շտապում Է գնալ մարդկանց բազմությունը: Նա թողնում է, որ ամեն ինչ զարգանա իր բնական ընթացքով ն ոչինչ չի անում հատուկ նպատակով:

65

65

Kunagised teel olijad
ei valgustanud rahvast
ning jätsid ta hämarusse.
Liiga palju tarkust
teeb valitsemise raskeks.
Tarkusega riiki röövid.
Tarkuseta — õnnistad.
Mõlemaga mõistad sügavust.
Sügavuses mõistad väge.
Vägevalt tuled jälle.
Puhas rõõm.

Հին իմաստունները, ցուցադրելով Ուղու իմացությունը, չէին ձգտում լուսավորել կամ իրազեկել մարդկանց, ընդհակառակը` նրանք իրենց գերազանցությունը ցուցադրում էին Ժողովրդին պարզության ու անգիտության մեջ պահելու համար:
Դժվար է ղեկավարել մարդկանց, երբ նրանք չափազանց իրազեկ են: Ուստի գիտելիքի միջոցով երկիր կառավարելը կործանիչ անեծքի նման է, մինչդեռ կառավարման մեջ իրազեկումից խուսափելը` բարերար օրհնանք է երկրի համար:
Նա, ու| ճանաչում է այս երկու խորհուրդները, դրանց մեջ գտնում է կառավարման իր չաւիօրինակը: Այս խորհուրդները ճանաչելու ն դրանցով կառավարելու ունակությունը հենց այն է, ինչը մենք անվանում ենք «տիրակալի խորհրդավոր գերազանցությունը»: Խորն է ու հեռահար այդ խորհրդավոր գերազանցությունը, որն իրոք մարդկանց բազմությանը հակադրում է գերազանցության տիրապետողին, բայց նան մեծ ներդաշնակություն է ստեղծում գերազանցությանը տտիրապետող տիրակալի ու ժողովրդի միջն:

66

66

Suured jõed ja mered
valitsevad ojakesi.
Sinna nad ju voolavad: allapoole.
Valitsedes alandu.
Juhtides hoia tahapoole.
Kui tark on ülal,
on rahval kerge.
Kui tark on ees,
on rahval hea.
Kõik rõõmustavad
ega põlga.
Ta ei võistle.
Temaga ei võistelda.

Գետերն ու ծովերն իրենց ցածրադիր դիրքի շնորհիվ սնվում են լեռներից դեպի դաշտավայրերը հոսող ջրային հոսանքներով: Ճիշտ այդպես իմաստունը, ձգտելու մյուսներից վեր լինել, ինքն իրեն մյուսներից ցածր է դասում, ե ցանկանալով լինել մարդկանց առջնում, ինքն իրեն նրանցից հետ է դնում:
Ուստի, թեն իմաստուն տիրակալն իշխում Է մարդկանց վրա, մարդիկ չեն զգում նրա իշխանության ծանրությունը, ոչ էլ վիրավորվում են նրանից, երբ դիրքով նա իրենցից առաջ է:
Ուստի Ժողուլուրդը հրճվում Է նման տիրակալին երկրպագելուլ ու չի հոգնում նրանից: Եվ քանի որ նա ինքը չի պայքարում, ոչ ոք չի կարող պայքարել նրա դեմ:

67

67

Kõik peavad oma teed suureks,
ometi ei kõlba.
Suur ei kõlba,
kõlblik oleks väike.
Kolme asja pean kalliks.
Üks on armastus.
Teine on hoolivus.
Kolmas on tagasihoidlikkus.
Armastus teeb vapraks.
Hoolivus teeb heldeks.
Tagasihoidlikkus tõstab.
Kes vapralt vihkab või heldelt raiskab
või tõuseb häbitult, see hukkub.
Kui võitlejas on armastus,
siis võit on käes.
Sest kaitseb taevas ja armastus, alati.

Համայն աշխարհն ասում Է, որ թեն Ուղու ուսմունքը մեծ Է, այն ավելի ցածր է թվում` համեմաւոած այլ ուսմունքների հետ: Իսկ ես կասեմ, որ Ուղու ուսմունքն իր մեծությունից է համեստ թւլում: Եթե այն նման լիներ ցանկացած այլ ուսմունքի, նրա փոքրությունը վաղուց ի վեր բացահայտված կլիներ:
Սակայն ես երեք արժեք ունեմ, որոնք ամեն ինչից բարձր եմ գնահատում: Առաջինը մարդասիրությունն է, երկրորդը` խնայողությունը ն երրորդը` խոհեմությունը:
Մարդասիրությունը ինձ համարձակություն է տալիս, խնայողությունը ինձ առատաձեռն է դարձնում, խոհեմությունը թույլ չի տալիս, որ ձգտեմ ուրիշներից առաջ անցնել, ն օգնում է բարձր ու մաքուր պահել պատիվս: Մեր օրերում մարդիկ մոռանում են մարդասիրությունը, ն համարձակությունը դառնում է ամբարտավանություն: Երբ մարդիկ մոռանում են խնայողության մասին, առատաձեռնությունը դառնում է
շվայտություն: Մոռանալով խոհեմությունը՝ մարդիկ ձգտում են ճեկը մյուսից առաջ անցնել, իսկ դրա վերջը մահն է:
Մարդասիրությունը հաղթանակ կբերի նույնիսկ դաժան մարտում ն կօգնի մարտնչողին պահպանել իր տերությունը: Երկինքը կպաշտպանի նրան իր բնական մարդասիրությամբ:

68

68

Hea väejuht ei sõdi.
Hea sõdur ei vihastu.
Hea võitja ei võitle.
Hea juht on madalal.
See on vägi, mis ei võistle.
See on jõud, mis juhib.
See on õige. Alati.

Հմուտ զորավարը ռազմատենչ չէ: Հճուտ ռազմիկն անգութ չէ Իրապես հաղթողը չի տանջում պարտվողին: Լավ տիրակալը չի ստորացնում իր հպատակներին:
Ուստի ասում են. «Հզոր Է նա, ով չի կռվում»: Ուստի ասում են. «Հաղթել է նա, ով առանց կռվի է տիրել». Ուստի ասում են. «Իմաստուն է նա, ով իր ունեցածից ավելի մեծ պարգն չի ակնկալում Երկնքից»:

69

69

Üks väejuht olla ütelnud:
Meelsamini olen külaline.
Parema meelega taganeksin.
See ongi edasiminek liikumata,
valmistumine paljastamata,
võitmine kohtumata,
relvastumine relvadeta.
Kui tahad õnnetust,
siis põlga vaenlast.
Kui vaenlast põlgad, kaotad kõik.
Võidab see, kel teisest kahju.

Պատերազմելու արվեստում հմուտ զորավարն ասել է. «Ես չեմ համարձակվի պատերազմում տանտերը լինել, կգերւսդասեմ պատերազմում հյուրը լինել: Ես չեմ համարձակվի ճի քայլ իսկ առաջ գնալ, երբ կարող եմ երկու քայլ նահանջել»:
Սա կոչում են «զորաշարժ անել` առանց զորքի, զինված լինել` առանց զենքի, հաղթել թշնամուն` առանց մարտի:»
Չկա ավելի մեծ արհավիրք, քան առանց երկմտանքի պատերազմի մեջ մտնելը: Ով առաջինն է սկսում պատերազմը, կորցնում Է մի գանձ, որը ճարդասիրությունն է: Ուստի երբ առճակատող կողմերի զենքերը խաչվեն, կհաղթի նա, ով առաջինը կսգա իր կորուստները

70

70

Mind on väga lihtne mõista
ja kerge teostada.
Keegi ei mõista.
Keegi ei teosta.
Sõnad tulevad allikast.
Tegudel on põhjused.
Kes ei mõista allikat,
see ei mõista ka sõnu.
Mõni mõistab. Mõni hindab.
Targal seljas lihtne riie, südames kuld.

Բառերս հեշտ է հասկանալ ն ուսմունքս հեշտ է կիրառել, բայց շատ քչերն են բառերս հասկանում, ն առավել քչերն են ուսմունքս կիրառում:
Բառերիս մեջ արարիչ ու համապարփակ սկզբունք կա, ն ուսմունքս կանգնած Է բոլոր իրողությունների համար ընդհանուր մի օրենքի վրա:
Չհասկանալով բառերս` մարդիկ չեն ճանաչում նան ինձ
Քչերը գիտեն ինձ, ի պատիվ ինձ:
Քանզի իմաստունը իր անգին գանձը կրում Է անշուք ցնցոտիների տակ:

71

71

Kes teab, et ei tea, on terve.
Kes teab, et teab, on haige.
Kes teab oma haigust,
on terve.
Tark on terve.
Ta teab oma haigust.
On terve.

Իմանալ, բայց գիտակցել, որ չգիտես, գերագույն նվաճում է: Չիմանալ, մինչդեռ կարծել, թե գիւոես, հիվանդություն է:
Հիվանդությամբ տառապելու գիտակցումի ցավն է մեզ զերծ պահում հիվանդությունից: Իմաստունը առողջ Է, քանզի ճանաչում է այն ցավը. որն ուղեկցում Է հիվանդությանը:

72

72

Kui võim ei hirmuta,
siis on ta suur.
Ära lõhu kodusid.
Ära halvusta eluviise.
Kes ei halvusta,
seda ei halvustata.
Tark
tunneb ennast, kuid ei näita.
Armastab ennast, kuid ei tõsta.
Ühe võtab, teise jätab.

Երբ մարդիկ չեն վախենում, ինչից պետք է վախենան, ապա, ինչից իրոք վախենում են, կկաւոարվի նրանց հետ:
Մարդիկ պետք է խուսափեն ցուի վայելքներին անմտորեն տրվելուց: Մարդիկ պետք է խուսափեն ապրել այնպես, ասես հոգնել են այն վայելքներից, որոնցից կազմված է իրենց կյանքը:
Միայն խուսափելով ցոփ ու շվայտ ապրելուց, մարդը չի հոգնում կյանքից:
Ուստի իմաստունը ամեն ինչ գիտի իր մասին, բայց չի ցուցադրում իր իմացությունը: Իմաստունը սիրում Է իր կյանքը, բայց ինքն իր կյանքն անչափ չի արժեվորում:
Իսկ նա, ով գիտի, հրաժարվում է ցուցադրել իր իմացությունը Կ գերադասում է խոհեմ անհայտությունը:

73

73

Julged vihaselt — ja sured.
Julged rahulikult — jääd ellu.
Ise tead.
Mõni asi pole õige.
Miks?
Tark ka ei tea.
Õigel teel
ei ole võistlust, ometi võidetakse;
ei ole juttu, ometi vastatakse;
ei ole kutset, ometi tullakse;
ei ole muret. ometi korraldub.
Võrk on suur ja lai ja hõre.
ometi hoiab.

Նա, ում խիզախությունը արտահայտվում է օրենքին հակառակ գործելու համարձակության մեջ, արժանանում է մահվան: Նա, ում խիզախությունը արտահայտվում Է օրենքին հակառակ չգործելու համարձակության մեջ, երկար է ապրում:
Իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչն է մարդու գլխին եկած երկնային ցասման պատճառը Այդ կապակցությամբ իմաստունը ասելիք չունի.
Երկնքին բնորոշ չէ պայքարելը մինչդեռ այն հեշւտությամբ տիրում է ամեն ինչին Երկնքին բնորոշ չէ խոսելը, մինչդեռ նրա չարտասանած հարցերի պատասխանները մարդիկ իրենք են տալիս: Երկնքին բնորոշ չէ իր մոտ կանչելը, մինչդեռ մարդիկ իրենք են ձգտում հասնել նրան: Երկինքը չի գոռում իր գործերի մասին, մինչդեռ նրա գործունեությունը արարիչ է ու անզուգական: Երկնային ցանցի վանդակները շատ մեծ են, սակայն նրա ցանցն ընկած ոչ մի բան չի փախչում:

74

74

Kui keegi surma ei karda,
milleks siis hukkamised?
Kui surma kardetakse
ja eksitakse, siis tuleb hukata.
Kes söandaks?
Hukkajaks on ülim timukas.
Kes teda asendada tahab, on kui see,
kes suure puutöömeistri eest
puid hakkas raiuma.
Lõi kirvega kätte.

Մարդիկ մահից չեն վախենում, ուստի ի՞նչ իմաստ ունի մահով նրանց վախեցնելը: Եթե մարդիկ միշտ ահ ու սարսաւիով լցված լինեին մահվան նկատմաճբ, իսկ ես ուժ ու իրավունք ունենայի բռնելու ն մահապատժի ենթարկելու բոլոր նրանց, ովքեր հանցանք են գործում, ո՞վ կհամարձակվեր հանցանք գործել Ուղին հենց այն Մեկն Է, որը գերիշխում է մահվան վրա: Նա, ով փորձում է գերիշխել մահվան վրա, երբ կա Մեկը. ով իրոք գերիշխում Լ մահվան վրա, նման է նրան, ով կյանքում առաջին անգամ ձեռքը կացին վերցնելով, իրեն հմուտ փայտահատի տեղ է դնում: Շաւո հազվադեպ է պատահում, որ նա, ով կացին բռնել չիմանալով, իրեն հմուտ փայտահատի տեղ է դրել, իր ձեռքն ու ոտքը չկտրի:

75

75

Rahvas kannatab.
Maksud suured.
Sellepärast rahvas kannatab.
Raske valitseda.
Palju toimetamist.
Sellepärast raske valitseda.
Surmast ei hoolita.
Palju elu.
Sellepärast surmast ei hoolita.
Elu ei ole ainus väärtus.

Մարդիկ տառապում են սովից` տիրակալների կողմից հավաքվող բազում հարկերի պատճառով: Անտեղի հարկերն են պատճառը, որ մարդիկ տառապում են սովից:
Մարդկանց դժվար է ղեկավարել, ղեկավարելու գործում նրանց տիրակալների չափանց եռանդի պատճառով: Դա Է մարդկանց ղեկավարելու դժվարության պատճառը:
Մարդիկ հեշտությամբ են ընդունում մահը, որովհետե չաւիազանց շատ են տառապում` աւպրուսւո վաստակելու համար օրնիբուն աշխատելով: Դա Է նրանց ստիպում հեշտությամբ ընդունել մահը:
Ուստի ավելի լավ է կյանքի մասին ընդհանրապես չմտահոգվել, ջան չափից դուրս արժեվորել այն:

76

76

Mis sünnib, on õrn ja nõrk.
Mis sureb, on kuiv ja kange.
Puud ja rohud on algul
õrnad ja paindlikud.
Surres kõvad ja kuivad.
Kõvad ja kanged surevad.
Õrnad ja nõrgad elavad.
Kange relvaga ei võida.
Kõva puu läheb katki.
Õrn ja nõrk
on kõvast ja kangest üle.

Մարդը ծնվելու պահին փափուկ է ու թույլ, իսկ մահվան պահին` կոշտ ու մարմնեղ: Այդպիսին են ընդհանրապես բոլոր գոյերը: Ծառերն ու բույսերը ծլելու պահին նուրբ են ու իափուկ, մինչդեռ մճեռնելիս՝ չոր են ու թորշնած:
Ուստի կոշտությունն ու ուժը մահվան սուրհանդակներն են, մինչդեռ կյանքին ուղեկցում են փափկությունն ու թուլությունը:
Ուստի նա, ով գերագնահատում է իր ուժերը, չի հաղթում: Հասո ու ուժեղ բնով ծառը գայթակղում է ւհայւռահատին:
Ուստի կոշտի ն ուժեղի տեղը ներքնում է, իսկ փափուկի ու թույլի տեղը` վերնում:

77

77

Õige tee on nagu vibu pingutamine.
Ülemine laskub alla.
Alumine tõuseb üles.
Liigne väheneb.
Puuduv lisaneb.
Õige tee võtab liigse,
annab puuduva.
Inimese tee lisab liigsele,
võtab napist.
Kes jagab ohtrusest,
on teel.
Tark teeb ega toetu millelegi,
saab valmis ega peatu.
Ei näita võimeid.

Մի՞թե երկնային Ուղու գործը նման չէ աղեղ լարելուն: Աղեղի այն մասը, որը բարձր էր, ցած է իջեցվում, իսկ այն մասը, որը ցածր էր, վեր է բարձրացվում: Ճիշտ այդպես երկինքը պակասեցնում է այնտեղ, որտեղ մեծագույն առատություն կա, ն. լրացնում այնտեղ, որտեղ պակասություն կա:
Երկնքի գործը հենց դա է` պակասեցնել չափանց առատությունը նլրացնել պակասությունը: Սակայն մարդն այդպես չի գործում: Մարդը վերցնում է նրանից, ով մեծագույն կարիքի մեջ է, ն. ավելացնում իր արդեն իսկ չաւիանց առատությանը:
Ո՞վ կարող է հրաժարվել իր չափանց առատությունից` երկնի տակ բոլորին ծառայելու համար: Միայն նա, ով գիտի Ուղին:
Ուստի իմաստուն տիրակալն իր գործի արդյունքները չի համարում իր սեփականությունը: Նա հասնում է մեծ նվաճումների, սակայն մեծամտաբար չի գոհանում դրանցով: ՛Նա չի տենչում ցուցադրել իր գերազանցությունը:

78

78

Kõige õrnem ja nõrgem on vesi.
Kõvast ja kangest üle,
alati.
Nõrk on tugevast üle.
Õrn on kangest üle.
Kõik teavad.
Keegi ei tee.
Tark
võtab riigi sopa
ja tõuseb troonile.
Võtab riigi hädad
ja valitseb maailma.
Õige sõna tundub vale.

Աշխարհում չկա ջրից ավելի փափուկ ն թույլ բան, սակայն չկա նան կարծրին ու ամուրին հաղթող ավելի հզոր բան, քան ջուրը, որուվհետն չկա աշխարհում ճի բան, ինչի ձեր ջուրը չկարողանա ընդունել:
Բոլորը գիտեն, որ փափուկը հաղթում է կոշտին, իսկ թույլը՝ ուժեղին, բայց քչերն են կարողանում իրականացնել դա գործում:
Ուստի իմաստունը ասել է, «Նրան, ու| ընդունում է իրենց կշտամբառնքը, մարդիկ ընդմիշտ գամում են զոհասեղանին, իսկ նրան, ով անտարբեր դիտում է իրենց անտանելի տառապանքները, կոչում են Տեր Արքա»:
Բացարձակ ճշմարտությունը հակասական է, ուստի միշտ անհավատալի է թվում:

79

79

Vaen vaibub, viha jääb.
Mis selles head?
Tark täidab lubadused
midagi nõudmata.
Kelles vägi, täidab lubadusi.
Kelles väge pole, nõuab teistelt täitmist.
Õigel teel lähedasi pole.
Ainult õiged.

Երբ մեծ թշնամանքից հետո երկու կողմերը հաշտություն են կնքում, անպայման քեն է մնում այն կողմի մտքում, որը սխալ է եղել, ն հաշտությունը ոչինչ չի տալիս մյուս կողմին:
Ուստի դրանից զգուշանալով, իմաստունը ընդունում է հաշտության պայմանները, բայց չի պնդում, որ մյուս կողմը դրանք շատ արագ կատարի: Քանգի նա, ով հասկանում Է Ուղու խորհուրդը, հաշվի է առնում հաշտության բոլոր պայմանները իսկ նա, ով չի հասկանում Ուղու խորհուրդը, հաշվի է առնում հաշտության միայն այն պայմանը, որը ձեռնտու է իրեն:
Երկնային Ուղու սերը մասնակի չի լինում, այն ամբողջությամբ ու միշտ լավ մարդու հետ է:

80

80

Väike riik ja vähe rahvast.
Palju asju, vähe kasutuses.
Surm on tähtis. Kaugele ei rännata.
Vankrid, paadid seisavad.
Sõjariistad varjus.
Nööre punutakse.
Hästi süüakse. Kaunid rõivad.
Kindel kodu. Puhas rõõm.
Naaberriik on näha.
Kuked-koerad kuulda.
Tegemist pole vaja teha.
Vananeda ja surra rahus.

Սակավ բնակչությամբ փոքր պետությունում ես այնպես կկառավարեի, որ այն անհաւոները, ովքեր տաս կամ նույնիսկ հարյուր մարդու հմտություն ու տաղանդ ունեն, երբեք պահանջված չլինեն: Այնպես կկառավարեի, որ մարդիկ ահ ու սարսափով մտածելով մահվան մասին, այդուհանդերձ չհեռանան երկրից` նույնիսկ մահից փրկվելու համար:
Առիթ չէի ստեղծի, որպեսզի մարդիկ, ունենալով նավեր ու կառքեր, դրանցով հեռանան երկրից: Ունենալով զրահասգեստ ու սուր զենքեր, ամեն գնով կխուսափեի դրանց գործածման հաճար առիթ ստեղծելուց Այնպես կկառավարեի, որ մարդիկ գրավոր հիերոգլիֆների փոխարեն կապերով թելեր գործածեն հաղորդակցվելու համար: Այնպես կկառավարեի, որ մարդիկ իրենց հասարակ սնունդը քաղցր ու համադամ համարեն, որ իրենց հագած հասարակ հագուստը նրանց աչքին գեղեցիկ երնա, որ իրենց աղքատիկ կացարանները նրանց համար հանգստի երջանիկ հանգրվան լինեն, իսկ իրենց ընդհանուր հասարակ ավանդույթները` ուրախության ու բերկրանքի աղբյուր:
Կուզենայի, որ հարնան տերությունը հեռու չլիներ: Եվ հարնան տերությունից մինչն իմ տերությունը ճանապարհին լսվեր աքաղաղների կանչն ու շների հաչոցը. բայց կուզենայի որ իմ մարդիկ երբեք չզուգավորվեին հարնան տերության մարդկանց հետ:

81

81

Aus pole ilus.
Ilus pole aus.
Headus ei vaidle.
Vaidlus pole hea.
Kes mõistab, ei tea.
Kes teab, ei mõista.
Tark ei kogu midagi.
Mida rohkem annab, seda enam saab.
Mida enam teeb, seda rohkem jääb.
Õige tee toob kasu ilma kahjuta.
Targa teel ei ole võistlemist.

Անկեղծ խոսքերը գեղեցիկ չեն: Գեղեցիկ խոսքերն անկեղծ չեն: Նա, ով ճանաչում է Ուղին, չի խոսում Ուղու մասին: Նա, ու| խոսում է, չի ճանաչում Ուղին: ՛նա, ով ճանաչում է Ուղին, խորապես ուսյալ չէ:
՛Նա, ով խորապես ուսյալ է, չի ճանաչում Ուղին: Իմաստունը իր համար ոչինչ չի կուտակում: Որքան ավելի շատ է անում ուրիշների համար, այնքան ավելի շատ է նրա ստացածը: Որքան ավելի շատ է տալիս ուրիշներին, այնքան ավելի շատ Է նրա ունեցածը:
Երկնային ուղին միանշանակ է ու հստակ, բայց իր սրությամբ ոչ. մեկին չի վնասում: Ուղին անդադար փոխակերպվում է, բայց ոչինչ չի անում ն ոչնչի չի ձգտում: